Логотип

Վրաստանի նախագահը Երևանում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Նա ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ և ծաղիկներ` անմար կրակի մոտ։

Զուրաբիշվիլին այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ և ծանոթացել հայ ժողովրդի պատմության ողբալի էջերը ներկայացնող ցուցանմուշներին։

Վրաստանի նախագահին ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը։

Զուրաբիշվիլին այցելել է Հայաստան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակում նախատեսված են Զուրաբիշվիլու հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։