Последние новости

ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ

Ի՞նչ է հորինել Փաշինյանը՝ պատերազմում իր ձախողումներն արդարացնելու համար։ Պատերազմն, ասում է, անխուսափելի էր, որովհետև բանակցային գործընթացում հատվել էին ինչ-որ կարմիր գծեր... Իբր՝ նախկին իշխանություններն են մեղավոր, որ պատերազմն անխուսափելի էր, և բանակցային գործընթացում հատվել էր անդարձելիության կետը։ Այդպես շատ վստահ ստում է…

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ «ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷՐ»: Գոյություն ունի պատերազմից խուսափելու մի երկաթե միջոց։ Երկաթբետոնե միջոց։ Դա այն է, երբ քո ռազմական հզորությունն այնպիսին է, որ թշնամին երազում անգամ չի տեսնում ռազմական գործողությունների վերսկսում, ինչ-որ ագրեսիա։

Ինչպիսի՞ն էր վիճակն այդ առումով։ Չնայած ռեսուրսների հարցում Ադրբեջանի գերազանցությանը, նա Արցախին տանուլ տվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը և 1994-ին կնքված զինադադարից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին տարիներից մինչև 1998 թվականը, մտքով անգամ չէր անցկացնում վերսկսել ռազմական գործողությունները։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները՝ 1998 - 2008թթ., ընդհանրապես ամենակայուն ժամանակաշրջանն էին. նվազագույն կորուստներ սահմանին, զինված ուժերի շարունակական ամրապնդում։ Արդյունքում թշնամին նոր ագրեսիայի մասին չէր էլ մտածում։ Զինված ուժերի ամրապնդման գործընթացը շարունակվեց նաև Սերժ Սարգսյանի օրոք։ Ճիշտ է, մեկ անգամ հակառակորդը որոշեց խախտել հրադադարը։ Նրա վճռականությունը բավականացրեց երեքուկես օրվա, և համոզվելով, որ ղարաբաղյան ընկույզն իր ատամի բանը չէ, խաղաղություն խնդրեց Ռուսաստանի միջնորդությամբ։

Ռազմական հավասարակշռությունը խախտվեց միայն Փաշինյանի օրոք, ընդ որում՝ խախտվեց այն աստիճան, որ հակառակորդը վճռեց լայնածավալ ռազմական գործողություններ սկսել։ Հավասարակշռության խաթարմանը նպաստած կոնկրետ փաստերը հայտնի են. կորպուսների լուծարում, լոկ ֆոտոսեսիաների, բայց բնավ ոչ ռազմական գործողությունների համար պիտանի սպառազինության գնում, նոր սպառազինության ձեռքբերման ծրագրի փոփոխություն, հրամանատարական կազմի վարկաբեկում, վերջապես, այսպես կոչված՝ «բարեփոխումներ», որոնց էությունը զորամասերը ելակով ապահովելն էրՆշված ամենը առավել քան բավարար էր, որպեսզի վաղուց ի վեր հարմար պահի սպասող թշնամին կենտրոնացնի իր բոլոր ռեսուրսներն ու հարվածի։

Վերջապես, թշնամու զսպման ևս մեկ գործոնը դիվանագիտությունն է։ Հայտնի է, որ թնդանոթները խոսում են միայն այն ժամանակ, երբ լռում են դիվանագետները։ Ի՞նչ ունենք այստեղ։

Թե՛ Քոչարյանի կառավարման տարիներին, թե՛ Սարգսյանի կառավարման օրոք բանակցությունների ընթացքում ապակառուցողական էր հենց ադրբեջանական կողմը։ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց հասնել նրան, որ միջնորդներն ընդունեն, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի արդյունքների հիման վրա։ Սերժ Սարգսյանի օրոք հաջողվեց հասնել նրան, որ հստակեցվեն Արցախի միջանկյալ կարգավիճակի տարրերը, հնարավորություն տալով անկախ կարգավիճակի բացակայության պայմաններում այնուամենայնիվ ապահովել սեփական անվտանգությունն ու կապեր հաստատել միջազգային կառույցների հետ։ Իսկ Սարգսյանի կառավարման վերջին տարիներին միջնորդները շեշտում էին նաև հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Նախքան Փաշինյանի իշխանության գալը պաշտոնական Բաքուն գտնվել է միջազգային հանրության մշտական ճնշման տակ։ Ռ.Քոչարյանի կառավարման տարիներին ադրբեջանական թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ դա խոստովանել է Ալիև ավագը՝ հավաստելով, որ միջնորդներն իրեն համոզում են ճանաչել Արցախի անկախությունը։ Ս.Սարգսյանի օրոք նման խոստովանությամբ 2016-ի վերջին հանդես եկավ նաև Ալիև կրտսերը

Իսկ Փաշինյանի օրոք բանակցություններում «հանկարծ» ոչ կառուցողական դարձավ հայկական կողմը, ինչն ապահովեց ագրեսիայի համար Ադրբեջանին անհրաժեշտ դիվանագիտական քողարկումը։ Այնպես որ պատերազմն անխուսափելի դարձավ միայն պետական և ռազմական շինարարության և բանակցային գործընթացի տապալման արդյունքում, ինչը կապված է բացառապես Փաշինյանի կառավարման հետ։ Այլ կերպ ասած, պատերազմն անխուսափելի դարձավ, երբ իշխանության ղեկին հայտնվեց ինքնասիրահարված տխմարների թիմը՝ լրտեսների և գործակալների ընկերակցությամբ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СЛАВА НИКОЛУ!
      2021-07-28 13:39
      1593

      Все СМИ сообщают об очередной азербайджанской авантюре. Вооруженные силы Азербайджана атаковали ряд постов армянских подразделений. Данные о погибших разнятся. Минобороны утверждает о трех погибших, неофициальные источники сообщают о шести. Азербайджанцам удалось занять один пост, но потом они были отброшены.

    • ЕСТЬ ЛИ "ПОВЕСТКА ПАШИНЯНА"?
      2021-07-28 09:58
      1049

      Насколько реальна угроза возобновления военных действия между Азербайджаном и Арменией? О том, что такая угроза реальна, свидетельствуют не только постоянные провокации Баку в армянском приграничье. Судя по тем или иным акциям представителей стран - сопредседателей МГ ОБСЕ, в Вашингтоне, Москве и Париже также видят такую угрозу.

    • ОСВОБОЖДАЯСЬ ОТ "ГРУЗА ПРОШЛОГО" И "ШАБЛОНОВ"
      2021-07-26 11:31
      1573

      Практически каждый день мы получаем информацию о тех или иных провокационных шагах Азербайджана вдоль армяно-азербайджанской границы. После того как гордый Никол-молоточек сдал Алиеву Арцах, предварительно уложив в землю пять тысяч ребят, чтобы его не считали предателем, Алиев уже официально предъявляет претензии на Сюник - Зангезур.

    • НЕСПОКОЙНОЕ ПРИГРАНИЧЬЕ
      2021-07-24 14:32
      4566

      23 июля примерно в 23:00 подразделения войск противовоздушной обороны вооруженных сил Армении на юго-западном направлении предотвратили действия вооруженных сил Азербайджана, предпринявшего попытку запуска беспилотных летательных аппаратов в воздушное пространство страны. Об этом сообщила пресс-служба оборонного ведомства страны, более не конкретизируя, но неофициальные источники утверждают, что был сбит очередной азербайджанский беспилотник, упавший на территорию, контролируемую азербайджанскими военными.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԳՈՂԱՑՎԱԾ «ԵՌԱՏՈՆ»
      2021-05-09 10:20
      1704

      1992 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 5 1992 թվականից ի վեր մայիսի 8-9-ին Հայաստանում և Արցախում նշում էինք Շուշիի ազատագրման տարեդարձը: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ մայիսի 9-ին մեր երկրում նշվում է Հաղթանակի և խաղաղության տոնը։ Օրենքը մնաց, իսկ տոնը գողացան. ժողովուրդն այդ օրը նշում էր որպես «Եռատոն»։

    • ԿԱՏԱՐՅԱԼ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ. ԼԵՎՈՆԸ ԾՆԵՑ ՆԻԿՈԼԻՆ, ՆԻԿՈԼԸ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՒՄ Է ԼԵՎՈՆԻՆ
      2021-05-08 08:35
      1748

      Բացարձակ սուտ. աշակերտը գերազանցեց ուսուցչին Սենսացիա չստացվեց. ասեկոսեներն այն մասին, որ ՀԱԿ առաջնորդ, նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկել է համատեղ գնալ ընտրությունների, շրջանառվում էին մարտի վերջից։ Այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է առաջադրվել միասնական դաշինքի կազմում, նույնպես բոլորը գիտեին։ Որ Սերժ Սարգսյանն անտեսում է այդ առաջարկը, նույնպես դժվար չէր կռահել։ Մայիսի 6-ին «գաղտնազերծելով» Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման հանգամանքները, Տեր-Պետրոսյանը փորձեց ուշադրություն հրավիրել յուր անձի վրա՝ նախընտրական մրցավազքի նախաշեմին։ Օգնենք նրան որոշ բաներ հիշել։

    • ՈՆՑ ՈՐ ՊԵՏՔ է, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է…
      2021-05-04 17:27
      180

      Խորհրդարանում երեկ տեղի ունեցած մի բանավեճ չէր կարող չմտահոգել։ Երբ վարչապետը պատասխանում էր պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն հարցին, թե ինչու չի ամրապնդվում սահմանը Վայոց ձորում, Գեղարքունիքում, Սյունիքում։ Հատկապես վերջին երկու մարզերում, որոնք սահմանամերձ են դարձել Նիկոլ Փաշինյանի մեղքով։

    • ՍԽԱԼՄՈՒՆՔ
      2021-04-10 10:59
      2293

      Երբ ասում են, որ 44-օրյա պատերազմն ընթանում էր նախապես ծրագրված սցենարով, դրանում տրամաբանություն կա։ Սույնի վկայությունն է և՛ Փաշինյանի հայտարարությունը պատերազմի առաջին օրը, երբ նա խորհրդարանի ամբիոնից կոչ էր անում պարտված չճանաչել մեզ՝ «ինչ էլ որ լինի»։ Ե՛վ վկայությունները Ալիևի հետ Փաշինյանի անդրկուլիսյան բանակցությունների մասին՝ սորոսական գործակալների միջոցով։ Ե՛վ Փաշինյանի ծեծված տեսքը՝ պատերազմի նախօրեին Ալիևի հետ հանդիպումների ժամանակ։ Ե՛վ Ալիևի զայրույթն այն առնչությամբ, որ Փաշինյանը չի կատարում խոստումները…