Միջազգային ադրբեջանալեզու ԶԼՄ-ները սկսել են անդրադառնալ Հայաստանի ՄԻՊ հայտարարություններին
Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին կապված նրա հետ, որ Սյունիքում սահմանների հետ կապված գործընթացը խախտում է բնակիչների իրավունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին կապված նրա հետ, որ Սյունիքում սահմանների հետ կապված գործընթացը խախտում է բնակիչների իրավունքները: Խոսքը նաև վերաբերում է Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի, ցուցանակների, դրոշների ներկայության անթույլատրելիության վերաբերյալ։
BBC-ի ադրբեջանական ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանն ի պատասխան արել է սեփական մեկնաբանությունը, թե Ադրբեջանի իշխանությունները չեն արձագանքել այդ «մեղադրանքին»։ Այդ կերպ փորձ է արվել հիմնավորել, թե Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանի հայտարարություններն առ այն, որ սահմանների հետ կապված գործըթացի պատճառով ՀՀ Սյունիքի մարզի սահմանային բնակիչների իրավունքները խախտվել կամ վտանգվել են, հիմնազուրկ են:
Հղումը` https://www.bbc.com/azeri/azerbaijan-55992656
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հաստատկամ արձանագրում է, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների հետ կապված գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներով կամ խախտման լուրջ վտանգներով:
Գլխավոր տրամաբանությունը միևնույն է շարունակում է մնալ այն, որ սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքի պայմանները, չի կարող խախտել նրանց իրավունքները:
Այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն մարդկանց իրավունքներին տների ու հողատարածքների, այլ նաև ջրային ռեսուրսների, կենսական հաղորդակցության միջոցների նկատմամբ և այլն:
Պետք է հաշվարկվեն նաև բոլոր հնարավոր վնասները, որ մարդը կամ գործարարությամբ զբաղվող անձը կարող է կրել. այս ամենը նույնպես պետք է դառնա միջազգային բանակցությունների ու քննարկումների առարկա:
Մարդու համար չեն կարող առաջ այնպիսի պայմաններ, որոնք խաթարում են իր բնականոն կյանքն իր իսկ մշտական բնակավայրում միայն այն պատճառով, որ իր իրավունքները հաշվի չեն առնվել սահմանների հետ կապված ինչ-որ գործընթացի պատճառով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 06:44
В рамках мероприятий «Овернь-Рона-Альпы – Армения-Сюник» состоялись официальные встречи, во время которых с заявлениями выступили губернатор Сюникской области Роберт Гукасян, замглавы МИД Армении Паруйр Ованнисян, председатель региона Овернь-Рона-Альпы Фабрис Панкук, депутат парламента Франции, руководитель фракции «Droite Républicaine», спецсоветник регионального совета Лоран Вокье.
-
2024-11-22 06:37
Посол Украины в Великобритании, экс-главком ВСУ Валерий Залужный во время выступления на церемонии награждения УП-100 заявил, что «после прямого привлечения автократических союзников России в войну против Украины можно считать, началась Третья мировая война», передает «Украинская правда».
-
2024-11-22 06:32
Глава МИД Германии Анналена Бербок, выступая в Баку на конференции COP29, заявила, что положение с правами человека в Азербайджане вызывает беспокойство, передает Deutsche Welle.
-
2024-11-22 06:25
По военным объектам России в Брянской и Курской областях были нанесены удары западными ракетами. Об этом заявил президент РФ Владимир Путин в своем обращении.