Последние новости

ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ ՆԻԿՈԼԻ ՓԱԿՈՒՂԻ

Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումըտեխնիկապես ձգձգվում է։ Բայց սա զուտ տեխնիկական խնդիր չէ։ Թեև բովանդակային առումով հարցը լուծված է, բայց նոր հրաժարականի և նոր կառավարության ձևավորման՝ տեխնիկական թվացող խնդիրն իր մեջ ունի անկայունության մեծ պոտենցիալ ու նաև մեր երկրի անվտանգության և ամբողջականությանը սպառնացող ռեալ ռիսկեր։ Հիմնական դրույթներով հասկանանք իրավիճակը.

- Պատերազմ, պարտություն, ծանր մարդկային և տարածքային կորուստներ. Ն. Փաշինյանը հրաժարական չի տալիս։

- Իր գործունեության դաշտը սահմանափակվում է 2 շենքով՝ մեծաքանակ ոստիկանական ուժերով շրջափակված կառավարական ամառանոց և կառավարության շենք։ Բայց Ն. հրաժարական չի տալիս։

- Նրա լայվերը, ուղերձները իրականությունից կտրված տեքստեր են, որոնք հետապնդում են մեկ նպատակ՝ հիշեցում ինքն իր մասին՝ ես կա´մ։

- Իշխող խմբակցությունը թաքստոցներում է և նույնպես չի շփվում հասարակության հետ։ Ասելիք չկա և անվտանգ չէ։

Հրաժարականի պահանջ

■ Փողոցը եռում է. ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ ողջ երկրով մեկ իրականացնում են ակցիաներ՝ հրաժարականի պահանջով։

■ Պարբերաբար տեղի է ունենում մեծ հանրահավաք, որը կրիտիկականի սահմանագծին է։

■ Երկրի նախագահը, Վեհափառը, Կիլիկիո կաթողիկոսը, Մայր բուհը՝ ԵՊՀ-ն, Գիտությունների ազգային ակադեմիան, հարյուրավոր համայնքապետեր, հարյուրավոր մտավորականներ, ռուսահայ բիզնես էլիտան, սփյուռքի հեղինակավոր դեմքերը, ՀԲԸՄ-ն և այլ և այլն, հրաժարականի պահանջին տվել են ինստիտուցիոնալ տեսք. Ն. Փաշինյանը հրաժարական չի տալիս։

■ ԱԺ երեք խմբակցություններից 2-ը պահանջում են նրա հրաժարականը, իսկ մեկ խմբակցություն փախած է։

Ռիսկերը

Իրավիճակը, երբ վարչապետի և կառավարության փոփոխությունը համատարած պահանջ է և բովանդակային առումով՝ լուծված հարց, իսկ տեխնիկապես դա չի կատարվում, որովհետև գործող վարչապետը իրեն շրջափակել է զորքերով ու առայժմ պատանդ պահելով «Իմ քայլին», լուրջ ռիսկեր է պարունակում.

- Պետությունը իշխանություն չունի, իսկ օրակարգում ծայրաստիճան կարևոր ու բարդ խնդիրներ են։

- Սահմանային միջադեպերը, անվտանգային խնդիրները թողնված են խաղաղ բնակիչների, կամավորական ջոկատների վրա։

- Մենք, ըստ էության, ամեն օր տարածք ենք կորցնում ու նոր գերիներ տալիս։

- Ֆինանսական շուկայի փլուզումը սկսված է։

- Հաշված շաբաթների, օրերի ընթացքում սկսվելու են լուրջ տնտեսական խնդիրներ՝ բյուջեի թերհավաքագրում, թանկացումներ, կոմունալ վճարումների թերհավաքագրումներ, պետության պարտավորությունների չկատարումներ և այլն։

- Բարեկամ և ոչ բարեկամ պետությունները սպասում են մեզ հետ դժվար բանակցությունների, իսկ մենք չենք կարողանում ձևավորել սոլիդ իշխանություն։ Բարեկամները Փաշինյանին դուրս են գրել և չեն դիտարկում որպես հեռանկարի գործընկեր, իսկ ոչ բարեկամները չեն պատրաստվում նրա հետ խոսել և միայն ծաղրում են։

Վտանգավոր սցենարներ Փաշինյանի կողմից

Քանի որ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում Ն. Փաշինյանի գլխում, և կամ ի´նչ պարտավորությունների մեջ է նա մեր հակառակորդների հետ, ապա նրանից ամեն րոպե պետք է սպասել նոր ռիսկեր, նոր վտանգներ՝ պետության և ժողովրդի համար։

■ Չի բացառվում, որ նա հեռանալիս փորձի էական վնաս հասցնել պետությանը։ Այս առումով պետք է շատ ուշադիր լինել՝ առաջին հերթին ԱԱԾ-ն ու բանակը։

■ Չի բացառվում, որ նա հեռանալիս ցանկանա վատություն անել, հարվածի տակ դնել իր խմբակցությանը՝ «Իմ քայլին»։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինեն հենց իր խմբակցության պատգամավորները։

■ Ն. Փաշինյանը կարող է գնալ խելագար քայլերի, օրինակ՝ անսպասելի արտահերթ ընտրությունների։ Այս պայմաններում արտահերթ ընտրությունները նշանակում է առնվազն 3-4 ամիս անիշխանություն, իսկ դա նշանակում է՝ Ադրբեջանին ասել բարի գալուստ Հայաստան։ Մենք ունենալու ենք նոր տարածքային կորուստներ և անդառնալի ֆինանսատնտեսական ճգնաժամ։ Ուրեմն, հաշվի առնելով այս տարբերակը, պետք է պատրաստ լինել՝ թույլ չտալ այդ սցենարը։ Երկու անգամ վարչապետ չընտրելու տարբերակի դեպքում առկա է որոշակի ժամանակ, և այդ ընթացքում ուղղակի ողջ ժողովրդով ստիպելու ենք «Իմ քայլին»՝ չտանել երկիրը կործանման հանուն Փաշինյանի։ Շատ կարևոր է, որ Իմ քայլը հասկանա, որ այդ դեպքում գործելու են մոտավորապես նույն մեթոդները կամ ավելի կոշտ մեթոդներ, ինչը 2018-ին անում էին իրենք։ Որովհետև խնդիրը վերաբերելու է պետության անվտանգությանը, մեր քաղաքացիների անվտանգությանը։

■ Ն. Փաշինյանը կարող է փորձել նոր, իբր «համաձայնության» կառավարություն կազմել մի քանի իբր կուսակցությունների հետ։ Նշվում է 3-4 մանր-մունր կուսակցության անուն։ Սա նշանակում է՝ փողոցի կտրուկ գերակտիվացում, անկանխատեսելի զարգացումներ։Կա հիմնավոր կասկած, որ այդ կոալիցիան կազմվելու է Հայաստանում թուրքական 5-րդ շարասյան ճյուղերով։

Եթե հանգուցալուծումը ձգվում է

Կա տարբերակ, որ Փաշինյանը, իրեն շրջափակելով մեծաթիվ ոստիկանական ուժերով, հրաժարական չտա՝ փորձելով երկարացնել իր գոյությունը։ Սա նույնպես ռիսկային սցենարներից մեկն է։

■ Անիշխանության և կիսաքանդ պետության պայմաններում Հայաստանում կտրուկ ուժեղանալու է այլ երկրների հատուկ ծառայությունների դերակատարումը։ Հայաստանը վեր է ածվելու հատուկ ծառայությունների պատերազմի թատերաբեմի։ Ամենայն հավանականությամբ՝ այդ պրոցեսն արդեն սկսված է։ Սա ուղղակի կարող է բերել կամ նոր արյունալի պատերազմի, կամ Հայաստանի՝ որպես պետության, ուղղակի փլուզման։

■ Հանգուցալուծման ուշացումը հանգեցնելու է պետության կառավարման շեշտակի թուլացմանը, և ֆինանսատնտեսական կոլապսը դառնալու է անխուսափելի։

Փաշինյանի վտանգավոր սցենարները վտանգավոր են իր իսկ համար

Հնարավոր տարբերակները քննարկելիս պետք է մի բան հստակ հաշվի առնել. դա պետք է անեն թե ընդդիմության ղեկավարնե՞րը, թե՞ Ն. Փաշինյանը անձամբ։

Փաշինյանի կողմից նախաձեռնած վտանգավոր սցենարները կարող են ժամերի ընթացքում ձևավորել հսկայական և անկառավարելի զանգվածներ փողոցում։ Քանի դեռ կա խաղաղ սահուն հրաժարականի, նոր իշխանության ձևավորման հնարավորություն, գնացեք այդ ճանապարհով։ Վաղը փողոցում կարող են լինել տասնյակ հազարավոր սոված մարդիկ. նայեք օրվա դրամի կուրսին ու կհասկանաք վտանգի իրականությունը։

Այլընտրանքային նախագծեր խումբ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРТАК ЗАКАРЯН: ВОПРОСЫ СМИ КАК ОТРАЖЕНИЕ 7 ЛЕТ ПРАВЛЕНИЯ НИКОЛА
    2025-07-17 11:21

    Никакой конструктивной мысли, никакого позитивного посыла, никакой понятной идеи, никакого реалистичного решения, никакой здоровой среды, никаких хороших ожиданий, никакого обнадеживающего видения, так на своей странице в ФБ охарактеризовал вчерашнюю пресс-конференцию Никола Пашинян член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.

  • ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЙ ТАНДЕМ. КОМУ НА САМОМ ДЕЛЕ ВЫГОДНО ВЗАИМОДЕЙСТВИЕ?
    2025-07-17 10:11

    Отношения между Турцией и Азербайджаном основываются не только на стратегических интересах, но и на глубокой историко-культурной и этнической близости. Девиз "Одна нация - два государства" (Bir millet - iki devlet), часто повторяемый лидерами обеих стран, отражает эту особую связь. Однако действителен ли он? Или это просто фикция? Для ответа на этот вопрос рассмотрим историческую хронологию. В начале XX века Османская империя продолжала волноваться ситуацией в Закавказье. В 1918 году, в период краткосрочной независимости Азербайджанской Демократической Республики (АДР), турецкие войска под командованием Нури-паши Киллигиля (да, да, того самого сводного братца небезызвестного Энвера паши) вошли в Баку. Хотя АДР просуществовала всего до апреля 1920 года, этот эпизод стал первым значительным моментом военного и политического сотрудничества между турками и азербайджанцами (кавказскими татарами). С установлением советской власти связи были прерваны, но после распада СССР начался новый виток сближения, так как у последователей Османской империи сохранились империалистские настроения в плане восстановления своей мощи в регионе.

  • Акоп БАДАЛЯН: ПАШИНЯН РУКОВОДСТВУЕТСЯ ПРЕЗУМПЦИЕЙ НЕВЕЖЕСТВЕННОСТИ АУДИТОРИИ?
    2025-07-17 09:32

    Ни одно нормальное государство не передает какую-либо из своих государственных функций в доверительное управление или на аутсорсинг, если оно не признает свою государственную функцию «спорной», написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, коснувшись заявления Никола Пашиняна о разблокировке региональных коммуникаций на Южном Кавказе и передаче их на аутсорсинг. Отметим, в ходе пресс-конференции Пашинян сказал: «Сегодня в Армении существует множество известных случаев аутсорсинга. Например, управление «Звартноцем» передано на аутсорсинг. Управление водной системой передано на аутсорсинг. Управление железными дорогами Армении передано на аутсорсинг. Нюанс в том, что все эти системы продолжают оставаться собственностью Армении. Это очень важно отметить». Публикацию Акопа Бадаляна полностью приводим ниже.

  • Армен ОВАСАПЯН: ИМИТАЦИЯ ЦЕННОСТНОГО ДИСКУРСА С ЦЕЛЬЮ КРАСИВО УПАКОВАТЬ ИДЕОЛОГИЧЕСКУЮ ПУСТОТУ
    2025-07-17 09:15

    Для Никола существует только одна формула: чем наивнее и ниже среднего IQ, тем удобнее для него – его пустословие и не имеющие ничего общего с реальностью утверждения будут гораздо лучше восприниматься как философские абсолютные истины, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ