Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՎՏԱՐՎՈՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ՌԴ-ում խիստ սահմանափակումներ են մտցրել միգրանտների համար։ Մասնավորապես, հուլիսի 7-ից ուժի մեջ կմտնի նոր օրենքը միջազգային տրանսպորտային օպերատորների նկատմամբ վերահսկողության մասին։
«Միջազգային փոխադրումների մասին» ՌԴ օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 8-ին: Ռուսաստանի տարածք մտնելիս օրենքն արդեն գործում է, իսկ Ռուսաստանի տարածքում գտնվող միգրանտների կողմից խախտումների դեպքում նոր դրույթները կսկսեն գործել ընթացիկ տարվա հուլիսի 7-ից:
«Ռուսաստանում անօրինական գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիները երկրից պետք է հեռանան մինչև հունիսի 15-ը. սա բխում է ՌԴ-ում միգրացիոն ոլորտում իրականացվող խստացումներից»,- օրերս կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նելլի ԴԱՎԹՅԱՆԸ: Նա նշեց նաև, որ ներկայումս Ռուսաստանում բնակվում է շուրջ 61000 անօրինական ներգաղթյալ Հայաստանից, որոնց մուտքը երկիր արգելված է տարբեր պատճառներով: «Ծանուցումն ուղարկված է, և Ռուսաստանն այժմ պատժամիջոցներ է պատրաստում, որոնք կկիրառվեն մարդկանց այդ խմբի նկատմամբ»:
Խստացվել են կանոնները նաև չվճարված տուգանքներ ունեցող միջազգային տրանսպորտային օպերատորների համար. եթե նրանք Ռուսաստան մտնելիս սահմանը հատելուց հետո երեք ժամվա ընթացքում չվճարեն տուգանքները, ապա այդպիսի տրանսպորտային կազմակերպությունների մուտքը երկիր կարգելվի:
Առանց վիզայի՝ մեկ ամսից ոչ ավելի
Ասուլիսի ընթացքում միգրանտների համար որոշ պարզաբանումներ ներկայացրեց նաև «Հայկական Կարիտաս» կազմակերպության իրավապաշտպան Տաթևիկ Բեժանյանը:
Նա, մասնավորապես, հաղորդեց, որ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության հայեցակարգում նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները «Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու իրավական կարգավորման մասին» և «Մատնահետքերի պետական գրանցման մասին» օրենքներում:
-Գործող կարգով, տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ ԱՊՀ ու 61 այլ երկրի քաղաքացիներ կարող են գտնվել 90 օր (պայմանով, որ 30 օրվա ընթացքում կգրանցվեն միգրացիոն ծառայությունում): Նոր կարգավորումներով այս ժամկետը կրճատվում է վեց անգամ, այսինքն` ընդամենը 30 օր կարող են առանց թույլտվության գտնվել ՌԴ-ում։ Եթե օտարերկրացին գործուղման պետք է մեկնի տարվա մեջ 30 օրից ավելի ժամկետով, նրա վրա չի տարածվում այս մեթոդը, և նա ստիպված է լինելու անցնել կարճաժամկետ գտնվելու ռեժիմին, այսինքն, նա պետք է անցնի բուժզննում, թողնի մատնահետք, ունենա կամավոր բժշկական ապահովագրություն, հանձնի ռուսաց լեզվի, պատմության և մշակույթի քննություն, ձևակերպի ID քարտ չիպով, որին պետք է հետևեն գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգով։
Եթե ներգաղթյալը, խախտելով ընդունված կանոնները, Ռուսաստանում շարունակաբար գտնվի 91-ից 180 օր, ապա նրան արդեն կսպառնա դեպորտացիա և երկիր մտնելու արգելանք 3 տարի ժամկետով:
Ռուսաստանի տարածք մտնելիս տրվում է միգրացիոն քարտ, որտեղ նշվում է ժամանման նպատակը։ Եթե այդտեղ որպես նպատակ նշված չէ «աշխատանք» բառը, ապա հետագայում ոչ ոք աշխատանքային պայմանագիր չի կնքի միգրանտի հետ։ Աշխատանքի տեղավորվելու համար նա ստիպված կլինի կրկին հատել սահմանը և գրանցման քարտում նշել այցի իրական նպատակը՝ աշխատանքի տեղավորվելը, ձևակերպել ID-քարտ (որը, ի տարբերություն ազգային անձնագրի, իշխանությունները կարող են առգրավել կամ ճանաչել անվավեր): Ի դեպ, եթե գործատուն 15 և ավելի օրով հետաձգի հարկերի վճարումը վարձած աշխատանքային միգրանտների համար, ապա պատժի կենթարկվի աշխատողը: Այսպես, տուգանքներն ու հարկերը չվճարելու համար նախատեսվում է վարչական արտաքսում, և արդեն հնարավորություն չի մնում բողոքարկելու վճարումների խախտման վերաբերյալ որևէ որոշում:
Գործազուրկների հիմնական մասը երիտասարդ են և աշխատունակ
Եվ այսպես, մոտ ժամանակներս Ռուսաստանից Հայաստան կվտարվեն մոտ 61 հազար աշխատանքային միգրանտներ։ Եվ նրանք բոլորը աշխատանքի շուկայում մրցակցություն կկազմեն 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ զբաղվածության կենտրոններում հաշվառված 90,6 հազար երիտասարդներին, որոնք հույս ունեն, թե պետությունը երբևէ աշխատանք կգտնի իրենց համար։
Նրանց գրեթե կեսը (48,5%) գործազուրկի կարգավիճակում է ավելի քան 3 տարի։ Իսկ մինչև այս տարվա ապրիլի 1-ը աշխատանքի է տեղավորվել ընդամենը 2, 3 հազար մարդ։ Ինչպես տեսնում ենք, լոկ կաթիլ՝ ծովում։ Այս հետազոտությունն անցկացրած փորձագետների վերլուծության համաձայն, գործազուրկների 94,5%-ը անմրցունակ է աշխատաշուկայում: Ըստ տարիքային խմբերի՝ 16-29 տարեկան գործազուրկների թիվը կազմում է 18.8%, 30-44 տարեկան գործազուրկների թիվը՝ 42.0%, 45-54 տարեկան գործազուրկների թիվը՝ 20.0%, 55 տարին բոքորած մարդկանց թիվը՝ 19.2%: Այսպիսով, հիմնական մասը ընտանիքավոր մարդիկ են, որոնք պատրաստ են նաև ամեն տեսակի զրկանքների և կհամակերպվեն օտար երկրում անօրինական ներգաղթյալի ճակատագրի հետ, ինչպեսև 61 հազար հայրենակիցները, որոնց բախտը կրկնակի չի բերել. (չէ՞ որ նրանց մեծամասնությունը պարտքերի մեջ է խրվել ճանապարհածախս ունենալու համար, հուսալով, որ մի քիչ փող կվաստակի և ընտանիքին դուրս կբերի աղքատությունից։ Եվ հիմա նրանց հետ են ուղարկում։
Զբաղվածության կենտրոնների աշխատակիցները կհամալրե՞ն գործազուրկների շարքերը
Եվ քանի որ այդ մասին նախապես հայտարարվել է, պետք էր ակնկալել, որ հայրենիքը՝ ի դեմս բավական լայն հնարավորություններ ունեցող պրոֆիլային նախարարության, հոգացել է այդ կատեգորիայի համար նախատեսված նոր ծրագրերի մասին։ Խոստովանենք, այդ խնդրի հետ անմիջական առնչություն ունեցող ոլորտի աշխատակիցների պատասխանն ապշեցրեց։
Պարզվում է, որ ոչ միայն չեն մշակվել նոր նպատակային ծրագրեր, այլև դադարեցվել են ընդհանուր առմամբ մի քանի հարյուր շահառուների համար ավելի վաղ իրականացվող այն 7 ծրագրերը (օգնություն ժամկետից շուտ աշխատանքի վերադարձած մայրերին, աջակցություն ֆերմերներին, փոխհատուցում գործատուներին՝ ոչ մրցունակ աշխատակիցներ ընդունելու համար, ինչպես նաև երկու նախագիծ՝ պատերազմից տուժած արցախցի վերաբնակներին օգնելու համար)։ Ինչպես պարզվեց, Զբաղվածության գործակալության ստորաբաժանման ողջ կառուցվածքը լուծարման փուլում է, իսկ կենտրոնական ապարատի փորձառու աշխատակիցներն ընդհանրապես պատկերացում չունեն, թե ուր են գնալու, ինչով զբաղվելու և ինչ դռներ են ստիպված լինելու թակել աշխատանքի որոնումներով:
Այս ամենը տեղի է ունենում համաճարակից և արցախյան պատերազմի ծանր կորուստների հետևանքներից տառապող երկրի համար ծայրահեղ բարդ շրջանում, երբ գնաճը սնանկացնում է մարդկանց՝ բազմապատկելով աղքատությունը։ Մի՞թե կարելի է այսպիսի պահին տակնուվրա անել փոքրիշատե կարգավորված համակարգը։ Ի՞նչ տվեց բարեփոխումն ընդհանրապես։ Համենայնդեպս, երբ մի քանի կառույցներ մեկտեղեցին «մեկ պատուհանի» համակարգում, օգտատերերի համար բյուրոկրատիան լոկ ավելացավ։ Ի՞նչ օգուտ նրանից, որ տասնյակ աշխատակիցների շարքով նստեցրել են մեկուսացնող ապակիների հետևում՝ համակարգիչների առջև, եթե, օրինակ, այսպես կոչված թաղման գումարը նախկինում տալիս էին առձեռն, իսկ հիմա երկու շաբաթում ոչ մի կերպ չեն փոխանցում. պարզվում է, որ այսուհետ չափազանց բարդ խնդիր է դիմողի ճշգրիտ հասցեն Պետռեգիստրից պարզելը։ Ուրեմն ինչո՞ւ և ո՞ւմ էր պետք այս բարդ ժամանակաշրջանում բարեփոխում ձեռնարկելը։
Գուցե հենց այս «միասնական պատուհանն» ու Արցախի Հանրապետության հաշվառման կանգնած 1890 գործազուրկ քաղաքացիներից երկու ծրագրերի շրջանակներում օգնություն ստացած այն 60-ի՞ն նկատի ուներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի պաշտոնաթող նախարար Մեսրոպ Առաքելյանը, երբ Ֆեյսբուքում ինքնամոռաց թվարկում էր սեփական վաստակը արցախցիների խնդիրների նկատմամբ հաղթանակի գործում։ Թե՞ պարզապես ստորաքարշորեն նմանակում էր թավշե առաջնորդին։
Մեկ-մեկուկես ամիս անց նրանց հստակ կպատասխանեն Ռուսաստանից վտարված միգրանտները, որոնք կհեղեղեն աշխատաշուկան ու հրապարակները, դժգոհելով կարծես թե հրաժարական տված, բայց դեռ իշխանությունից կառչած փողոցային արկածախնդիրների անգործությունից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-11 10:58
Бездомные собаки стали неотъемлемой частью городского пейзажа Еревана – они собираются у мусорных баков и мясных лавок, в подземных переходах, на многолюдных улицах, вблизи школ и детсадов. Об этом бьют тревогу депутаты и рядовые граждане, а родители опасаются за своих детей, подвергающихся потенциальной опасности по дороге в школу. Отношение прохожих к бродячим собакам двоякое. Одни останавливаются, чтобы погладить и покормить приглянувшуюся псину, другие пугливо обходят их стороной. Но все единодушны в одном, что обижать, применять насилие в отношении этих созданий недопустимо! По некоторым подсчетам, отраженным в СМИ, число дворняжек, обитающих на улицах столицы, перевалило за пару десятков тысяч. Чтобы как-то сократить рост их популяции, в 2019 году в Ереване был открыт специальный центр обезвреживания бездомных собак с приютом и ветеринарной службой.
-
2024-11-07 10:57
Что предпочтительнее - яблоко или апельсин? А может ли банан сравниться с икрой из баклажанов? Нет, дорогие читатели, это не спор домохозяек о том, какие запасы на зиму заготовить. Такими категориями оперирует «героиня», к месту работы которой общественники принесли в прошлом году кабачки. Помнится, тогда «Армянское народное движение», возглавляемое Вазгеном Петросяном, инициировало серию акций перед зданием МОНКС в знак протеста против губительной деятельности министра Жанны Андреасян и дало старт конкурсу рисунков с изображениями этого полезного овоща. Почему кабачок, спросите вы, уважаемые читатели? Да чтобы не затмить лавры патриарха отечественной сферы образования от «бархатной» власти, которого с легкой руки протестующих юных дашнакцаканов стали ассоциировать с осенней ягодой – тыквой, ассоциируемой с нечистой силой праздника Хеллоуин.
-
2024-10-29 10:31
Старания властей сократить бедность (хотя бы на бумаге) увенчались успехом. Анонс, озвученный в начале года министром труда и социальных вопросов Нареком Мкртчяном о внедрении новой системы оценки уровня обеспеченности семей, обретает контуры. Пакеты проектов по внесению изменений и дополнений в новый закон "О социальной помощи", закон "О государственных пособиях" и сопутствующие правовые акты одобрены парламентом во втором чтении.
-
2024-10-28 10:34
С 1 ноября текущего года при пользовании общественным транспортом, в частности в Ереване автомобилями MAN, ZhongTong и GazelCity, необходимо расплачиваться 100-драмовой монетой или произвести оплату по установленной в автобусах платежной системы с помощью QR-кода. Для электронного способа оплаты нужно скачать приложение Telcell Wallet, зарегистрироваться, затем идентифицировать себя по паспорту, после подтверждения добавить банковскую карту и купить билет.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-07 11:24
Հայաստանում գործազրկությունն իրականում ընդամենը 1-1.5 տոկոսով է նվազել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
-
2019-05-01 08:30
Աշխատանքի տոն՝ գործազրկության և կրճատումների պայմաններում Մայիսի 1-ին նշվում է միջազգային տոնը՝ Աշխատանքի օրը։ 1886 թվականի հենց այդ օրը Չիկագոյի աշխատավորները պահանջ առաջադրեցին 8-ժամյա աշխատանքային օրվա մասին, կազմակերպելով գործադուլ, որն ավարտվեց ոստիկանության հետ արյունոտ բախումով։ 1889 թվականի հուլիսին II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ ամերիկյան աշխատավորների ելույթի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին։ Եվ 1890 թվականից Աշխատավորների համերաշխության միջազգային օրը սկսեցին նշել Ավստրո-Հունգարիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ֆրանսիան, Շվեդիան և այլ երկրներ։