Ի՞ՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԿԱԶԱՆՈՒՄ
Ապրիլի 30-ին Կազանում ծրագրված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: Ցուցանշական է, որ արդեն այսօր կարելի է տեսնել հաղորդագրություններ այն մասին, որ նիստին նախատեսված է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը։ Ցուցանշական է և այն, որ այդ ժամանակ Հայաստանի վարչապետը հրաժարական տված կլինի, ինչպես հայտարարվել է բազմիցս։
ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍԵԼ, ՈՐ ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐՈՇ ԱՆԳԱՄ ՉԱՐԺԵՆ։ Բայց, ըստ երևույթին, կկատարի խոստումը, քանի որ դա լոկ իր խոստումը չէ, դա Հայաստանի քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների կողմից նախորոշված խաղի կանոններն են։ Փաշինյանը չի կարող խախտել դրանք՝ առանց իրեն սպառնացող կոշտ հետևանքների։
Այլ հարց է, թե այդ ժամանակ կլինի նա արդյոք վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում, թե՞ ընդդիմությանը կհաջողվի վերջնականապես գահընկեց անել դատարկախոսին։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը հույս ունի, որ կմնա վարչապետի աթոռին, թեկուզև պաշտոնակատարի կարգավիճակով, և այդժամ անձամբ կգլխավորի հայկական պատվիրակությունը։ Նախ այն պատճառով, որ Կազանում լավ են կերակրում, երկրորդ՝ այնտեղ նախատեսվում են հայկական և ադրբեջանական պատվիրակությունների երկկողմ բանակցություններ։
Ադրբեջանական պատվիրակության բուն մասնակցությունը պետք է համաձայնեցվեր նաև հայկական կողմի հետ։ Եթե պաշտոնական Բաքուն ներկա լինի Կազանում, ուրեմն Երևանը տվել է դրա համաձայնությունը։ Տվել է գերիներին վերադարձնելու Բաքվի խոստման դիմա՞ց։ Գուցեև ինչ-որ առաջընթաց կա, այդ մասին խոսել է նաև Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Բայց դժվար թե արժե ակնկալել, թե հարցը կլուծվի վերջնականապես։ Բաքուն գերիների դիմաց ցանկանում է շատ ավելին, քան համաձայնությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը:
Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանն էլ արդեն խոսել է այդ մասին Թբիլիսի կատարած իր այցի ընթացքում՝ նշելով, որ հայ գերիների հարցը Բաքուն օգտագործում է որպես հաղթաթուղթ՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար։ Դա անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից, դա անմարդկային քայլ է, ասաց Հայաստանի նախագահը, կարծես թե պաշտոնական Երևանն անտեղյակ է, որ Հայաստանի նկատմամբ Իլհամ Ալիևն առաջնորդվում է ոչ թե միջազգային իրավունքի տրամաբանությամբ կամ մարդկային օրենքներով, այլ մաֆիական հասկացություններով։
Ի՞նչ է ուզում Ալիևը։ Կա՛մ պահել գերիներին, որպեսզի հետագայում օգտագործի նրանց որպես փոխադրամ Հայաստանի ապագա իշխանությունների հետ հարաբերություններում, կա՛մ, եթե անգամ վերադարձնի նրանց իր սիրելի Նիկոլին, ապա ինչ-որ էական բանի դիմաց։ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակի կամ կառույցին անդամակցմա՞ն։ Հնարավոր է։ Բայց դա էլ դժվար թե դրդի Բաքվին վերադարձնել բոլոր գերիներին։
Ալիևը ցանկանում է առավելագույնը. հաշտության պայմանագրի ստորագրում Հայաստանի հետ, այնպիսի պայմանագրի, որով երկու երկրներն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այսինքն Երևանը հրաժարվում է Արցախի նկատմամբ որևէ հավակնությունից։ Սա է հիմա նրա հիմնական նպատակը, և նա չի թաքցնում դա։ Ինչպես վերջերս հայտարարեց Ադրբեջանի նախագահը, Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ, սակայն վերջինս ձգձգում է... Եվ քանի որ այսօր Իլհամ Ալիևի խոսքը, ցավոք, շատ է ավելի արժանահավատ է, քան Փաշինյանինը, ապա ամենայն հավանականությամբ այդպես է որ կա։ Իսկ Երևանը ձգձգում է հասկանալի պատճառով. Բաքուն նման պայմանագիր կկնքի միայն Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչման պայմանով։
Այդ մասին Ալիևը խոսում է նաև միջնորդների հետ։ Որոնք օրերս հանդես եկան հայտարարությամբ, նշելով, որ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն դրա լուծման բոլոր հայտնի սկզբունքների պահպանման դեպքում: Այլ կերպ ասած՝ հիշեցրեցին Բաքվին ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին։ Մինսկի խմբի համանախագահներն այդ առնչությամբ առաջարկեցին Երևանին և Բաքվին ձևակերպել իրենց համար առաջնահերթ օրակարգային հարցերն ու հանդիպում անցկացնել համանախագահների հովանու ներքո: Ալիևը պատասխանեց քամահրանքով։ Պաշտոնական Բաքուն արձագանքեց այն համատեքստում, թե միջնորդների կողմից բարձրացված հարցերն այլևս արդիական չեն... Ասել է թե՝ Բաքուն միջնորդներից ակնկալում է բացառապես տարածաշրջանի հետբախումնային վերականգնմանը վերաբերող առաջարկներ, այլ ոչ թե կարգավիճակի ինչ-որ հարցի քննարկում…
Փաշինյանը կդիմի՞ այնպիսի քայլի, ինչպիսին Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումն է՝ բոլոր ռազմագերիներին Երևան վերադարձնելու պայմանով։ Բացառել չի կարելի։ Հենց թեկուզ այն պատճառով, որ համաձայնություն տալով Ադրբեջանի պատվիրակության մասնակցությանը ԵԱՏՄ միջոցառմանը, ինքը չի կարող ձեռնունայն վերադառնալ Կազանից։ Իսկ վերադառնալով գերիների հետ՝ կարող է ասել, թե ամեն ինչում մեղավոր են նախկին իշխանությունները, որոնք իրեն թողել են սնանկ երկիրը, ուստի Ալիևին վճարելու համար ոչինչ չկար, բացի Արցախի կարգավիճակի հարցում զիջումների գնալուց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:40
Хокку Жаркий вечер. О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.
-
2025-07-29 09:39
Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…
-
2025-07-29 09:27
Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности. О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.
-
2025-07-28 09:12
У Михаила Задорнова была такая шуточка: «Понятно, почему тех, кто не любит людей с черным цветом кожи, называют расистами. Понятно, почему людей, которые не любят евреев, называют антисемитами. Но вот, что я не могу понять, так это почему тех, кто не любят русских, называют правозащитниками…».