Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՆՈՐ ՈՒԺ ԵՎ ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ
2021 թվականի փետրվարի 6-ին լրանում է ՀՀ սահմանադրական դատարանի հիմնադրման 25-ամյակը։ Հանրային իշխանության համակարգի այդ կարևորագույն ինստիտուտներից մեկը կոչված է մեր երկրում իրականացնել սահմանադրական արդարադատություն՝ Բարձր դատարանի իր առաքելությամբ ապահովելով Սահմանադրության անշեղ իրագործումը, մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեության սահմանադրականության ապահովումը։
Իր 25-ամյա գործունեության 24 տարիները միտված են եղել հենց այդ գաղափարի իրագործմանը, նաև ինստիտուցիոնալ զարգացմանը։ Այդ գործունեության արդյունքում էր, որ Սահմանադրական դատարանը վայելում էր մեծ հարգանք և հեղինակություն ոչ միայն մեր հասարակության մեջ, այլև միջազգային ասպարեզում։
Վերջին մեկ տարին ոչ միայն մեր երկրի, այլև Սահմանադրական դատարանի համար եղավ կործանարար մի աղետալի շրջան։ Հանցավոր խուժանի կոլեկտիվ ջանքերով, ապօրինի եղանակով, Սահմանադրական դատարան ներխուժեց փողոցային մի ձրիակեր արարած, որի խնդիրը, Արցախը թշնամուն հանձնելուց առաջ, Սահմանադրական դատարանը ներսից քանդելն ու դավաճանական համաձայնագրի համար հող նախապատրաստելն էր։ Ցավոք նա գտավ նաև իր թիմակիցներին Սահմանադրական դատարանի ներսում։ Դրա հետևանքն այն է, որ Սահմանադրական դատարանը ստիպված է իր 25-ամյա հոբելյանը նշել հինգ ոչ լեգիտիմ դատավորներով և ՍԴ անօրինական նախագահով։ Բարձր դատարանը, որը կոչված է ապահովելու սահմանադրական արդարադատությունը, վերածվել է հակասահմանադրական մի անհասկանալի միավորի, խորը ճգնաժամային վիճակում, անբնական կարգավիճակում և ապօրինի որոշումներով։
Ցավոք, այս կործանարար աղետն անտարբեր թողեց այդ դատարանի հիմնադրման ակունքներում կանգնած շատ մարդկանց, ՍԴ ներկա ու նախկին մի շարք դատավորների, որոնք, առնվազն իրենց լռությամբ, հանդուրժողականության միջավայր ձևավորեցին այն հակասահմանադրական, հակաօրինական և հանցավոր արշավին, որը կարճ ժամանակահատվածում ավերակի վերածեց այն ամենը ինչը ստեղծվել էր տարիների ընթացքում։
Այս ամենի մեջ միակ հուսադրողը մնում են այն հատուկենտ նվիրյալները, որոնք անձնուրաց կերպով փորձում են փրկել ոչ միայն Սահմանադրական դատարանի, այլև հայկական իրավունքի դեմքն ու պատիվը։
Մենք ամեն օր դեռ չմարող հույսեր ենք փայփայում, որ չարագործ դավաճանների պատճառով դժոխքի ու մղձավանջի վերածված մեր երկիրը, նորից կհառնի, նոր ուժ և կենդանություն կստանա։ Մեր հույսերի մի մասն է նաև, որ գոնե հաջորդ տարի այս օրը, Սահմանադրական դատարանի հիմնադրման տարեդարձը մենք նշենք այդ կառույցը կազմաքանդած բոլոր սրիկաներին՝ առաջին ատյանի դատարանի դահլիճում իրենց դատավճիռը լսած։
Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 14:32
Кризис в отношениях между Россией и Азербайджаном продолжает нарастать. Поводом для новой волны напряжённости стало задержание в Баку российских журналистов, представляющих агентство «Sputnik Азербайджан», - пишет в своем телеграм-канале первый заместитель председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин
-
2025-07-04 09:22
Международная христианская солидарность (CSI) призывает власти Армении освободить заключенных архиепископов и всех других политических заключенных и воздержаться от вмешательства во внутренние дела Армянской апостольской церкви. CSI также призывает Францию и все государства-члены ЕС проявить солидарность с жертвами репрессий, а не с теми, кто их совершает. Об этом говорится в размещенном на сайте организации заявлении которое приводим полностью в переводе «ГА».
-
2025-07-03 14:57
16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.
-
2025-07-03 10:37
Астролог Александр Зараев считает, что в июле политическую сферу жизни многих стран ожидают серьезные потрясения. "В июле начнется сильная турбулентность. Квадратуры Юпитера с Сатурном будут подталкивать многих политиков к принятию достаточно жестких и непопулярных решений. Уран в Близнецах и соединение Марса с Нисходящим узлом в знаке Девы могут обусловить тенденцию к смене лидеров на мировой арене, к военным конфликтам или гражданским войнам в Америке, Европе, на Ближнем Востоке.