Последние новости

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎԱՐՔ

Դե, ահա արդեն նաև նախագահը՝ պաղպաղակի մեծ սիրահարն ու արքայազն Չարլզի ընկերը, միացավ վարչապետի հրաժարականի պահանջին։ Ինչպես կատակեց սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը, եթե արդեն նույնիսկ Անգլիա՜ն է... Իսկ գուցեև չկատակեց, գուցե դա այդպես է, որ կա: Քանզի բոլոր համարժեքներին, նույնիսկ Անգլիայում, արդեն հասկանալի է, թե ինչի կարող է հասցնել մարդ-աղետը. Բայց հենց նույն Անգլիայի համար՝ մեկ բան է, երբ աղետը վերաբերում է փոքրիկ Արցախին, և այլ բան է, երբ մի անհամարժեք առաջնորդի «շնորհիվ» աղետը կարող է ընդունել տարածաշրջանային բնույթ, իսկ գուցեև դուրս գալ տարածաշրջանի սահմաններից

Որքա՜ն դժվար է հեռանում Նիկոլը, ո՜նց չի ուզում հեռանալ... Նա հո հիմար չէ, հասկանում է, որ իր համար ամեն ինչ վերջացած է: Ինչո՞ւ է երկարաձգում հոգեվարքը: Հենց այն պատճառով, որ հիմար չէ, հասկանում է, որ հեռանալուց հետո իր համար այս աշխարհում տեղ չի լինելու այնտեղ, որտեղ հայեր են ապրում... Իր ու իր կնոջ համար։ Բայց դրանք իրենց խնդիրներն են։ Հասկանում է նաև, թե ում անունների հետ մեկտեղ են այսուհետ հիշատակելու իրենց անունը հայ ժողովրդի պատմության դասագրքերում…

Դաժան է, բայց կառավարող զույգը արժանի է դրան։ Այդ վերաբերմունքին է արժանացել իր ժողովրդի հանդեպ սեփական արհամարհանքի արդյունքում. ժողովուրդ, որը նրանց ընտրեց, և որի սպասելիքները ոչ միայն չարդարացրեցին, ոչ միայն լկտիաբար ստեցին նրան երկու տարի շարունակ, այլև աղետի հանգեցրին Արցախում…

Ինչպես ասում է իմ գործընկերներից մեկը, ինչով եկել է, դրանով էլ կգնա։ Եկել է իր իսկ կողմից արմատավորվող ատելության ալիքի վրա։ Նույն այդ ալիքը կսրբի կտանի և՛ իրեն, և՛ Երևանի քաղաքապետարանում նստած իր սուպերմամային ու իրենց նմաններին։ Եվ հիմա իշխանությունը երկարաձգելու նրա միակ հնարավորությունը ողբերգության նշաձողը բարձրացնելն է…

Փոքր-ինչ այլ իրավիճակում է Փաշինյանի թիմը՝ խորհրդարանում, կառավարությունում, կուսակցությունում։ Եթե Նիկոլի համար ամեն ավելորդ օրը պատրանքի ևս մեկ օր է, թե ինքը իրենից ինչ-որ բան է ներկայացնում և կարող է շարունակել այլանդակություններ անել, ապա իր թիմակից մարդկանց Նիկոլին ցուցաբերած աջակցության ամեն ավելորդ օրը դարձնում է երկրի փլուզման հանցագործության մասնակից։ Սկզբում Արցախի, այժմ Հայաստանի փլուզման փուլում…

Նրանց ընտրության հնարավորությունը մեծ չէ։ Կա՛մ ամեն նոր օրվա հետ ավելի խորը կթաղվեն Հայաստանի պետական ինստիտուտների փլուզման գործընթացի մեջ և գնալով ավելի հաճախ կլսեն իրենց անունները Ազատության հրապարակում՝ նույն եղկելի համատեքստում, որում այժմ հիշատակվում է Նիկոլ Փաշինյանի անունը, կա՛մ կլքեն նրան ու կմիանան ժողովրդին՝ սեփական երկրի արժանապատվությունը վերադարձնելու նրա ձգտման մեջ։

...Առայժմ նրանք դեռ չեն հասկացել, թե ինչ անդունդ են գլորվել։ Այսօր խորհրդարանում նրանք ինչ-որ զառանցանքներ են բարբաջում այն մասին, թե ինչ խիզախություն է պահանջվում իրենցից որպեսզի վայր չդնեն մանդատները։ Ինչ-որ բան խոսում նախկին իշխանությունների սխալների մասին... Ինչ-որ բան ասում կրքերի բորբոքման անթույլատրելիության մասին, չհասկանալով, որ դրա միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Նրանք դեռ չեն հասկանում, որ իրենց մանդատներն ի չիք են դարձել։

Նայում ես այդ պատգամավորներին, որոնց ԱԺ է բերել Նիկոլ Փաշինյանը... Փոխխոսնակ Լենա Նազարյանին, որը հայտարարում է, թե չի ընդունում, որ կատարվածը երկուսուկես տարվա ընթացքում իրենց քաղաքականության արդյունքն է։ Նայում ես, թե ինչպես, լինելով փոխխոսնակի կարգավիճակում՝ Լենա Նազարյանը երեկ իր գործընկերներին կոչ էր անում քվեարկել բացակաների փոխարեն, նրանց փոխարեն, ովքեր վախենում են գալ խորհրդարան։ Թե ինչպես, արդեն երկուսուկես տարի լինելով խորհրդարանի փոխնախագահի կարգավիճակում, այսօր ցույց տվեց, որ մինչև հիմա չգիտի նույնիսկ կանոնակարգը, թե ինչ հերթականությամբ պետք է հանդես գան խմբակցությունների ներկայացուցիչները... Այդ մարդիկ իսկապես ապրում են զուգահեռ իրականության մեջ, որը ոչ մի ընդհանուր բան չունի Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հետ:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СТАВКИ НА ТОТАЛИЗАТОРЕ
      2024-11-22 09:08

      Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.

    • БЕДНЫЙ ОВИК
      2024-11-20 12:53

      Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…

    • ИМБЕЦИЛЫ ПРОТИВ ТРАМПА
      2024-11-18 12:45

      Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.

    • ПОКА ТРАМП ДУМАЕТ ШОЛЬЦ УЖЕ ПОЗВОНИЛ
      2024-11-16 13:53

      Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։