Последние новости

ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՏՈՆԸ «ԹԱՎՇԻ» ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Աշխատանքի տոն՝ գործազրկության և կրճատումների պայմաններում

Մայիսի 1-ին նշվում է միջազգային տոնը՝ Աշխատանքի օրը։ 1886 թվականի հենց այդ օրը Չիկագոյի աշխատավորները պահանջ առաջադրեցին 8-ժամյա աշխատանքային օրվա մասին, կազմակերպելով գործադուլ, որն ավարտվեց ոստիկանության հետ արյունոտ բախումով։ 1889 թվականի հուլիսին II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ ամերիկյան աշխատավորների ելույթի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին։ Եվ 1890 թվականից Աշխատավորների համերաշխության միջազգային օրը սկսեցին նշել Ավստրո-Հունգարիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ֆրանսիան, Շվեդիան և այլ երկրներ։

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում Մայիսի 1-ը նշում էին անշուք, սահմանափակվելով կոմունիստների երթով և «Գրանդ-Հոլդինգի» ղեկավարության կողմից իր աշխատողների հանդիսավոր պարգևատրումներով։

Նոր Հայաստանում Աշխատանքի օրը առանձնակի միջոցառումներ չեն նախատեսվում։ Ասենք, խորապատկերն էլ այսօր ամենևին տոնական չէ։ Դատեք ինքներդ. Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) լրջորեն մտահոգված է Հայաստանում աշխատողների միջավայրում տիրող աղքատության մակարդակով։ Ընդ որում հազարավոր քաղաքացիներ կրճատման սպառնալիքի տակ են՝ ծանուցվող օպտիմալացման շրջանակներում, փոքր բիզնեսի ներկայացուցիչների մի մասը «բարեփոխումների» և հարկման նոր կանոնների պատճառով զրկվել է եկամուտներից։ Իսկ գործազուրկների բաժինը, ըստ տարբեր մեթոդաբանությունների, կազմում է 18-20%։

День труда в условиях безработицы и сокращений

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի լավատեսական հայտարարություններին, թե 2019 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 50141-ով ավելի շատ աշխատատեղ՝ 2018-ի հունվարի համեմատ, փորձագետների գնահատմամբ, խոսքը ստվերից դուրս բերված աշխատատեղերի մասին է, իսկ աշխատանքի ընդունվածների թիվը տատանվում է 10-12 հազարի միջև, ինչը միջին ցուցանիշ է աշխատանքի տեղավորվածների թվաքանակի վերաբերյալ զբաղվածության ծառայության հաշվետվություններում։ Ասենք, այն ոլորտները, որտեղ առաջընթաց է նշմարվել, և թափուր տեղերի համալրման վիճակագրությունը, որ ներկայացնում է վարչապետը, գալիք տարվա կտրվածքով կանխատեսված էին դեռևս 2018թ. ապրիլ-մայիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնած հետազոտությամբ ԳԱ»-ի «Աշխատանքի շուկան չի համապատասխանում պահանջարկին» հոդվածը 14.12.2018թ. համարում)։

Այսպիսով, գործազրկության բարձր մակարդակը մնում է սոցիալ-տնտեսական լուրջ խնդիր, ինչը հող է ստեղծում աշխատատուի կողմից էժան աշխատուժի շահագործման համար։

Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի դեռևս քննարկման փուլում Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի ղեկավար Միքայել Փիլիպոսյանը «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մասնագիտությունների ցանկը, որոնց տրամադրվում է լրացուցիչ արձակուրդ և արձակուրդային օրերի քանակ, չեղարկված է, և հարցերն այսուհետ լուծվելու են կողմերի համաձայնությամբ ԳԱ»-ի «Փոփոխություններ հօգուտ աշխատատուի» հոդվածը 02.022018թ. համարում)։

День труда в условиях безработицы и сокращений

Ավելին, 183-րդ հոդվածի շտկման մեջ, որը սահմանում է աշխատանքի պայմանների վնասակարությունը, չորս տերմինները (վնասակար, առանձնակի վնասակար, ծանր և առանձնակի ծանր) չգիտես ինչու միավորել են մեկ, բավական չեզոք «վնասակար» տերմինի մեջ։ Թեև միջազգային նորմերով հավելավճարը պետք է կազմի ժամավճարի առնվազն 50%-ը, իսկ յուրաքանչյուր հաջորդ ժամի համար գումարն ավելանում է։ Մինչդեռ մեզանում այդ ցուցանիշները թողնում են աշխատատուի ողորմածությանը, և դա՝ աշխատանքի շուկայում տիրող անհավասարության պայմաններում։

Քանի որ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, որը լավ թե վատ քննում էր ղեկավարության և աշխատանքային կոլեկտիվի միջև ծագող վիճելի հարցերը, լուծարվեց տարիներ առաջ, վիճարկելի դեպքերում առողջության համար աշխատանքի պայմանների վնասակարության աստիճանի վերաբերյալ հարցերը լուծվում են Առողջապահության նախարարությանը կից հատուկ կառույցի միջոցով կամ բնագավառային արհմիությանը դիմելով։ Այնպես որ Աշխատանքի պետական տեսչության լուծարումից հետո և արհմիութենական կազմակերպությունների ձևական գործունեության պայմաններում փաստացի չկա կառույց, բացի դատարանից, որին օգնություն ստանալու համար կարող են դիմել աշխատատուի կամայականություններին ոչ համամիտ աշխատողները։

Այս առնչությամբ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կարևոր է համարում հատուկ տեսչության դերը և կաջակցի առկա կառույցի հիման վրա գործառույթների լայն սպեկտրի վերականգնմանը՝ աշխատանքի պաշտպանության հստակ գծագրված մեխանիզմներով։

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЭКУМЕНИЧЕСКИЙ СОВЕТ ЦЕРКВЕЙ В АВСТРИИ ВЫСТУПИЛ В ЗАЩИТУ АРМЯНСКОЙ АПОСТОЛЬСКОЙ ЦЕРКВИ
    2025-07-05 09:38

    «Большая обеспокоенность ситуацией в Армении» Экуменического совета церквей в Австрии заявил: «Мы с большой обеспокоенностью следим за серьезным конфликтом между Армянской Апостольской Церковью и премьер-министром Армении Николом Пашиняном. Мы были опечалены, узнав, что в предварительном заключении, помимо архиепископа Баграта Галстаняна, сейчас находится и архиепископ Микаел Аджапахян. Католикос всех армян Гарегин II призвал верующих в Армении и во всем мире молиться за задержанных и за мир в стране. Мы как Экуменический совет церквей в Австрии также хотим присоединиться к этому призыву и этой молитве.

  • ПИШИТЕ ПИСЬМА И ЖДИТЕ ОТВЕТА
    2025-06-27 10:16

    Эстафету от МОНКС в формате «Спрашивает гражданин» приняло Министерство труда и социальных вопросов РА. Министр Нарек Мкртчян попытался в выгодном свете представить предварительные итоги стартовавшей в марте текущего года в двух марзах пилотной программы оценки социальной необеспеченности семьи, согласно которой семьи, рассчитывающие на социальную поддержку государства, окажутся перед фактом, что совершеннолетним трудоспособным членам будут предложены на выбор вакансии, гарантирующие минимальный уровень потребительской корзины.

  • РОДНЫЕ ЖДУТ ВЕСТОЧКИ ОТ НАХОДЯЩИХСЯ В ПЛЕНУ
    2025-06-24 10:53

    После прекращения акции протеста на проспекте Баграмяна родители пропавших без вести ждут конкретного ответа от руководителя Службы нацбезопасности А. Симоняна в надежде, что обещанная встреча состоится в ближайшее время. Отказывающиеся предоставлять информацию члены семей пленных в понедельник вышли на связь с редакцией газеты «Голос Армении» и согласились рассказать о своих проблемах подробнее.

  • «УВАЖАЙТЕ НАШЕ ГОРЕ!»
    2025-06-20 17:34

    Родители без вести пропавших на третьи сутки прекратили пикет и разблокировали проспект Баграмяна …Под палящим солнцем сидели рядышком женщины, в глазах каждой из них неизбывная печаль, застилаемая слезами. Кто-то надеется на возвращение сына из плена, кто-то безуспешно ищет уже пятый год мужа, брата, верит, что он не погиб. При виде камеры и микрофона женщины укрываются зонтиками. Признаются, что устали от бесцеремонности и вопросов личного характера. «У нас спрашивают подробности о ратном пути сыновей, братьев, мужа. Требуют предъявить их фотографии, документы, подтверждающие их участие в войне. При этом не понимают, что любое упоминание их персональных данных в СМИ может навредить им в плену», - говорят наперебой женщины. Тот факт, что их родные живы, они ни на минуту не сомневаются.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ