ԽՈՍՏՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻՆ ԳՈՒՄԱՐՈՒՄ ԵՆ ԴՐԱՄԱԿԱՆԸ
Պարտատոմսերն ու հավելագրումները՝ որպես կառավարության գործունեության ոճ
Փաշինյանի կառավարությունը շարունակում է անամոթաբար իրեն վերագրել բնավ իրեն չպատկանող արժանիքները։ Օրերս Գորիսի քաղաքային վարչակազմը մերկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որը, տեղեկացնելով Շուռնուխ գյուղում 12 շենքերից բաղկացած նոր բնակելի թաղամասի կառուցման մեկնարկի մասին, «մոռացել» էր հայտնել մի կարևոր հանգամանք. շինարարությունը ֆինանսավորվում է բարերարների կողմից և իրականացվում բնավ ոչ պետբյուջեի հաշվին։ Պետբյուջեի, որը կառավարությունը հետպատերազմյան վերականգնման անհրաժեշտության պատրվակով շարունակում է բեռնել պարտքային նորանոր պարտավորություններով։
Ընդդիմադիր պատգամավորի վերջերս հնչեցրած կշտամբանքին, որ պատերազմի ավարտին հաջորդած ամիսներին Հայաստանի կառավարությունը Արցախում ոչ մի տուն չի կառուցել (նույն պետբյուջեի հաշվին), աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, առանց աչքը թարթելու, հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում ընդհանրապես սոցիալական և հումանիտար խնդիրներ չկան: Սույն պարոնը նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն ու պաշտոն ստանալը լավ տնտեսագետի համբավ ուներ, բայց զարմանալի է, թե ինչպես են վարչապետի կադրային պահունակում հայտնվող անձինք շատ արագ «վարդագույն ակնոցներ» դնում, իրենց թեթևամիտ ու անուղեղ շեֆից փոխ առնելով ստելու և փաստերը նենգափոխելու սովորությունը։ Նախարարը չի էլ հասկանում, որ իր անպատասխանատու հայտարարությամբ, բացի ամենից, զրոյացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բազմիցս հնչեցրած կոչերն ու ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի վերականգնման ծրագրերում միջազգային հանրության ներգրավման ուղղությամբ։ Պարզվում է, առանձնակի ոչ մի խնդիր այնտեղ չկա...
Հայաստանի պետական պարտքի կտրուկ ավելացումը միանգամից 750 մլն դոլարով՝ սուվերեն եվրոբոնդերի թողարկման միջոցով, պետք է առնվազն մտահոգեր երկրի ֆինանսական իշխանությունների ներկայացուցիչներին։ Ամենևի՛ն։ Ե՛վ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, և՛ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Փաշինյանի խուսափողականության օրինակով, գրեթե ողջունում են պետական պարտքի թռիչքաձև աճը, ներկայացնելով դա իբրև կառավարության փայլուն աշխատանք։
Մոռացված են բացառապես զարգացման նպատակով վարկեր ներգրավելու մասին այս կառավարության բոլոր խոստումները. 750 մլն դոլարը օգտագործվելու է պետբյուջեի ընթացիկ ծախսերի համար։ Ընդ որում առնվազն մտահոգիչ է սուվերեն պարտատոմսերի թողարկման աճող հաճախականությունը (500 մլն դոլար ծավալի նախորդ թողարկումը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին): Սթափվե՛ք վերջապես, պարոնայք: Շարունակաբար ու նորանոր պարտքերի մեջ խրվելու համար առանձնակի խելք պետք չէ։ Թեպետ, խելքն առանց այդ էլ բացակայում է։
Մինչդեռ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է գրեթե 7,97 մլրդ դոլար, այսինքն մեկ տարում աճել է ավելի քան 647 մլն դոլարով կամ 8,84%-ով: Այժմ կարելի է այդ պարտքային պարտավորություններին վստահորեն գումարել նաև 750 մլն դոլարը, չենք խոսում արդեն այն մասին, որ համաձայն որոշ աղբյուրների, Արցախում պատերազմի ընթացքում Հայաստանը 1 մլրդ դոլարի պարտք է հավաքել Ռուսաստանի նկատմամբ՝ սպառազինության մատակարարման համար։ Այդ մասին կառավարությունն ընդհանրապես ոչինչ չի հաղորդում, թեև դա ակնհայտ փաստ է։
Անձամբ Փաշինյանի կողմից թախծալի թվարկված «հարյուր փաստերի» նախկին բրոշյուրները՝ «նոր Հայաստանի» նվաճումների մասին, ծանծաղանում են բառացիորեն աչքներիս առաջ։ Բայց մենք հիշում ենք, թե ինչպես էր նա հպարտորեն հայտարարում, թե 2015-ից հետո առաջին անգամ հաջողվել է նվազեցնել երկրի արտաքին պարտքը։ Իսկ այսօր մենք արդեն արձանագրում ենք պետական պարտքի աննախադեպ աճ, ընդ որում՝ երկրի ՀՆԱ-ի զգալի անկման պայմաններում։ Նախկին բոլոր իշխանությունների կրքոտ քննադատը, որը դատախազի տոնով մեղադրում էր նրանց պետական պարտքն ավելացնելու և գալիք սերունդների նկատմամբ հանցավոր անպատասխանատու վերաբերմունքի մեջ, ինքը ցուցաբերեց պարտքերի հաշվին անհոգ ապրելու գազանային ախորժակ, ընդ որում ոչ մի խնդիր չլուծելով երկրի զարգացման ռազմավարական ուղղություններով:
Ժամանակն է, որ պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում պարտությունը մարմնավորող վարչապետը ԶԼՄ-ների հետ զրույցների նոր շարք սկսի։ Բայց ոչ «100 փաստ նոր Հայաստանի նվաճումների» առնչությամբ։ Ճիշտ հակառակը. «1000 ու մեկ փաստ «թավշե» կառավարության ձախողումների մասին»…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:32
Пашинян, наконец, догадался, что информация, которой его бережно вскармливают подчиненные, сильно приукрашена и мало соприкасается с действительностью. К примеру, ему доложили, что в таком-то селе детсад откроется в октябре, и он обещал это жителям и еще и написал об этом в соцсетях, но уже ноябрь на исходе, а детсад не работает. «Получается, что я солгал», - заявил премьер. Это дало ему повод на заседании правительства 21-го ноября пригрозить тем, кто даст ему ошибочную, непроверенную информацию, что отныне они будут нести за это личную ответственность…
-
2024-11-21 10:22
Неродившихся телят обменяли на пчел, а российским свиньям поставили шлагбаум Судя по вынесенным на заседание правительства 21 ноября вопросам, различные министры продолжают терзать многострадальный госбюджет на этот год, внося в него многочисленные поправки, перераспределения, дополнения и изменения. Спрашивается, зачем тогда принимать бюджет, который после этого, между прочим, становится законом, если к концу срока его действия он становится практически неузнаваемым…
-
2024-11-20 10:15
В Ереване наградили победителей международной олимпиады по микроэлектронике 18 ноября Ереван принял 34-х участников (из них 10 представляли Армению) финального этапа 19-й ежегодной международной олимпиады по микроэлектронике из 16-ти стран. А всего в борьбу за призы на первоначальном этапе включились 332 студента из США, ОАЭ, Бразилии, Израиля, Италии, Ливана, Иордании, Чили, Португалии, России, Сербии, Вьетнама, Франции, Шри-Ланки, Перу и, конечно же, из Армении. В тот же день были подведены итоги и объявлены победители проведенного 15-го ноября в Учебном департаменте ЗАО «Синопсис Армения» финального этапа…
-
2024-11-19 09:19
Армения выпала из одного МТК, на очереди – другой? Кажется, уже всем ясно, что, скорее, ад замерзнет, чем бакинский диктатор устранит «кольца анаконды», удушающие Армению. Всем, у кого коэффициент умственного развития находится на уровне несколько выше комнатной температуры. Увы, к их числу никак не отнесешь абсолютное большинство представителей действующей власти и лично Пашиняна, которые безосновательно еще на что-то надеются…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-05 08:59
Հայաստանի առողջապահության նախարարությունը մանրամասն ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման և բուժման համար ծախսված միջոցների մասին: Ըստ հաշվետվության՝ այդ ընթացքում ծախսվել է մոտ 11,5 մլրդ դրամ, հաղորդում է Sputnik Armenia-ն։
-
2019-09-18 07:20
2019 թվականի օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է News.am-ը։