Последние новости

Վարակվածների թիվը հասել է 937-ի. հաստատվել է 16 նոր դեպք

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 16 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մանրամասներ է հայտնել է կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ Հայաստանում՝ մասնավորապես խոսելով մահվան նոր դեպքի և առողջացումների թվի մասին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա»,- նշել է նա:

Խոսնակի տեղեկացմամբ, ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։

Այսպիսով, ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 937 է, փաստացի բուժվողների թիվը 777 է, իսկ բացասական թեստերը՝ 5144: Առողջացումների թիվը կազմում է 149, տեղեկացնում է Newsarmenia.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ