Последние новости

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ

Դեկտեմբերի 5-ին նշանակված է միավորված ընդդիմության մեծ հանրահավաք։ Սպասվում է, որ ընդդիմությունը կհայտարարի Փաշինյանի հրաժարականից հետո և մինչ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում Հայաստանի Հանրապետության ժամանակավոր վարչապետի իր թեկնածուի անունը: Դատելով ամենից՝ թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

Կանգ առնելով Մանուկյանի թեկնածության վրա՝ ընդդիմությունը հիմք է ընդունել պետական գործչի նրա փորձը, կենսագրությունը։ Մանուկյանը պատկանում է հայ պետական գործիչների այն շերտին, որոնցով մեր հասարակությունը կարող է հպարտանալ։ Ուսանողական տարիներին՝ Մոսկվայում հակաթուրքական հանրահավաքի կազմակերպիչ, հասուն տարիքում՝ «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող: Հայաստանի վարչապետ՝ այն բանից հետո, երբ կոմունիստները վայր դրեցին իշխանությունը։ Հանրապետության պաշտպանության նախարար 1992-1993 թվականներին, երբ հաջողվեց բեկել իրավիճակը ռազմաճակատում և իրականացնել մի քանի փայլուն գործողություններ. ընդ որում՝ հավաստիացվում է, որ դրանցից մի քանիսը գաղտնի են պահվել Տեր-Պետրոսյանից, և այդ պատճառով Մանուկյանն ավելի ուշ պաշտոնանկ արվեց։ Այնուհետ՝ 1996-ի ընտրությունները, երբ Մանուկյանից գողացան նախագահական ընտրություններում տարած հաղթանակը…

Այդուհանդերձ Մանուկյանը մեծ քաղաքականության մեջ էր նաև այս տարվա հոկտեմբերի 27-ին. այն պայմաններում, երբ իշխանությունը շեփորում էր իր «հաղթանակների» մասին և իշխանության քննադատությունն արգելված էր, նա հանդես եկավ հայտարարությամբ, որում արձանագրեց, որ չնայած ժողովրդի հերոսական պայքարին՝ երկիրն ամոթալի էջ է ապրում, և կոչ արեց Փաշինյանին հոժարակամ հրաժարական տալ: Փաշինյանը Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելու պատվեր իջեցրեց ԱԱԾ-ին, բայց այն ժամանակվա ղեկավար Միքայել Համբարձումյանը հրաժարվեց դա անել և հրաժարական տվեց…

Խոսում ենք հանգամանորեն, որպեսզի ընդգծենք. Վազգեն Մանուկյանի նկատմամբ որևէ դժգոհություն չկա։ Հույս կա, որ նրան կհաջողվի կայունացնել իրավիճակը, մարդկանց վերադարձնել գոնե հույսը և կազմակերպել արտահերթ ընտրություններ, որոնք աղբանոց կուղարկեն կոկորդ պատռող ոչնչությունների և քաղաքական մանր ժուլիկների ներկայիս իշխող թիմին։

Փաշինյանի պարագայում էլ ամեն ինչ պարզ է։ Նրանք, ում գլուխը մտածելու համար է, այլ ոչ թե ուղեղը լվանալիս ականջներով ծափ զարկելու, հասկանում են. սա մարդ-աղետ է, հանրապետության ղեկավարի պաշտոնում նրա օր ավելի գտնվելը խորացնում է խնդիրները։ Այդպես է եղել նրա պաշտոնավարման ողջ ընթացքում. թե կա մի բան, որ կուտակվել է հանրապետությունում, լոկ խնդիրներն ու ավերածությունների էներգիան է։ Ուրիշ ոչինչ։

Բայց ասելիք կա միավորված ընդդիմության մասին, որին, իր պայքարում հաջողություն մաղթելով հանդերձ, դժգոհություններ կան ներկայացնելու։ Միավորված ընդդիմությունը գործել է երկու մեծ սխալ, որոնք ընդհանուր արմատ ունեն։ Անխնա քննադատելով Նիկոլին, ընդդիմադիրները, թերևս իրենք էլ չնկատելով, հաճախ ընդունել են իրենց պարտադրվող խաղի կանոնները։

Հիշենք, թե ինչպես պատերազմի առաջին իսկ օրերին բոլոր ընդդիմադիրները միաձայն հայտարարեցին, որ դադարեցնում են կառավարության քննադատությունը, քանի որ պատերազմ է ընթանում. ամեն ինչ՝ միայն ռազմաճակատի և հաղթանակի համար... Ա՜խ, որքան վեհաբարո է, ախ՜, ինչ լավն ենք մենք. հիմա կամավորական ջոկատներ կձևավորենք, որպեսզի աջակցենք կառավարությանը... Եվ ի՞նչ։ Ձևավորեցի՞ք։ Աջակցեցի՞ք։ Ապահովեցի՞ք հաղթանակը։

Ուղիղն ասենք, դա մեծ հիմարություն էր, որը միայն նպաստեց Նիկոլի ու իր թիմի կործանարար գործողություններին։ Միայն Նիկոլի կոշտ քննադատությունը՝ հենց պատերազմի ժամանակ, կարող էր ինչ-որ չափով կանխել աղետը։ Կարող էր ստիպել նորմալ զորահավաք անցկացնել, այլ ոչ թե «Էրատո» ջոկատներ ձևավորել ու խանգարել զինվորականներին, կարող էր ստիպել իշխանություններին ապահովել կամավորների և ժամկետային զինծառայողների մատակարարումն անհրաժեշտ ամենով, սաղավարտներով ու զրահաբաճկոններով, և շատուշատ այլ բաներ։

Ինչպես որ տեղի էր ունենում 90-ականների սկզբին, երբ կար դաժան պատերազմն Արցախում, և կոշտ ընդդիմությունը Լևոնի դեմ՝ Երևանում, և դա միայն օգնում էր հաղթել։ Երևանում հանրահավաքներ, ցույցեր էին ընթանում, դրանցից մեկի ժամանակ այրեցին Լևոնի խրտվիլակը, խորհրդարանով որոշում անցկացվեց, որ Երևանը չի կայացնի որևէ վճիռ, որը չի գոհացնի Ղարաբաղին... Այդ ամենը օգնեց հետ պահել իշխանություններին կապիտուլյացիայից, ինչին հակվում էր Լևոնը ծանր օրերին... Իսկ հիմա մեր ազնվաբարո ընդդիմադիրները հանրությանը հաճո իրենց անմտածված մարտավարությամբ միայն արձակեցին Նիկոլի ձեռքերը։ Ընդդիմությունը պետք է ընդունի իր սխալը։

Երկրորդ սխալն այն է, թե ինչպես ընդդիմությունը կուլ տվեց Նիկոլի այն թեզը, թե «նախկիններին» չի կարելի թույլ տալ իշխանության գալ, «վերադարձ անցյալին լինել չի կարող»։ Ընդ որում ընդդիմության շարքերում շատ են բանիմաց մարդիկ, և նրանք չեն կարող չհասկանալ, թե որքան անիմաստ է այդ թեզը, հերթական պղպջակը։ Ընդդիմությունը չի կարող չտեսնել, թե քանի-քանի «նախկիններ» են հանգիստ տեղավորվել նոր իշխանության թևի տակ։ Ակնհայտ է, որ երբ Նիկոլն ատելություն է սերմանում «նախկինների» նկատմամբ, խոսքը նրանց մասին է, ովքեր չեն խոնարհվել իր առաջ, ավելի կոնկրետ՝ խոսքը նախևառաջ Ռոբերտ Քոչարյանի մասին է, որից Նիկոլը կոնկրետ ընկնավորվում է՝ հասկանալով, որ նա իր ակնհայտ հակապատկերն է... Իսկ ընդդիմությո՞ւնը։ Նա ընդունում է «անցյալին վերադարձի» անհնարինության մասին այդ «նոու-հաուն» և հանրահավաքի ամբիոնից սկսում երդում-պատառ ուտել, թե «նախկինների» մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ամոթ է

Մի՞թե Հայաստանն այնքան բարեկեցիկ երկիր է, որ ունի միայն մեկ խնդիր. կարող են արդյոք այս կամ այն «նախկինները» մտնել նոր կառավարության կազմ։ Եվ ընդդիմությունը կուլ է տալիս այդ պոպուլիստական հնարքը, փոխանակ անդադար բացատրի այդ դրույթի ողորմելիությունը՝ չվախենալով Նիկոլի զարհուրիկներով թունավորված զոմբիզանգվածի հակաճառումից։ Կրկնի, բացատրի, որ գլխավոր խնդիրը երկիրը ճգնաժամից դուրս բերելն է, և տասներորդական կարևորության հարց է, թե ով կկարողանա դա անել. «նախկինները», «ներկաները», թե մարսեցիները։ Պետք է միավորել ստեղծարար ուժերը, այլ ոչ թե տրվել Նիկոլի սադրանքներին։

Ոչ մի դժգոհություն Վազգեն Մանուկյանի նկատմամբ, Աստված նրան ուժ տա լուծելու բարդ խնդիրները։ Հուսով ենք՝ կստացվի, և Նիկոլի զոհերի հիշատակը բոլորին պարտավորեցնում է օգնել հնարավոր ամենով։ Բայց, կարծում ենք, Մանուկյանն ինքն էլ, որպես պետականամետ, չէր առարկի այն փաստին, որ լավագույն թեկնածուն կլիներ այնուամենայնիվ Քոչարյանը, որը ճգնաժամից դուրս բերեց Արցախը 90-ականներին, Հայաստանը՝ 2000-ականներին, և որն ակնհայտորեն ավելի մեծ հեղինակություն է վայելում Մոսկվայում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СТАВКИ НА ТОТАЛИЗАТОРЕ
      2024-11-22 09:08

      Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.

    • БЕДНЫЙ ОВИК
      2024-11-20 12:53

      Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…

    • ИМБЕЦИЛЫ ПРОТИВ ТРАМПА
      2024-11-18 12:45

      Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.

    • ПОКА ТРАМП ДУМАЕТ ШОЛЬЦ УЖЕ ПОЗВОНИЛ
      2024-11-16 13:53

      Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։