«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ» ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՒԺԵՂ, ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԱՌԱՋՆՈՐԴ
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Վազգեն Մանուկյանը շարժման առաջնորդը չէ, նա շարժման թեկնածուն է անցումային կառավարության վարչապետի պաշտոնում և հանդես է գալիս այդ կարգավիճակով: Կարծում եմ, շարժումն առաջնորդի կարիք ունի։ Կա՛մ Մանուկյանը կդառնա այդպիսի առաջնորդ և իր ձեռքը կվերցնի շարժման կառավարումը, կա՛մ 17 կուսակցությունները ստիպված կլինեն զբաղվել այդպիսի առաջնորդի որոնումներով»։
«Միրզոյանը իրավունք չունի հանդես գալ խորհրդարանի անունից…»
-Այս օրերին քաղաքական ուժերը մեկնաբանում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գործակալական անցյալի սկանդալային բացահայտումը։ Որքանո՞վ է համոզիչ, ըստ ձեզ, ապացուցողական բազան՝ Հայաստանի անվտանգության մարմինների հետ համագործակցելու պատրաստակամության մասին Միրզոյանի գրավոր դիմումի տեսքով, այն բանից հետո, երբ իրեն մերկացրել են թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:
-Քաղաքական տեսանկյունից՝ այնպիսի փաստաթղթի առկայության փաստը, ինչպիսին հանրությանը ներկայացրեց Վատիկան պետությունում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, արդեն բավարար առիթ է ԱԺ նախագահի հրաժարականի համար: Միրզոյանն իրավունք չունի հանդես գալ խորհրդարանի անունից, որը խորհրդարանական հանրապետության պայմաններում ունի առաջնային մանդատ։ Իրավական տեսանկյունից փաստաթուղթը պետք է ենթարկվի ձեռագրաբանական փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք այն գրված է Միրզոյանի ձեռքով, և դրանից հետո արդեն կարելի կլինի սկսել ինչ-որ իրավաբանական գործընթաց։ Այս փուլում քրեական գործ հարուցելու լուրջ հիմքեր ես չեմ տեսնում, հավաքագրումը, վերահավաքագրումը և այլն սովորական պրակտիկա է անվտանգության մարմինների համար, իրավական հետևանքները հիմքեր են պահանջում…
-Իսկ ի՞նչ կասեք թուրքական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մասին. չէ՞ որ կրկնակի գործակալ դառնալ Միրզոյանը համաձայնել է բացահայտումից հետո:
-Եթե Ազգային անվտանգության մարմինները նպատակահարմար են գտել վերահավաքագրել նրան թուրքական հատուկ ծառայությունների դեմ հետագա օգտագործման համար՝ որպես կեղծ տեղեկատվության մատակարարման գործիք, ապա կարելի է ասել, որ վերահավաքագրումից հետո նա աշխատել է մեր պետության օգտին։ Դա սովորական պրակտիկա է…
-Իսկ երբ ԱԱԾ-ն հանդես է գալիս հայտարարությամբ, թե Միրզոյանն իր գործակալը չի եղել, մի՞թե դա նույնպես նորմալ պրակտիկա է: Այդ ո՞ր օրվանից են հատուկ ծառայությունները տեղեկություններ հրապարակում իրենց գործակալների մասին։
-ԱԱԾ-ի հերքումը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել. օրինակ, որպես հայտարարություն, որն անուղղակիորեն հաստատում է Միրզոյանի թուրքական հետախուզության գործակալ լինելը, դա վերլուծություն է պահանջում։ Ինձ, ինչպեսև շատերին, զարմացրեց ԱԱԾ-ի հերքումը, ես ծանոթ չեմ գործակալների վերաբերյալ նման պրակտիկայի։ Կարծում եմ, որ դա գործադիր իշխանության կողմից ԱԱԾ ղեկավարության վրա գործադրված ճնշման հետևանքն է։ Ամեն դեպքում, հերքմանը պետք է նախորդեր ձեռագրաբանական փորձաքննությունը, որը կհաստատեր կամ կհերքեր ԱԺ նախագահի ձեռքով այդ փաստաթղթի գրված լինելու փաստը։ Պետք էր նաև պարզել, թե ում ստորագրությունն է դրված փաստաթղթի տակ՝ որպես հատուկ ծառայության ղեկավար, և եղե՞լ է արդյոք այդպիսի մարդ։ Եթե այո, ապա նրան պետք էր հարցաքննել. չէ՞ որ խոսքը 2007-ի իրադարձությունների մասին է։
«Ես համամիտ չեմ, որ գործընթացը փակուղի է մտել»
-Եթե Միրզոյանի դեպքում խոսքը մեկ «հեղինակային» փաստաթղթի մասին է, ապա գլխավոր դատախազություն է ներկայացվել մասշտաբներով ու հավաստիությամբ աննախադեպ ապացուցողական բազա։ Դրա հիմա վրա ցանկացած գլխավոր դատախազ կարող էր պաշտոնանկ անել իր պետության ղեկավարին. ինչո՞ւ մեր դեպքում այդ բազան չի աշխատում։
-«Մեկ Հայաստան» կուսակցությունն ի սկզբանե ընտրել է իրավաբանական-իրավական պայքարի ճանապարհը և ներկայացրել կոնկրետ փաստեր, որոնք հաստատում են պետական դավաճանության առկայությունը Փաշինյանի պարագայում։ Խոսքը անհերքելի փաստերի մասին է։ Գլխավոր դատախազությունը կարող էր 3 որոշում կայացնել օրենքի շրջանակներում. հարուցել քրեական գործ, մերժել քրեական գործի հարուցումը կամ ուղարկել մեր դիմումը քննչական այլ ատյաններ։ Արդյունքում գլխավոր դատախազությունն ընտրեց 4-րդ ճանապարհը, այսինքն գնաց օրենքի խախտման ճանապարհով, և մեր դիմումը՝ որպես լրացուցիչ փաստարկներ, ուղարկեց միացնելու արդեն գոյություն ունեցող քրեական գործին։ Գլխավոր դատախազության կողմից նման գործողություններ ՔԴՕ-ով նախատեսված չեն։ Մեր դիմումի հետ մեկտեղ ներկայացվել են ևս երկուսը։ Երկրորդը՝ շուրջ 400 փաստաբանների ստորագրությամբ, և երրորդ դիմումը՝ իրավագետ-գիտնականների ստորագրությամբ, Փաշինյանին անհապաղ ձերբակալելու պահանջով, կանխելու համար գործողության մեջ գտնվող, այսինքն շարունակվող հանցագործությունը...
Եթե առաջին երկու դիմումների առնչությամբ կարելի էր հետաքննություն անցկացնել, իսկ հետո վճռել քրեական գործ հարուցելու (չհարուցելու) հարցը, ապա երրորդ դիմումն անվիճելի հիմք է Փաշինյանին կալանավորելու համար, որն արդեն հանցագործություն է կատարել Ադրբեջանին տարածքներ հանձնելու տեսքով, ինչի օրինական իրավունք ինքը չուներ, և շարունակում է նույն գործողությունները։ Գլխավոր դատախազությունը բավական ծանր վիճակում է, քանզի իրավաբանական հիմքեր չունի մասնագետների կողմից կազմված դիմումները մերժելու համար։ Գլխավոր դատախազությունն իր վրա է վերցրել Փաշինյանի հետագա գործողությունների համար պատասխանատվության ծանր բեռը, քանի որ իշխանափոխությունից հետո պետք է պատասխան տա ամեն ինչի համար։ Եթե Արթուր Դավթյանը յուրաժամանակ որոշում կայացներ կալանավորել Փաշինյանին, ապա այսօր մենք չէինք կորցնի Շուռնուխը... Գլխավոր դատախազությունից ու քննչական մարմիններից մենք դժգոհություններ չենք լսել երեք փաստաթղթերի վերաբերյալ, գործընթացը շարունակվում է…
-Եթե գլխավոր դատախազը չձերբակալեց Փաշինյանին՝ բոլոր հիմքերի առկայությամբ հանդերձ, ուրեմն նա կատարեց պաշտոնեական հանցագործություն և դարձավ շարունակվող հանցագործության մասնակից. գործընթացը մտավ փակուղի՞:
-Առայժմ ձեռնպահ կմնամ նման գնահատականներից, գործն ընթացքի մեջ է, և ես համամիտ չեմ, որ այն մտել է փակուղի։ Վաղ թե ուշ դատախազությունը պետք է որոշի. ձեռնարկել կոնկրետ քայլեր, թե՞ իր վրա վերցնել պատասխանատվությունը կատարված և դեռևս կատարվող ամենի համար։ Քաղաքական գործընթացները զարգանում են, և իշխանափոխությունից հետո իրավական գնահատական կտրվի գլխավոր դատախազության և քննչական մարմինների գործողություններին։
«Մանուկյանը շարժման առաջնորդը չէ, նա շարժման թեկնածուն է վարչապետի պաշտոնում»
-Հայաստանում աննախադեպ իրավիճակ է. Գիտությունների ակադեմիայի նախագահությունը, ԵՊՀ գիտական խորհուրդը, Փաստաբանների պալատը, հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, գիտնականներ, արվեստի գործիչներ, բուհեր, Հայաստանի և Սփյուռքի հասարակական կազմակերպություններ. բոլորը պահանջում են վարչապետի հրաժարականը, իսկ նա ամրապնդում է սեփական դիրքերը։ Ո՞րն է պատճառը: Ինչո՞ւ «Հայրենիքի փրկության շարժումը» այս բոլոր ուժերի աջակցությամբ չի կարողանում ստիպել Փաշինյանին հրաժարական տալ։
-Մեր կուսակցությունը 17-ի դաշինքում իրականացնում է իրավաբանական-իրավական պայքարի գործառույթները, ես շարժման բոլոր գործընթացների ղեկավարը չեմ։ Պատասխանելով ձեր հարցին՝ կարող եմ վկայակոչել հասարակության վիճակը, որը դեռևս շոկի մեջ է, սեզոնային գործոնը, այն հանգամանքը, որ կորուստների իմաստավորումն ու գիտակցումը գալիս է աստիճանաբար։ Աստիճանաբար գալիս է նաև այն գիտակցումը, որ այդ ամենի մեղավորը միայն մեկ մարդ է։
-Քաղաքական և իրավաբանական այդչափ ընդարձակ բազայի առկայության պարագայում կարելի էր հաշված ժամերի ընթացքում պաշտոնանկ անել ում ասես և որտեղ ասես: Ինչո՞ւ «Հայրենիքի փրկության շարժումը» չի կարողանում հաջողության հասնել։
-Որովհետև չկայացած քաղաքական համակարգի պայմաններում գործընթացները կառավարվում են մարդկանց հույզերով։ Զանգվածները չափազանց հուզառատ են վերաբերվում քաղաքական գործընթացներին, այդ իսկ պատճառով նրանք առ այսօր չեն հասկացել, որ խոսքը պետության ճակատագրի մասին է։ 17 կուսակցությունները նույնպես ներկայացնում են ժողովրդին…
-Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը կարծիք հայտնեց, որ «Հայրենիքի փրկության շարժումը» չի հասնի նախանշված նպատակին, քանի դեռ այն չեն գլխավորել ուժեղ առաջնորդներ, օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մյուսներն ասում են, որ շարժումը երիտասարդ ու հավակնոտ առաջնորդի կարիք ունի. գուցե խնդիրը դեմ է առնում Վազգեն Մանուկյանի անձի՞ն։
- Մանուկյանը շարժման առաջնորդը չէ, նա շարժման թեկնածուն է անցումային կառավարության վարչապետի պաշտոնում և հանդես է գալիս այդ կարգավիճակով։ Կարծում եմ՝ շարժումն առաջնորդի կարիք ունի։ Կա՛մ Մանուկյանը կդառնա այդպիսի առաջնորդ և իր ձեռքը կվերցնի շարժման կառավարումը, այսինքն ՝ որոշումներ կկայացնի ու հանձն կառնի դրանց համար պատասխանատվությունը, կա՛մ 17 կուսակցությունները ստիպված կլինենի զբաղվել նման առաջնորդի որոնումներով։ Դա ժողովրդի պահանջն է, ժողովուրդն ուզում է տեսնել ուժեղ, խարիզմատիկ առաջնորդի և գնալ նրա հետևից։ Մանուկյանն առայժմ չի ներկայանում այդպիսի առաջնորդի դերում, նա դեռևս հանդես է գալիս միայն որպես «Հայրենիքի փրկության շարժման» թեկնածու անցումային կառավարության վարչապետի պաշտոնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։