ԶՐՈՆԵՐԸ ՇԱՐՔ ԵՆ ԿԱՆԳՆԵԼ
Գրեթե 3 տարվա ընթացքում իշխանության կուսակցությունում գործնականում չստեղծվեց քաղաքական ոչ մի լուրջ միավոր։ Բոլորը ինչպես որ կային, այնպես էլ մնացին զրոներ Փաշինյանի կողքին։ Այս ողջ ընթացքում նրանք խորապատկեր են ապահովել իր համար և շարունակում են դա անել առ այսօր։ Ընդ որում մի կաթիլ անգամ չամաչելով իրենց քաղաքական աճի իսպառ բացակայությունից։
Ուստի ամենեվին էլ զարմանալի չէ, որ երկիրը աղետի շեմին հասցրած և վերընտրման հավակելու լկտիություն ունեցող այս ապաշնորհ իշխանությունը հենց հիմա վերացրեց քվեարկության ռեյտինգային ընտրակարգը։ Ռեյտինգայինի իրենք հիմա չեն ձգի՝ նույնիսկ հաշվի առնելով վարչական ռեսուրսը։
Թվում է՝ հոգ չէ, որ չեղարկեցին բավական անմիանշանակ ընկալվող ռեյտինգային ընտրակարգը։ Բայց իմքայլականները իմքայլականներ չէին լինի, եթե չներկայացնեին, ըստ էության, բացառապես սեփական շահերից բխող քայլը որպես մեծ ձեռքբերում, 2018-ին տված խոստման կատարում, ազատագրում ամեն տեսակի ապօրինություններից, չարիքից, ինչպիսին ռեյտինգային ընտրակարգն էր…
Այդ «չարիքից», թույլ տվեք հիշեցնել, ներկայիս իշխանությունը մեծագույն հաճույքով օգտվեց 2018-ի դեկտեմբերին, երբ դեռ չէր մարել հեղափոխական թմբուկի ձայնը։ Եվ հենց այդ «չարիքի» շնորհիվ էր, որ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների ուղիղ կեսը մտավ խորհրդարան։ Տարածքային ցուցակներով անցած 44 իմքայլականների մեծամասնությունը պատգամավորական աթոռին հայտնվեց գործնականում ոչ մի տեղից։ Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, Ֆելիքս Ցոլակյան, Գարիկ Սարգսյան, Ալեն Սիմոնյան, Ռոմանոս Պետրոսյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Հակոբ Սիմիդյան, Հովիկ Աղազարյան, Սիփան Փաշինյան, Վիկտոր Ենգիբարյան, Նազելի Բաղդասարյան, Արեն Մկրտչյան, Հայկ Կոնջորյան, Վահե Ղալումյան, Արփի Դավոյան, Սերգեյ Ատոմյան, Տաթևիկ Գասպարյան, Մաթևոս Ասատրյան, Հակոբ Ասլանյան, Վանիկ Օհանյան և շատ ուրիշներ…
Նրանցից ո՞ր մեկն էր լայնորեն հայտնի հասարակայնությանը 2018-ին։ Այն աստիճան, որ որպես ռեյտինգային թեկնածու ստանար հազարավոր և անգամ տասնյակ հազարավոր ձայներ ու անցներ խորհրդարան։ Նրանցից շատերի մասին մեր հասարակությունը մինչ օրս էլ լսած չկա։ Մյուսները, եթե անգամ հայտնի են հասարակայնությանը, ապա հիմնականում իրենց անհեթեթ ելույթներով, արտառոց իրավիճակներով և սկանդալային պահվածքով։
ԱՀԱՎԱՍԻԿ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻԻՑ ՄԵԿԸ՝ ԱՐՓԻՆԵ ԴԱՎՈՅԱՆԸ օրերս ԱԺ-ում հայտարարեց, թե իբր՝ բոլորովին էլ միևնույնը չէ, թե ով կհայտնվի հաջորդ խորհրդարանում։ Ասել է թե՝ հաջորդ գումարման ԱԺ-ում հայտնվողները պետք է լինեն միասնական, հավատարիմ թիմային գաղափարին և նրանց, ովքեր իրենց բերել են խորհրդարան, պետք է ունենան կենսագրություն, անցած ճանապարհ։ Պատգամավորական մանդատ ստացած իմքայլականների մեծամասնության անցած ուղին, նկատենք, որևէ կապ չունի այն ճանապարհի հետ, որ պետք է անցնել քաղաքական գործիչ դառնալու համար։ Ինչի մարմնացումն է հենց Դավոյանը, որը խորհրդարան է անցել տարածքային ցուցակով։ Նա, ինչպես նշված է ԱԺ կայքում, մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է, անցել է հաշվապահական դասընթացներ և աշխատել հաշվետարության ոլորտում։ Մեկ տարի աշխատել է «Ելք» խմբակցության գործավար, այնուհետ կտրուկ առաջ գնացել՝ դառնալով վարչապետ Փաշինյանի օգնական, ապա «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր:
Ասում են, որ նա այն սակավաթիվ իմքայլականներից մեկն է, որոնց Փաշինյանը առ այսօր վստահում է։ Դավոյանը պարբերաբար հրամցնում է մտքի այնպիսի մարգարիտներ, ինչպիսիք են՝ «մենք ունենք լրջագույն խնդիրներ, և այդ լրջագույն խնդիրների անունը ընդդիմություն է, ընդդիմություն է խորհրդարանական և ընդդիմություն է ոչ խորհրդարանական», կամ՝ «բավական է շահարկել, թե Սյունիքը սահմանամերձ է դարձել, Տավուշն էլ է սահմանամերձ եղել ու մնում, և ոչինչ, ապրում են մարդիկ», նա անձնուրաց ու նվիրված ծառայում է իր շեֆին... Ինչը, թեպետ, միանգամայն բացատրելի է. նա պաշտպանում է բացառապես սեփական շահերը։ Ի՞նչ է ինքը՝ առանց Նիկոլի։ Ոչինչ և ոչնչություն։ Շարքային, միջին վիճակագրական հաշվապահ: Եթե քաղաքականության մեջ չլինի իր շեֆը, չեն լինի նաև ինքն ու իր նմանները։
Օրերս իմքայլական ևս մեկ պատգամավորուհի՝ Արուսյակ Ջուլհակյանը aravot.am-ին տված հարցազրույցում խոստովանեց, որ «մինչև պատգամավոր դառնալը քաղաքական գործունեությամբ աչքի չի ընկել, որովհետև քաղաքականությամբ չի զբաղվել, և դա նորմալ է»: Նա միանգամայն նորմալ է համարում նաև այն, որ ԱԺ-ում հայտնվել է ոչ թե իր վաստակի, այլ բացառապես Փաշինյանի, նրա քաղաքական կապիտալի շնորհիվ, քանի որ ինքն այդպիսին չուներ։ Ի դեպ, Ջուլհակյանը խորհրդարան է անցել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով և կարծում է, թե այն, ինչով ինքը զբաղվում է այսօր, կոչվում է քաղաքական գործունեություն…
ԵՎ ՎԵՐՋԻՆԸ: ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԻՆՏՐԻԳՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՄԱՍԻՆ։ Կուսակցական ցուցակների: Մեկնաբանելով ընտրություններին օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի հնարավոր մասնակցության մասին ակտիվորեն շրջանառվող լուրերը (ոչ թե որպես ձայների գնորդ, այլ որպես պատգամավորության թեկնածու), ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը օրերս հայտարարեց, թե «ուրախ կլինեմ, եթե ինքը և իր նման մարդիկ, որոնք պատմություն ունեն, ինչ-որ ձևով մասնակցություն ունենան։ Կան մարդիկ, որոնք լավ կլինի, որ լինեն ԱԺ-ում ու ներկայացնեն այդ խավի շահերը»:
Երբ իմքայլականները փորձում էին ներկայացնել ռեյտինգային ընտրակարգի չեղարկումն իբրև երեք տարի առաջ տված խոստման կատարում, չէր խանգարի, որ հիշեին նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր խոստման մասին. բացառել բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում։ Նրանք, դատելով ԱԺ փոխնախագահի և Փաշինյանի մերձավորներից մեկի խոսքերից, այդ խոստումը (ասենք՝ ինչպեսև մնացած բոլոր խոստումները) նույնիսկ ոչ թե չեն պատրաստվում կատարել, այլև ճիշտ հակառակն են տրամադրված. ուզում են, որ Սուքիասյանն ու իր նմանները խորհրդարանում ներկայացնեն բիզնեսի շահերը (թեև, ամենայն հավանականությամբ՝ ամեն ինչ ճիշտ հակառակն է, այդ Սուքիասյանն է ուզում մտել խորհրդարան, իսկ իմքայլականներն ընդամենը կատարում են օլիգարխի կամքը՝ փորձելով պարկեշտ տեսք հաղորդել այդ քմահաճույքին)։ Ժողովուրդը, որի անունից շատ է սիրում խոսել ներկայիս իշխանությունը, ակնհայտորեն բացարձակապես չի հետաքրքրում իմքայլականներին։ Իսկ ո՞վ է վերջապես մտածելու պետության ու ժողովրդի շահերի մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-12-13 14:17
Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.
-
2023-12-12 15:34
15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».
-
2023-12-12 13:56
Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».
-
2023-12-05 14:39
Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։