Логотип

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը պարզաբանել է վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառը. ընդդիմությունը վրդովված է

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում վարկերի տոկոսադրույքները բարձր են, սակայն այստեղ մի քանի ֆոնոմենների համակցություն կա։ Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում՝ Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց ԿԲ գործող նախագահ և թափուր պաշտոնի թեկնածու Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե ինչով է ԿԲ նախագահը բացատրում վարկերի տոկոսադրույքների անընդունելի և չափազանց բարձր մակարդակը։

Ի պատասխան՝ Գալստյանը նշել է, որ վերջին երեք տարիներին վարկային պորտֆելը տարեկան աճում է 20%-ով։ «Հսկայական պահանջարկի ֆենոմեն ունենք։ Այդ պահանջարկի դեպքում մի քիչ դժվար է պատկերացնել գնի անկումը։ Մենք կապիտալի բուֆերներ ենք մտցրել, բանկերի համար թանկացրել ենք փողի գինը։ Մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որ սպառողական ու հիփոթեքային վարկերը այսօր Հայաստանում տրվում են հայկական դրամով», – պարզաբանել է Կենտրոնական բանկի նախագահը։

News.am