Последние новости

ՏԱԳՆԱՊԱԼԻ ԱԶԴԱՆՇԱՆ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին, ժամը 00:20-ից սկսած, ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում, ինչի հետևանքով սկսվել է շուրջ երկու ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգություն: Ժամը 02։25-ին ադրբեջանական դիրքերին շտապօգնության մեքենա է մոտեցել, որից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը, թույլ տալով տարհանել հակառակորդի վիրավորներին: Հայկական կողմից զոհեր չկան։

Փաշինյանն իրավացի է նրանում, որ խաղաղ գործընթացներն իսկապես ձեռնտու չեն Բաքվին: Անկարայի աջակցությամբ Ալիևը փորձում է դրդել Երևանին նոր բախումների, հուսալով ավելին ստանալ։ Դրա հետ են կապված իրավիճակի լարվածությունն Արցախում, Հայաստանը Իրանի հետ կապող միջպետական մայրուղու արգելափակումը։

Փաշինյանն իրավացի է նաև, երբ ասում է, որ հենց Բաքուն է խոչընդոտում տարածաշրջանային հաղորդակցության լիակատար ապաշրջափակմանը։ Ալիևին հետաքրքրում է միայն մեկ ճանապարհ՝ դեպի Նախիջևան, որովհետև հաղորդակցության այլ ուղիների բացումը կթուլացնի Հայաստանի շրջափակումը, գումարած այն, որ հաղորդակցությունների լիակատար բացումն անհնար է առանց տարածաշրջանում Ռուսաստանի դերի ուժեղացման՝ որպես պայմանավորվածությունների կատարման երաշխավորի, իսկ դա նույնպես պետք չէ Ալիևին ու առավելևս Էրդողանին։

Ալիևն, անշուշտ, ուզում է վերցնել նաև Սյունիքը։ Բայց փաստն այն է, որ Հայաստանում նոր աշխատակազմի ձևավորումից հետո այդ ուղղությամբ նրա ձեռնարկած առաջին քայլը՝ Հայաստան-Իրան միջպետական մայրուղու մաս կազմող Գորիս-Կապան ճանապարհի փակումը, ձախողվեց։ Փաշինյանի շուրթերից հնչող ադրբեջանական տեղանունները նրա համար են, որ Բաքվի համար մի քիչ քաղցրացնեն այն ճանապարհի հարկադիր ապաշրջափակման դառնությունը, որի հատվածը հարում է Ադրբեջանի տարածքին, եթե կողմնորոշվենք ԽՍՀՄ քարտեզներով։ Ալիևին հասկացրեցին, որ պետք չէ ինչ-որ լրացուցիչ շահաբաժիններ ակնկալել սահմանների անհստակության պատճառով, վերահսկողություն ակնկալել Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների նկատմամբ. դա վեր է իր իրավասությունից։ Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհը պետք է ազատ լինի և գործի նորմալ ռեժիմով։

Խելացի մարդիկ գիտեն, որ պատերազմն ու դրա արդյունքները Փաշինյանի և ընկերախմբի իշխանության գալու հետևանք են։ 2020թ. նոյեմբերի 9-ի արմատները գալիս են 2018-ից, իսկ գուցեև ավելի խորքից՝ 2015 թվականից, երբ իրականացվեց կասկածելի արդյունքներով սահմանադրական բարեփոխումը, գուցե նույնիսկ է՛լ ավելի հեռվից, երբ քաղաքական ասպարեզ ելավ ու սկսեց իր դիրքերն ամրապնդել դրամաշնորհներով կերակրվող անհայրենիք մարդկանց խավը։ Խելացի մարդիկ «թավշե հեղափոխության» առաջին իսկ ամիսներին հասկացան, որ պետության վրա շուտով պատուհասներ են տեղալու և այն անկում է ապրելու։

Պատերազմը սկսվեց Նիկոլի բնավ ոչ մի հատիկ ձախողման, ոչ լոկ մեկ սխալի պատճառով. այդ ձախողումները բազմաթիվ էին բանակաշինության, դիվանագիտության, ներքին ու կադրային քաղաքականության ոլորտներում։ Գումարած՝ իշխանությունների տխմար որոշումները համավարակի առաջին ամիսներին։ Մինչպատերազմյան Փաշինյանը խորհուրդներ լսել չէր ցանկանում, այդ մասին կարելի է հարցնել Վանեցյանին, Նիկոլի սնապարծությունը չափ ու սահման չուներ, իսկ առատ զեղումներին ու որկրամոլությանը հագուրդ տալու անսահմանափակ հնարավորությունները խլացնում էին բանականության ձայնը, որին Փաշինյանը սկսեց ականջալուր լինել միայն ջախջախվելուց հետո։

Պատերազմի առաջին իսկ օրվանից Մոսկվան փորձել է համոզել երկու կողմերին, հորդորել նրանց համաձայնության, փոխզիջումների։ Սակայն միայն Շուշիի անկումից հետո Փաշինյանը համաձայնեց զինադադարի, որը Պուտինը սկուտեղի վրա մատուցել էր նրան հոկտեմբերի 19-ին՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավարության տարածքի նկատմամբ հայկական վերահսկողության պահպանումով։ Մատուցել էր, բայց մերժվել. մեր հիմարիկը, կներեք այսպիսի ծայրահեղ քաղկոռեկտ գնահատականի համար, այն ժամանակ իրեն երևակայել էր անգերազանցելի ռազմավար

Այսօր Մոսկվան կողմերին դրդում է ապաշրջափակել հաղորդակցության բոլոր ուղիները։ Դա կհանգեցնի հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման, ինչը ձեռնտու է Մոսկվային։ Գորիս-Կապան ճանապարհի ապաշրջափակումը պետք է դիտարկել նախևառաջ այս տեսանկյունից։ Ոչինչ, որ Ալիևը հերթական անգամ նվաստացրեց Փաշինյանին, ստիպելով նրան արտաբերել որոշակի տարածքի ադրբեջանական տեղանունները. Նիկոլի համար դա սովորական բան է։ Գլխավորն այլ է. ճանապարհի ապաշրջափակումը ռազմական գործողությունների ավարտից հետո առաջին բախումն է, երբ Բաքուն փաստացի նահանջեց, Ալիևի մաֆիոզ տրամաբանությունը քարին առավ։ Միգուցե հենց դա՞ է պատճառը, որ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն գրեթե բացեիբաց կոչ են անում կրակել Արցախում ռուս խաղաղապահների վրա:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЭРАТО ВСТУПИЛА НА ТРОПУ ВОЙНЫ
    2025-05-21 10:02

    Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.

  • ЧЕЛОВЕК ОТВЕРЖЕННЫЙ
    2025-05-21 09:38

    То, что Никол Пашинян выглядел не в своей тарелке на празднествах в Москве, было не только очевидно, но и ожидаемо. Никаких двусторонних встреч, наиболее частый собеседник - Александр Лукашенко, к которому симпатий Пашинян точно не питает… Запоминающийся момент, когда лидер Китая приветствует Лукашенко, а привставшего для рукопожатия Пашиняна просто не замечает? Случайно? Возможно, не специально. Просто Пашинян - такая незначительная для китайского лидера фигура, что можно действительно не обратить внимания на то, привстал он для приветствия или не привстал…

  • МЕДВЕДЬ ТОЛЬКО РАНЕН
    2025-05-17 10:10

    Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.  

  • ПЛЮС АМБАЛИЗАЦИЯ ВСЕЙ СТРАНЫ
    2025-05-14 09:19

    С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ԵՂԻՍԱԲԵԹԻ ԶԱՎԱԿԸ» ԼՔՈՒՄ Է ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԸ
    2022-01-24 18:52

    Ի՞նչ կնշանակե «Եղիսաբեթիչի» հրաժարականը: Նախազգուշացում հասարակությանը՝ մեզ սպասվող չափազանց լուրջ մարտահրավերների մասին։ Այլապես նա երբեք չէր հեռանա, այլ կշարունակեր հանգիստ նստած մնալ իր աթոռին՝ առանց լիազորությունների, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլը խախտում էր Սահմանադրությունը պատերազմից առաջ, ինչպես որ հանգիստ նստած էր պատերազմի ժամանակ, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլն անարգել հանձնում էր Հայաստանի դիրքերը պատերազմից հետո։ Իսկ հիմա հեռացավ։ Ի՞նչ ավելի լուրջ մարտահրավերներ են սպասվում Հայաստանին, քան այն, ինչի միջով մենք արդեն անցել ենք։

  • ԱԼԻԵՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆՇԵԼ «ՄԻՋԱՆՑՔԻ» ԲԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
    2021-12-07 18:15

    Նիկոլը երեկ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի անդամ չհանդիսացող անձինք՝ իշխող կուսակցության իր հավատարիմ թիմակիցներից: Սովորաբար խոսամոլ Փաշինյանն այս անգամ հանդես չեկավ ներածական խոսքով։ Հասարակությանը ցույց տվեցին մի քանի կադր, թե ինչպես է նա մտնում նիստերի սենյակ, բոլորը ոտքի են կանգնում, նա նստում է, բոլորը նստում են, Նիկոլը սկսում է նյարդային շփել ձեռքերն ու ինչ-որ բան ասել... Այդքանով հեռարձակումն ավարտվեց։

  • ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ
    2021-10-16 08:43

    Անցած գիշերը կրկին անհանգիստ էր մեր բազմաթիվ հայրենակիցների համար. Բաքուն հերթական սադրանքն էր կազմակերպել Արցախի հետ սահմանին, գնդակոծվել է Պաշտպանության բանակի մարտական հենակետը, հայկական կողմից վիրավորվել է վեց զինծառայող: Իրավիճակն աստիճանաբար կայունացել է կեսգիշերն անց, Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիրքային կամ տարածքային կորուստներ չունենք, Պաշտպանության բանակի հրամանատարությունը հանրապետության իշխանությունների հետ միասին աշխատում է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ իրավիճակի հետագա լիցքաթափման նպատակով:

  • ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՔՈՒՆ ՉՈՒՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ
    2021-10-08 07:58

    Լրահոսը լի է Բաքվի և Թեհրանի միջև շարունակվող դիմակայության մասին հաղորդագրություններով: Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ծանուցում է ուղարկել այն մասին, որ փակում է իր օդային տարածքը դեպի Նախիջևան ռազմական մատակարարումներ իրականացնող ադրբեջանական ռազմաօդային ավիացիայի համար: Բաքվում քմծիծաղել են և պատասխանել հաղորդագրությամբ, որ ադրբեջանական «AZAL» ավիափոխադրողը վերականգնում է Բաքու-Նախիջևան չվերթները Հայաստանի օդային տարածքով: