Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՄՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԿԱՐԳԱԽՈՍՆ Է. «ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ»

Ոստիկանությունը ուժ կիրառեց

Նոյեմբերի 30-ի երեկոյան Մաշտոցի պողոտայում և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունները ցույց տվեցին, որ վարչապետը արձակել է ոստիկանության ձեռքերն ու կարգադրել ցուցարարների դեմ պայքարում դիմել ցանկացած միջոցների, ընդհուպ մինչև օրենքի խախտում։

Ակցիայի մասնակիցները, որոնց մեջ էին նաեվ ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները, փորձում էին արգելափակել երթևեկությունը պողոտայում և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում։ Նրանք նստում էին երթևեկելի մասում, խոչընդոտելով տրանսպորտի երթևեկությանը։ Կապույտ և մորեգույն բերետները գործում էին առանձնակի դաժանությամբ, ակցիայի տասնյակ մասնակիցներ բերման ենթարկվեցին ոսիկանության բաժիններ։

Փաշինյանն այնքան է վախենում բողոքի փողոցային ակցիաներից, որ երիտասարդությանը ցրելու գործողությունը ղեկավարում էր անձամբ փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը։ Իրադարձությունների վայր եկած իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ քաղաքացիների ակցիան ընթանում էր օրենքի շրջանակներում, քանզի Վարչական դատարանը չեղարկել է զանգվածային միջոցառումների արգելանքը։ Նոյեմբերի 30-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլը պատերազմ է հայտարարել ժողովրդին և բողոքի փողոցային ակցիաների մասնակիցների դեմ մտադիր է օգտագործել ոստիկանության ողջ ներուժը։ Դավաճան վարչապետը վախենում է, որ բողոքի ցանկացած ակցիա կարող է իր հրաժարականի պահանջով զանգվածային անժամկետ ելույթների վերաճել ողջ երկրի մասշտաբով։ Ըստ երևույթին, ներկայիս ակցիաների մասնակիցները մտադիր են հետևել Փաշինյանի օրինակին և արգելափակել փողոցները, ինչպես անում էին ակցիաների մասնակիցները 2018-ի գարնանը:

Նախորոշում է քարոզչական քաղաքականությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ արցախցի հայրենակիցներին ուղղված վիրավորանքների անթույլատրելիության մասին։ Օմբուդսմենի ինստիտուտը նոյեմբերի 9-ից հետո միակ պետական մարմինն է, որը գործում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ։

Նիկոլին ծառայող ֆեյքերի բանակը վերադարձել է մասնագիտացման հիմնական առարկային՝ հայերին ղարաբաղցիների ու հայաստանցիների բաժանելուն։ Այս օրերին կեղտի ու վիրավորանքի հզոր հեղեղը, որքան էլ տարօրինակ է, ուղղված է նրանց դեմ, ովքեր պահանջում են իշխանությունից (այն է՝ Նիկոլից) հայրենիք վերադարձնել ռազմագերիներին ու զոհված հայ զինվորների մարմինները։ Նիկոլը ֆեյքերի բանակին քսի է տվել այն մարդկանց վրա, ովքեր օգնություն են ակնկալում կառավարությունից։ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեղեկություններով՝ Փաշինյանի տրամադրության տակ կան զոհվածների և ռազմագերիների ամբողջական ցուցակները, սակայն նա չի համարձակվում հրապարակել դրանք, որպեսզի փողոցային վրդովմունքի ալիք չբարձրանա։

Ֆեյքերի մի մասն արդեն վերաորակավորվել է կոնկրետ քաղաքացիների՝ վարչական միավորների աշխատակիցների թվից, մյուս մասն առաջվա պես կազմում են Նիկոլի հավերժական երկրպագուները՝ կայուն աշխատավարձով։ Իշխանությունը շարունակում է քարոզչական հարձակումը քաղաքացիական ուղեղների վրա, և պետք է խոստովանել, որ զանգվածային գիտակցության մշակման մասով Փաշինյանն իր հավասարը չունի Հայաստանում։ Ընդդիմության ներկայացուցիչները վարչապետին հաճախ են մեղադրում այն բանում, որ նա կտրվել է իրականությունից և լռվել ֆեյքային Հայաստանում։ Իրականում Փաշինյանը ֆեյք իրականություն է փոխադրել ուրիշներին։ Իսկ ինքն անձամբ ծայրաստիճան կոնկրետ է մտածում և նույնքան կոնկրետ էլ նախորոշում քարոզչական քաղաքականությունն ու առանցքային թեզերը, որոնք իր քարոզչամեքենան համառորեն ու հետևողականորեն մխրճում է հայ քաղաքացիների գիտակցության մեջ։

Հաղորդում հանցագործության մասին

Առանցքային թեզերից գլխավորը վերաբերում է նրան, թե Արցախը հանձնել են դեռևս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։ Նիկոլը վստահ է, որ միջին վիճակագրական բնակիչը խորամուխ չի լինի այն հարցի մեջ, թե՝ եթե տարածքները հանձնել են Քոչարյանի ու Սարգսյանի օրոք, ապա ինչո՞ւ Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին զբաղեցնել դրանք նոյեմբերի 9-ից հետո, երբ ստորագրվեց կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարությունը։

Փաշինյանը փորձում է կրկին խաղալ նախկին իշխանության հանդեպ իր իսկ արմատավորած ատելության, հայերին ղարաբաղցիների ու հայաստանցիների բաժանելու, այն վստահության վրա, որը երկուսուկես տարվա ընթացքում կրճատվել, բայց դեռ պահպանվում է բնակչության որոշակի շերտերում: Նիկոլը շարունակում է պատերազմն իր քաղաքական ընդդիմախոսների դեմ, իսկ ըստ էության՝ մղում դա ընդդեմ սեփական ժողովրդի և նրա շահերի։

Կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողական արտադրամասի մեր գործընկեր Գեղամ Մանուկյանն օրերս պատմեց այն մասին, թե ինչպես է մեր երկրի միջին վիճակագրական շարքային քաղաքացին գլխավոր դատախազություն ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, որը կատարել է վարչապետը՝ ժողովրդի թիկունքում ստորագրելով կապիտուլյացիայի մասին հայտարարությունը։ Գլխավոր դատախազությունն ընդունել է դիմումը և վերահասցեագրել Հատուկ քննչական ծառայությանը՝ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ։ Դիմումի հիման վրա քրեական գործ, բնականաբար, չի հարուցվել։ Համանման ճակատագիր է սպասում նոյեմբերի 9-ին կատարված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ մյուս բոլոր դիմումներին: Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ գլխավոր դատախազությունը գլխավորում է Նիկոլին հլու-հնազանդ Արթուր Դավթյանը, իսկ ՀՔԾ-ն ՝ ոչ պակաս հնազանդ Խաչատրյանը։ Այսպիսով, Նիկոլն արգելափակել է խնդրի լուծումն իրավական ճանապարհով՝ քաղաքական ընդդիմախոսներին թողնելով միայն զանգվածների վրա հիմնված փողոցային պայքարի ճանապարհը։

Հասունանում է արտագաղթի ալիք

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ 12 տարեկանից բարձր տարիքի որդիներ ունեցող մարդիկ լրջորեն մտածում են Հայաստանի սահմանները լքելու մասին:

Հասարակությունը պառակտված է Նիկոլին դեռեվս հավատացողների և նրանց, ովքեր համարում են, որ հայկական երկրորդ պետության կործանմանը կհաջորդի առաջինի կործանումը։ Վարչապետը ոչ միայն չի պատրաստվում ընդունել իր սխալները, այլև հռչակել է իրեն հետպատերազմյան քաղաքականության գլխավոր պատասխանատու։ Նա 6 ամիս է խնդրել ժողովրդից՝ երկիրը կայուն զարգացման դիրքեր հասցնելու համար։

Գորգիսյանի խոսքերով՝ իրեն հարգող ոչ մի պրոֆեսիոնալ այսօր չի համաձայնի աշխատել Փաշինյանի ղեկավարությամբ։ Այդ համոզմունքի իրավացիության ամենահստակ հաստատումը դարձավ նորանշանակ արտգործնախարարի այն հայտարարությունը, թե հայկական դիվանագիտությունը չի պարտվել։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղյակ չէ, որ ցանկացած պատերազմ նշանակում է դիվանագիտական ջանքերի ձախողում։ Այսօր Փաշինյանը մտահոգված է ոչ թե պրոֆեսիոնալների փնտրտուքով, այլ կառավարության շուրջ իրեն հավատարիմ մարդկանց կենտրոնացմամբ։ Ձմեռային ցրտերի նահանջից և համավարակի պատճառով փակ սահմանների բացումից հետո Հայաստանից սպասվում է բնակչության հզոր արտահոսք։ Մարդիկ չեն ցանկանում ապրել այս երկրում և ամեն օր հետևել, թե ինչպես է Նիկոլը տանում իրենց պետությունը դեպի կործանում։

Փաշինյանը չի ցանկանում հեռանալ վարչապետի աթոռից։ Զբաղված է նրանով, որ պատերազմ է մղում ընդդեմ սեփական ժողովրդի։ Ընդդեմ ղարաբաղցիների, «սևերի», «հակահեղափոխականների», երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցների, 17 կուսակցությունների, ընդդեմ մտածող մարդկանց, որոնք ամեն օր միանգամայն փաստարկավորված խոսում են այն մասին, որ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում նրա գտնվելը սպառնում է Հայաստանի Հանրապետություն անունով պետության կործանմամբ։ Այս պատերազմը, անկասկած, կավարտվի Նիկոլի կապիտուլյացիայով։ Դեկտեմբերի կարգախոսն է. «Նոր տարին՝ առանց Նիկոլի»։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "ЧУДО ТРАМПА" – ЭТО СОГЛАСИЕ ПАШИНЯНА НА РАСЧЛЕНЕНИЕ СЮНИКА В УПАКОВКЕ ПЕРЕАДРЕСАЦИИ ПОЛНОМОЧИЙ ПО КОНТРОЛЮ…
    2025-07-31 08:51

    В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…

  • ЗАВТРА НЕ ПРОСТИТСЯ!..
    2025-07-30 10:34

    20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.

  • НИКОЛ ЛГАЛ, НИКОЛ ЛЖЕТ, НИКОЛ БУДЕТ ЛГАТЬ
    2025-07-30 08:42

    5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".

  • 7 ЛЕТ НАЗАД ПЛЮНУЛ В КОЛОДЕЦ, ИЗ КОТОРОГО ПЬЕТ СЕГОДНЯ…
    2025-07-28 09:51

    Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։