USD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացնում Կոնջորյանի՝ Առինջում ձեռք բերած անշարժ գույքի շուրջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ձեռք բերած անշարժ գույքի առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչությունում իրականացվում են ստուգողական գործողություններ, Armenia Today-ին հայտնեց կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ գույքը գտնվում է Կոտայքի Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասի 7/19 հասցեում։ Այլ մանրամասներ ՀԿԿ խոսնակը չհայտնեց։

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք էր բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից, որի աշխատակիցը պարզաբանել էր, որ առանձնատունը ձեռք բերելու համար անհրաժեշտ էր 75 մլն 600 հազար դրամ։ Ըստ լրատվականի՝ դա 21 մլն 600 հազար դրամով ավելի է, քան նշված է Կոնջորյանի հայտարարագրում։ Կայքը նշել էր, որ պատգամավորի հայտարարագրած 54 մլն դրամը պատահական թիվ չէ։ Համաձայն Հարկային օրենսգրքի՝ վճարված եկամտային հարկը հնարավոր է հետ ստանալ, եթե անշարժ գույք ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը։

Հետևեք մեզ՝ Facebook Telegram