Թաթոյան․ Սահմանամերձ գյուղերից որքան տարածք ենք հանձնել Ադրբեջանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է` սահմանազատման աշխատանքների արդյունքում խախտվել է նաև մեր քաղաքացիների սեփականության իրավունքը։ Թաթոյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե սահմանամերձ որ գյուղերից որքա՞ն տարածք ենք հանձնել Ադրբեջանին։
Նա ասաց, որ սահմանազատման արդյունքում մարդիկ ոչ միայն սեփական ապրուստը վաստակելուց են զրկվել, այլ նաև բիզնեսով զբաղվելուց։ Թաթոյանը հայտնեց` սեփականության իրավունքի խախտման առնչությամբ 2 խնդիր կա` Ադրբեջանին անցած տարածքներում կան տներ, հողեր, որոնց սեփականության վկայականները տրվել են ԽՍՀ-ի կամ էլ ՀՀ անկախ մարմինների կողմից։ Այսինքն` երկու հիմնական տարբերություն կա` գեոդեզիական և տեղագրական քարտեզների. հարց է առաջանում, թե նախկինում ինչպե՞ս են հողահատկացում արել։
«Օրինակ` Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք»,–ասաց Թաթոյանը։
Նա շարունակեց թվարկել` ասելով, որ Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
Թաթոյանն ասաց նաև, որ Գեղարքունիքում էլ կա այս նույն խնդիրը։ Նա կարծում է, որ մարդիկ փոխհատուցման իրավունք ունեն, և Ադրբեջանի իշխանության հատուցման պարտավորությունը պետք է սա լինի։ ՄԻ պաշտպանը ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի հետ քննարկել է այս հարցը, և այժմ որոշում են ինչպես պետք է ձևակերպեն այս խնդիրներն իրավական տեսանկյունից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 16:37
Евразийская экономическая комиссия (исполнительный орган ЕАЭС) намерена предложить механизмы упрощения доступа товаров из стран союза на российский рынок государственных закупок. Об этом заявил министр ЕЭК по конкуренции и антимонопольному регулированию Максим Ермолович в ходе пресс-конференции в международном мультимедийном центре Sputnik.
-
2025-06-24 16:34
Организованная и реализуемая армянскими властями кампания против Армянской апостольской церкви, политика расправы с национальными благотворителями, преследование АРФ Дашнакцутюн и оппозиции в целом, а также дискредитация роли диаспоры перешли все границы. Об этом говорится в заявлении бывшего представителя Бюро АРФД, председателя Центрального совета «Ай дата» Акопа Тер-Хачатуряна.
-
2025-06-24 16:32
Иран и Израиль хорошо знают цену мира. Об этом на своей странице в «Facebook» написал политолог Сурен Саркисян, комментируя складывающуюся ситуацию.
-
2025-06-24 16:31
Арест Самвела Карапетяна — это очередное звено в цепи шагов властей Армении против национальной системы ценностей. Такое мнение высказал бывший посол Армении в Египте, экс-генконсул в Лос-Анджелесе и Алеппо Армен Мелконян, выступивший в защиту российского бизнесмена.