Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՄԻԱՅՆ ՍՈՒՊԵՐՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐՆ ԵՆ Ի ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի 10-ի խայտառակությունից հետո դժվար է գտնել կամք՝ խոսելու համար, բայց ավելի դժվար է լռելը, քանի դեռ ունես անսասան որոշում շարունակել ապրել Հայաստանում։
Նոյեմբերի 10-ից հետո կա նոր Հայաստան՝ բառի բուն իմաստով նոր պետություն, որի առջև ծառացած են մեծագույն, եթե կուզեք՝ աննախադեպ մարտահրավերներ։
(Շատերի համար ցավոք) Այլևս չկա հանգիստ նստելու և անհոգ գոյատևելու նախկինում առկա շքեղությունը։
Չկա նաև հնարավորություն զուտ քաղաքական ու գաղափարական տարբերություններով պայմանավորված հրաժարվելու Հայաստանի ու հայ ժողովրդի ունեցած գերպրոֆեսիոնալ կադրերից (որ ճամբարին էլ որ նրանք համակրեն), որոնց ընդհանուր քանակը չի անցնում մի քանի տասնյակը։ Միայն այդ մարդիկ կարող են Հայաստանին նվիրել հնարավորություն՝ պահելու պետականությունն ու զարգացնելու այն։ Հակառակ դեպքում, որքան էլ դա ցավոտ է լսելը, «Հայաստան պետություն» անունը կրող նախագիծը կարելի է համարել դատապարտված վերջնական կործանման։ Դուք կհարցնեք, թե ովքեր են պրոֆեսիոնալներ։ Որպեսզի ես ցանկ չներկայացնեմ, բավական է ասել, թե ինչպես տարբերել դրանց. պրոֆեսիոնալի մասին խոսում է իր արած գործը՝ առանց էմոցիա, առանց հուզականության ու քաղաքական աստառի։ Չի կարող մարդ պրոֆեսիոնալ լինել, եթե չունի փորձ, համապատասխան գիտելիք ու իր ոլորտում ձեռքբերումներ։
Որքան էլ ձեզ կփորձեն համոզել հակառակում, պետք է հենց դուք ինքներդ շիտակ արձանագրեք. այսօր Հայաստանի զարգացման համար պատասխանատուների ցանկում պրոֆեսիոնալ մարդիկ գրեթե չկան։ Չկան մարդիկ, ովքեր հասկանում են ոչ միայն ստեղծված իրավիճակը, այլև նաև ունակ են մասնագիտական մոտեցմամբ հաղթահարելու նոր Հայաստանի առջև առկա խնդիրները կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռնկարում։
Ասվածի վառ վկայությունն է այն, որ խայտառակ պայմանագրում առկա կետը տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման մասին առանց հասկանալու ոգևորություն է առաջացրել շատերի մոտ։ Մինչդեռ տարածաշրջանին ու հատկապես Ադրբեջան/Թուրքիայի քաղաքականությանը մոտից ծանոթ մարդը շատ լավ հասկանում է, թե ինքնին որքան հեղհեղուկ է «ճանապարհ բացել/փակելը» և ինչ մեծ վտանգներ են սպասվում նույնիսկ այդ կետի իրականացման դեպքում։
Ուստի պահանջե՛ք լուրջ, կոմպետենտ ու պրոֆեսիոնալ մոտեցում, իսկ ես կշարունակեմ թվարկել տարածաշրջանային խնդիրները՝ ավելի մատչելի լեզվով՝ հետապնդելով մի նպատակ. սթափեցնել ձեզ ու հիշեցնել, որ խնդիրները ժամանակավորապես թաքցնելն ու դրանց հետ համակերպվելը ավարտվելու է նոր արհավիրքով։
Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 17:38
Армянская Церковь и ее верующие адепты должны сохранить автономию церкви так же, как Серж Саргсян сохранял армянскую идентичность Арцаха и жизненные интересы Армении, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-17 17:00
«Ты, Никол, не можешь изменить двух вещей: ты впечатаешься в память армянского народа как исключительный предатель, и вывести тебя из игры поспешат твои же собственные хозяева, когда ты станешь бесполезным и просроченным инструментом», - написал на своей странице в Фейсбук бывший депутат Национального собрания Самвел Фарманян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-17 10:11
Отношения между Турцией и Азербайджаном основываются не только на стратегических интересах, но и на глубокой историко-культурной и этнической близости. Девиз "Одна нация - два государства" (Bir millet - iki devlet), часто повторяемый лидерами обеих стран, отражает эту особую связь. Однако действителен ли он? Или это просто фикция? Для ответа на этот вопрос рассмотрим историческую хронологию. В начале XX века Османская империя продолжала волноваться ситуацией в Закавказье. В 1918 году, в период краткосрочной независимости Азербайджанской Демократической Республики (АДР), турецкие войска под командованием Нури-паши Киллигиля (да, да, того самого сводного братца небезызвестного Энвера паши) вошли в Баку. Хотя АДР просуществовала всего до апреля 1920 года, этот эпизод стал первым значительным моментом военного и политического сотрудничества между турками и азербайджанцами (кавказскими татарами). С установлением советской власти связи были прерваны, но после распада СССР начался новый виток сближения, так как у последователей Османской империи сохранились империалистские настроения в плане восстановления своей мощи в регионе.
-
2025-07-17 10:00
Никакой конструктивной мысли, никакого позитивного посыла, никакой понятной идеи, никакого реалистичного решения, никакой здоровой среды, никаких хороших ожиданий, никакого обнадеживающего видения, так на своей странице в ФБ охарактеризовал вчерашнюю пресс-конференцию Никола Пашинян член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.