Ինչո՞ւ 2018-ին Փաշինյանին հաջողվեց զավթել իշխանությունը. Պարզաբանում է ՀՀԿ անդամը
Չեմ կարծում, թե 2018 թվականի գարնանը ՀՀ կառավարության առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իրեն իշխանության հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում դուրս է եկել այն շրջանակից, որը քննարկվել է մեր խմբակցությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նա պարզաբանեց, որ իշխանության զավթումն այսօրվա ուժերի կողմից հաջողվել է հանրային ճնշման արդյունքում և արտաքին խաղացողների օգնությամբ:
Աճեմյանի խոսքով՝ այդ ժամանակ իշխող կուսակցության սխալն այն էր, որ պետք էր ավելի ագրեսիվ առաջ տանել թեզը, որի համաձայն՝ Սերժ Սարգսյանի կողմից երկրի հետագա կառավարման անհրաժեշտությունը պայմանավորված է ԼՂ հարցով կարևոր խնդիրների լուծմամբ: «Պաշտոնը երբեք առաջնահերթություն չի եղել Սարգսյանի համար: Նա միշտ դա ասել է, և մենք տեսել ենք այդ ծանրագույն աշխատանքը: Նա հասկանում էր, որ չի կարելի թույլ տալ ձախողում բանակցային գործընթացում: Բանակցողի փոխարինումը ողբերգական եղավ: Բացի այդ, չի կարելի թույլ տալ, որպեսզի այսօր խորհրդարանում գործակալներ հայտնվեն: 2018-ին հանրությունը մերժեց պետությանը, այլ ոչ թե Սերժին: Եթե այդ ժամանակ մենք աջակցություն ստանայինք, ապա հնարավոր կլիներ բարձրացնել հարցեր, որոնց մասին բոլորն այսօր խոսում են»,-նշեց նա:
Նախկին պատգամավորը նշեց, որ 2018-ից հետո Հայաստանում չկա քաղաքականություն և քաղաքական դիսկուրս, միայն վիրավորանքներ են և «բազար»: «Սխալները, որոնք մենք թույլ ենք տվել, անհամատեղելի են այն բանի հետ, ինչն այսօր անում են ներկայիս իշխանությունները»,-եզրափակեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.