Այսօր Եվրոպան Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է Անադոլուն։
Պետության ղեկավարը նախազգուշացրել է Եվրամիությանը այնպիսի գործողություններից և հռետորաբանությունի մասին, որոնք կարող են խաթարել Անկարայի «կառուցողական դիրքորոշումը»։ Նրա խոսքով՝ «Թուրքիան այլևս նախկինը չէ, իսկ աշխարհը չի սահմանափակվում արևմտյան պետությունների ազդեցության ոլորտով»։
Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել ընդունել, որ առանց Թուրքիայի լիիրավ անդամակցության այն չի կարող լինել գլոբալ խաղացող կամ ձգողության կենտրոն։ Անկարայի նկատմամբ Բրյուսելի դիրքորոշումը նա անվանել է «կարճատես»։
Էրդողանի կարծիքով՝ Եվրոպան Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայի, և այդ կախվածությունը միայն կաճի։
Թուրքիան Եվրոպական միության (այն ժամանակ՝ Եվրոպական տնտեսական համայնքի) հետ ասոցիացման համաձայնագիր է ստորագրել 1963 թվականին և անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել 1987 թվականին։ ԵՄճին միանալու շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին և բազմիցս կասեցվել են քաղաքական տարաձայնությունների պատճառով։
News.am
