Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվեց ընդմիջումից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատախազների միջնորդության քննարկում սկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում ընդմիջումից հետո:
Միջնորդության էությունն այն է, որպեսզի պարզվեն նիստերին փաստաբանների հաճախակի բացակայությունների պատճառները:
Փաստաբան Միհրան Պողոսյանը (Յուրի Խաչատուրովի փաստաբանը) ներկայացրեց իր բացակայությունների պատճառները: Պատճառների թվում նա նշեց այլ նիստերին մասնակցությունը, վատ ինքնազգացողությունը, բողոքի ակցիային մասնակցությունը և այլն, և այդ մասին, նրա խոսքով, դատարանին ժամանակին տեղեկացվել է:
Քանի որ դահլիճը բաժանված է ապակիով երկու մասի, ստացվում է այնպես, որ ելույթի «հիմնական մասերը» լսելի չեն «հանդիսատեսի դահլիճում», ինչի մասին դահլիճի երկրորդ մասում ներկաները բարձրաձայն հայտնել են դատարանին: Ճիշտ է՝ ապարդյուն:
Պատասխանելով փաստաբանի ելույթին՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատեց, որ առողջության հետ կապված խնդիրները հասկանալի են, իսկ ահա բողոքի ակցիայի մասնակցության իրավունքի իրացումը՝ ոչ: Բաղդասարյանը նկատեց, որ իրավունքների իրացումը, ինչպես և այլ նիստերի մասնակցությունը, չպետք է խոչընդոտի արդարադատությանը: Այդ կապակցությամբ նա դատարանին խնդրեց միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման բան չկրկնվի:
Ապա պարզվեց, որ դատախազները ներկայացրել են ոչ թե միջնորդություն, այլ առարկություն: Դատարանը որոշեց, որ փաստաբանների բացակության պատճառը՝ նրանց մասնակցությունը Փաստաբանների պալատի համընդհանուր բողոքի ակցիային, չի կարող դիտարկվել որպես ոչ հարգելի պատճառ և դատական նիստին խոչընդոտելու մտադրություն: Մնացած բացակայությունների մասով դատարանը նույնպես «հանցանք» չգտավ, սակայն զգուշացրեց, որ բազմաթիվ բացակայությունների դեպքում միջոցներ կձեռնարկի:
Ապա դատավորը հայտնեց, որ պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել դատախազների բացարկի մասին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.