Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ. ՏԱՊԱԼՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՍԻԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը շարունակում է ֆեյսբուքյան իր էջում հրապարակել Փաշինյանի կառավարման օրոք արտաքին քաղաքականության ձախողումներն ու անգործությունը։ Այսօր նա անդրադարձել է Հարավային Ասիայի երկրների հետ հարաբերություններին.
«44 օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը ռազմական, քաղաքական և դիվանագիտական աջակցություն էր ստանում ոչ միայն Թուրքիայից, այլև Պակիստանից: Հաստատված տեղեկություններ չկան պակիստանյան զինվորականների՝ խորհրդատվական բնույթի ներգրավվածության մասին, այդուհանդերձ՝ դա նույնպես բացառել չի կարելի: Ընդհանրապես, Պակիստանը միակ պետությունն է, որ մեզ չի ճանաչում (Ս. Արաբիան մի փոքր այլ պատմություն է):
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը այս առումով: Ի՞նչ քաղաքականություն է վարում Պակիստանի կամ տարածաշրջանի նկատմամբ: Զրոյական: Ասեմ ավելին, բնական դաշնակիցներ ունենալով հանդերձ, ոչինչ չի անում, դաշինքների չի միանում, հարաբերություններ չի զարգացնում, նախաձեռնողականությունը՝ զրո:
Տարածաշրջանում Պակիստանն ունի առնվազն 2 հակառակորդ պետություն: Հնդկաստան և Աֆղանստան: Այսինքն, մենք առնվազն ունենք Պակիատանին՝ գոնե միջազգային հարթակներում ճնշելու երկու դաշնակից:
Ի՞նչ ենք արել մենք այդ ուղղությամբ: Զրո քայլ: Պակիստանը շարունակում է բացեիբաց թշնամություն անել մեզ հետ, աջակցել մեր թշնամուն, իսկ մենք նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ «Պակիսատան» անունը չենք շոշափում...
Տապալված ուղղություն չէ՞»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.