Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր՝ հունվարի 18-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկանում ենք արտգործնախարարության պաշտոնական կայքից։
«Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցների՝ արտգործնախարարներն անդրադարձան տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարևորության վրա:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.
-
Франция закрыла стены израильских компаний на парижском авиасалоне, вызвав резкую реакцию Тель-Авива2025-06-16 15:02
Франция распорядилась закрыть четыре основных стенда израильских компаний на парижском авиасалоне после того, как те отказались убрать с экспозиции наступательные вооружения. Это решение вызвало резкую реакцию со стороны Израиля и стало очередным проявлением напряжённости между традиционными союзниками.
-
2025-06-16 15:00
Депутат фракции «Айастан» Агван Варданян отказался подписать документ о выражении недоверия Николу Пашиняну.