ՎԱՐԿԱՆԻՇԻ ԳԻՆԸ
2019 թվականի օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է News.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. « Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետեւ համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով: Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա»։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, պետպարտքի կրճատումը ինքնանպատակ չէ։ Դա ինքնաբերական իրավիճակ է Հայաստանում, որին ակնհայտորեն բախվել է կառավարությունը։ Ամենայն հավանականությամբ, պարտքը չի աճում երկրին վարկեր տրամադրել ցանկացողների դեֆիցիտի պատճառով։ Իսկ նվազում է, քանի որ հին վարկերի համար վճարումներ անել այնուամենայնիվ ստիպված են։ Այնպես որ ինքնանպատակ է, թե ոչ, բայց պարտքը չորս տարվա ընթացքում առաջին անգամ չի աճում, ասենք այսպես՝ հավանական դոնոր-վարկատուների զսպվածության պատճառով։
Ասենք, տվյալ դեպքում ավելի հետաքրքիրէ մեկ այլ բան, այն է՝ վարչապետի դիրքորոշումը ստեղծված իրավիճակը որպես դրական հիմնավորելու առումով։ Առհասարակ երբ նկատվում են անորակ շինարարության նշաններ, ապա համապատասխան գերատեսչությունները մոնիտորինգ են անցկացնում և վերացնում թերությունները։ Երբ կասկածներ են ծագում «ատկատների» վերաբերյալ, ապա այլ համապատասխան մարմիններ մերկացնում են նման կոռուպցիոն սխեմաները և պատասխանատվության ենթարկում դրանց մասնակիցներին։ Սովորաբար պետությունն այդպես է իրագործում կապիտալ ծախսերը և վերահսկում երկրի նորմալ կյանքի, նրա տնտեսության և զարգացման մեջ իր արած ներդրումների արդյունավետությունը։ Մինչդեռ վարչապետի վարկածով ստացվում է, թե ավելի լավ է չբարձրացնել շինարարության որակը, այլ հրաժարվել գոյություն ունեցածից։ Ավելի լավ է չպայքարել կոռուպցիայի դեմ, այլ պարզապես հրաժարվել այն ոլորտները ֆինանսավորելուց, որտեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը։ Վերջինը առանձնակի հետաքրքիր է երկրում համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նախկինում բազմիցս հնչեցրած հայտարարությունների խորապատկերին։
Բայց սա էլ բնավ ամենահետաքրքրականը չէ կառավարության ղեկավարի մոտեցումներում։ Դարձյալ հիշենք նրա նախկին հայտարարությունները, մասնավորապես՝ այն մասին, որ կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր։ Համապատասխանաբար ընտրված է զարգացման այդ ուղին։ Մինչդեռ ակնհայտ է, որ այդ ուղեգիծը կարող է տանել միայն փակուղի, եթե երկիրը սահմանափակում է իրեն կապիտալ ծախսեր իրականացնելու մեջ, խնայում է ենթակառուցվածքների զարգացման համար կապիտալ ներդրումներ անելու վրա։ Արդյունաբերական երկրի համար, ընդհակառակը, առանցքային տեղ պետք է զբաղեցնի ենթակառուցվածքների արդիականացումը և բնավ ոչ դրանց վրա տնտեսելը։
Պարզ է, լավ կյանքից չէ, որ կառավարությունը դիմում է նման քայլերի։ Լավ կյանքից չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե երկիրը շարժվում է «միանշանակ ճիշտ ճանապարհով»։ Պարզ է, որ կառավարության կողմից գործարկված և ազդարարված սոցիալական կողմնորոշում ունեցող ահռելի քանակությամբ ծրագրերն իրականում պահանջում են լրացուցիչ ֆինանսավորում։ Ծրագրեր, որոնց նպատակը սահմանափակվում է սեփական վարկանիշը պահպանելու իշխանության ձգտումով։
Ի դեպ, բուն «ինքնանպատակ» բառը տեղին է այս ենթատեքստում։ Ահա և ստացվում է բավական մռայլ պատկեր։ Պետք է բարձրացնել կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը, բայց փողը չի բավականացնում։ Իսկ վարկեր չեն տալիս։ Մնում է տնտեսել կապիտալ ծախսերի հաշվին։ Հենց սա՞ է կառավարության «ճիշտ ճանապարհը», որը ենթադրում է տնտեսության զարգացման արգելակում հանուն վարկանիշի պահպանման։ Մի տեսակ չափազանց բարձր գին ունի գործող իշխանության վարկանիշը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.
-
2025-05-09 09:41
Объем внешнеторгового оборота Армении стремительно падает. За первый квартал этого года, по сравнению с аналогичным периодом 2024-го, он сократился более чем наполовину (на 56,2%). Согласно данным статистического комитета РА существенно сократился товарооборот со странами ЕАЭС. Спад составил 63%. С США товарооборот сократился на 21,6%, с Китаем – на 43,3%, с ОАЭ – на 78,8%. Со странами ЕС изменений объемов торговли практически нет.
-
2025-05-08 10:03
В сравнении с январем-апрелем прошлого года налоговые поступления в государственный бюджет в январе-апреле 2025-го увеличились на 14,5% или 120 млрд драмов. Об этом написал на своей странице в «Facebook» премьер-министр Армении Никол Пашинян.«Выражаю благодарность всем гражданам, которые работают, создают результаты, выполняют свои налоговые обязательства в соответствии с законом, а также тем государственным служащим, работа которых способствует росту налоговых поступлений в государственный бюджет», - отметил Пашинян, передает NEWS.am.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-02-10 19:18
Պարտատոմսերն ու հավելագրումները՝ որպես կառավարության գործունեության ոճ Փաշինյանի կառավարությունը շարունակում է անամոթաբար իրեն վերագրել բնավ իրեն չպատկանող արժանիքները։ Օրերս Գորիսի քաղաքային վարչակազմը մերկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որը, տեղեկացնելով Շուռնուխ գյուղում 12 շենքերից բաղկացած նոր բնակելի թաղամասի կառուցման մեկնարկի մասին, «մոռացել» էր հայտնել մի կարևոր հանգամանք. շինարարությունը ֆինանսավորվում է բարերարների կողմից և իրականացվում բնավ ոչ պետբյուջեի հաշվին։ Պետբյուջեի, որը կառավարությունը հետպատերազմյան վերականգնման անհրաժեշտության պատրվակով շարունակում է բեռնել պարտքային նորանոր պարտավորություններով։
-
2020-09-05 08:59
Հայաստանի առողջապահության նախարարությունը մանրամասն ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման և բուժման համար ծախսված միջոցների մասին: Ըստ հաշվետվության՝ այդ ընթացքում ծախսվել է մոտ 11,5 մլրդ դրամ, հաղորդում է Sputnik Armenia-ն։
-
2020-08-15 09:07
Դեռևս հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ հարկային պարտավորությունների գանձման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Եվ բացատրեց դա, բնականաբար, կորոնավիրուսային իրողությամբ և անկում ապրող տնտեսության վրա դրա ազդեցությամբ։ Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ իրավիճակն այդ առումով առավել քան տագնապալի է։ Բյուջեի եկամուտներն էապես կրճատվում են, հարկային եկամուտները՝ այդ թվում։ Ընդ որում բյուջետային միջոցները ծախսվում են, ըստ էության, առանց հաշվի առնելու մուտքերի կրճատման գործոնը։
-
2019-08-12 17:24
Վաղեմի հնարք կամ Ինչպե՞ս վերլուծել փաստերը, եթե դրանք չկան «Մեկ Հայաստան» կուսակցությունը վարչապետից պահանջել է հրապարակել 2014 թվականի գաղտնի փաստաթուղթը՝ Հայաստանում գործերի իրական վիճակի մասին։ Հակառակ դեպքում, ինչպես հայտարարել է Արթուր Ղազինյանը, իր կուսակցությունն այդ փաստաթղթի մասին Փաշինյանի պատմածը կհամարի հերթական սուտ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտոնական հայտ է ներկայացրել կառավարությանը՝ փաստաթղթի պատճենն իրեն տրամադրելու խնդրանքով։