«ՀԱՎԱՅԻ ՀԱՉՈՂ ՇՆԵՐ»
Անվտանգության խորհրդի ղեկավարն օրերս աչքի ընկավ հայտարարությամբ, թե իբր՝ մեզ ուզում էին համոզել, որ Ադրբեջանը հաղթել է 44-օրյա պատերազմում, մինչդեռ իրականում Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում է հայտնվել: Այն հարցին, թե ավելի ծանր վիճակում՝ ո՞ւմ համեմատ, գլխավոր սեքյուրիթին պատասխանեց, որ Ադրբեջանը կհամեմատեր... Ադրբեջանի հետ։ Չի՛ կարելի այդ աստիճան խելացի լինել, չի՛ կարելի։
Իսկ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ փակել է հանրապետության տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման ուղիները և պատրաստ է ուժային ճանապարհով լուծել խնդիրը, եթե ադրբեջանցիներն իրենք հոժարակամ չհեռանան:
Կհեռանա՞ն արդյոք ադրբեջանցիներն իրենց կամքով, եթե փոխարենը ոչինչ չստանան։ Դժվար թե, բնավ դրա համար չեն եկել։ Կարո՞ղ է մեր ՊՆ-ն լուծել խնդիրն ուժային ճանապարհով։ Գուցե։ Բայց նման որոշումները կայացվում են բարձր մակարդակով, իսկ Փաշինյանն այդպիսի գործողություն իրականացնելու համաձայնություն չի տա։ Ալիևը դա հասկանում է, այնպես որ կշարունակի քաշել կատվի պոչից։ Ինչ-որ տեղ, ինչ-որ հարցում գուցեև թույլ տա Փաշինյանին աքլորանալ, բայց տեղը կհանի այլ հատվածում։
Իսկ բացի այդ, Փաշինյանը արդեն որերորդ անգամ ասում է, թե ոչ մի «Զանգեզուրի միջանցք« չի լինելու։ Տրանսպորտային հաղորդակցությունների բացում՝ այո, միջանցք՝ ոչ։
Հիմա պատկերացրեք, թե ապրում եք Սյունիքում, որտեղ ձեր աչքի առաջ կորսվել Է Գորիս-Կապան ճանապարհի մի մասը, արոտավայրերի հեկտարներ, տներ Շուռնուխում։ Ադրբեջանցի զինվորականները Իշխանասար լեռան վրա են և Սև լճի մոտ։ Իսկ հետո պաշտոնական անձանց բերանից տեղեկանում եք, թե Ադրբեջանն ավելի ծանր վիճակում է, քան Ադրբեջանը, իսկ Պաշտպանության նախարարությունը սպառնում է ուժային ճանապարհով լուծել ագրեսորի խնդիրը։ Նույն այն նախարարությունը, որը պատերազմից առաջ ասում էր, թե ռազմական գործողությունների դեպքում Բաքուն կկորցնի նոր տարածքներ։
Հետո լսում եք Փաշինյանին, որն ասում է, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, և մտաբերում եք, որ այդ ահեղ Փաշինյանը նույն ինքն է, ով ասում էր, թե Արցախը Հայաստան է, և վերջ։ Նույն ինքն է, ով ասում էր, թե՝ ինչի մասին որ պետք է, այն էլ բանակցում ենք Ադրբեջանի հետ, ու թող ոչ ոք չկասկածի, արվում է անհրաժեշտ ամեն ինչ։ Նույն ինքն է, ով ասում էր, թե սահմանն ինչպես որ պետք է, այնպես էլ ամրացվում է, և հիանալի է, որ այսօր այն ամրացված է այնպես, որ այդ մասին տեղյակ չեն ոչ միայն խորհրդարանի պատգամավորները, այլև Ադրբեջանը։
Նույն այն Փաշինյանն է, որը 44-օրյա պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ, երբ Ալիևը հրապարակեց իրենց գաղտնի բանակցությունների որոշ մանրամասներ, հայտարարում էր, որ եթե Ալիևը շարունակի իրեն վատ պահել, ապա ինքը՝ Փաշինյանը, իրեն իրավունք կվերապահի հրապարակել այնպիսի՜ մանրամասներ, որ Ալիևի վերջը կգա, Ադրբեջանում ապակայունացում կսկսվի... Առ այսօր Փաշինյանը ոչինչ չի հրապարակել, իրեն պետք չէ ապակայունացումն Ադրբեջանում։
Փաշինյանը նեղանում է, որ իրեն չեն հավատում, որ սյունեցիներն իրեն վիրավորում են անարգալից բառերով... Եթե Սյունիքում ապրեիք, կհավատայի՞ք Փաշինյանի ասածներին։ Մի գրոշ անգամ կգնահատեի՞ք նրա խոսքը:
90-ականների կեսերին, երբ իշխանության ղեկին գտնվող ՀՀՇ-ն կորցրեց վստահությունը, կուսակցության անվան հապավումը ժողովուրդն սկսեց քամահրալից վերծանել որպես «հավայի հաչող շներ»։ Ավագ սերնդի մարդիկ, անշուշտ, կհիշեն։ Բացի ամենից նաև դա առիթ ծառայեց, որ հետագայում Լևոնն իր կուսակցությունն անվանափոխի «մի ամբողջ» կոնգրեսի, որպեսզի վիրավորական զուգահեռներ չառաջանան։
Այսօրվա իշխանության համեմատ, պետք է խոստովանել, այն ՀՀՇ-ն իմաստունների և պետականամետ այրերի թիմ էր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 09:40
Премьер ушел в 5-дневный отпуск, сообщила его пресс-служба. Оно и понятно. Объявил войну с Церковью, съездил к Эрдогану, занялся моральным обликом католикоса и архиепископа, посадил известного бизнесмена, разоблачил «заговор», пообщался с Алиевым, пообещал ему «коридор», а своему электорату - национализацию «Электрических сетей» и голову католикоса.
-
2025-07-17 09:41
Пресс-конференция Пашиняна сюрпризов не принесла. Ранее сделанные оценки подтверждаются, по сути, ничего нового, ни в плане содержания, ни в плане традиционного популистского бла-бла-бла….
-
2025-07-15 11:17
После Абу-Даби Никол Пашинян отправился сначала в Брюссель, потом в Париж. Согласовывать достигнутые с Алиевым договоренности с руководством Европейского Союза и с Макроном. О каких договоренностях с Алиевым и согласованиях с Европой идет речь, можно судить по тем направлениям, на которые ЕС пообещал Пашиняну подкинуть деньжат. В частности, на развитие транспорта и логистики, откуда перепадет и на строительство коммуникаций, которые должны связать западные регионы Азербайджана с Нахиджеваном.
-
2025-07-15 09:19
Почему всякий раз, когда Николу Пашиняну предстоит встреча с Ильхамом Алиевым, у общественности тревожные ожидания? Если в Азербайджане от подобных встреч ждут новых бонусов для своей страны, то в Армении все опасаются новостей о новых уступках. Другое дело, что в личных интересах последователи Пашиняна заранее обдумывают варианты, как представить достижениями ожидаемые уступки. В николовском стиле.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-08-30 17:51
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին, ժամը 00:20-ից սկսած, ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում, ինչի հետևանքով սկսվել է շուրջ երկու ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգություն: Ժամը 02։25-ին ադրբեջանական դիրքերին շտապօգնության մեքենա է մոտեցել, որից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը, թույլ տալով տարհանել հակառակորդի վիրավորներին: Հայկական կողմից զոհեր չկան։