ԱԼԻԵՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆՇԵԼ «ՄԻՋԱՆՑՔԻ» ԲԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Նիկոլը երեկ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի անդամ չհանդիսացող անձինք՝ իշխող կուսակցության իր հավատարիմ թիմակիցներից: Սովորաբար խոսամոլ Փաշինյանն այս անգամ հանդես չեկավ ներածական խոսքով։ Հասարակությանը ցույց տվեցին մի քանի կադր, թե ինչպես է նա մտնում նիստերի սենյակ, բոլորը ոտքի են կանգնում, նա նստում է, բոլորը նստում են, Նիկոլը սկսում է նյարդային շփել ձեռքերն ու ինչ-որ բան ասել... Այդքանով հեռարձակումն ավարտվեց։
Նիստից հետո, արդեն խորհրդարանում լրագրողներին մի քանի բառ ասաց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Նախկին դիջեյը. նույն ինքը, ով վերջերս ասում էր, թե Ադրբեջանը միջազգային մեկուսացման մեջ է, Ալիևը քշված է անկյուն, և այդ ամենը՝ իշխանությունների գրագետ արտաքին քաղաքականության շնորհիվ։ Ահա ուրեմն, Էդուրադն ասաց, որ նիստը փակ էր, ուստի ինքը դրա վերաբերյալ ոչինչ չի ասի։ Այնուհետ հավելեց, որ օրակարգում սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի ձևավորման հարցն է, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Իսկ հաղորդակցությունների թեմայի առնչությամբ ասաց, որ դա «բարդ գործընթաց» է։
Ավելի մանրամասն արտահայտվեց Իլհամ Ալիևը։ Հենց նույն օրը։ Ըստ երևույթին՝ որոշելով պարզաբանել հայ հասարակայնությանը, թե այդ ինչ հարց է քննարկվել մեր Անվտանգության խորհրդի նիստում։ Հարց, որը փչացրեց Նիկոլի տրամադրությունն ու թույլ չտվեց նրան ճառ ասել, այլ ստիպեց նյարդային շփել ձեռքերը, հիշեցնելով մի պատմական բացասական կերպարի (չենք ճշտի, թե ում) կինեմատոգրաֆիական տարբերակները։
Իսկ ասաց Ալիևը, որ Հայաստանը պետք է նշի «Զանգեզուրի միջանցքի» բացման օրը, և այդժամ ոչ մի խնդիր չի լինի։ Նա հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ ասում էր. նշեք զորքերի դուրսբերման օրը, և մենք կանգ կառնենք։ Նույն կերպ էլ հիմա, ասում է Ալիևը, նշեք ամսաթիվը։ Իբր՝ եթե միջանցքի բացման օրը չնշեք, կանգ չենք առնի... Ու հավելեց, թե իբր՝ եթե փորձեք խափանել «միջանցքի» բացումը, մեղքը ձեր վիզը։
Եվ այսպես, Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստից հետո, մեր իշխանությունների կողմից, ըստ Աղաջանյանի, միջազգային անկյուն քշված Իլհամ Ալիևը պահանջում է ասել իրեն «Զանգեզուրի միջանցքի» բացման օրը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացավ եռակողմ աշխատանքային խմբի (ԵԱԽ) նիստը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների ղեկավարությամբ: Ավելի վաղ՝ Սոչիում եռակողմ բանակցություններից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կողմերի միջև հաղորդակցության ուղիների բացման պայմանավորվածություն կա, սակայն այն կհնչեցվի ավելի ուշ, երբ կողմերը ԵԱԽ-ի շրջանակներում կճշգրտեն մանրամասները: Սակայն աշխատանքային խմբի նիստից հետո հայտարարություն չեղավ։ Այսինքն մանրամասների ճշգրտումը դեռ չի կայացել։
Մեր փոխվարչապետի գրասենյակից հաղորդեցին, որ ԵԱԽ-ի նիստը շարունակվելու է, բայց դեռ հայտնի չէ, թե երբ: Մհեր Գրիգորյանը վերադարձավ Երևան, Փաշինյանը սկսեց ակտիվ քննարկումներ անցկացնել իշխող խմբակցության և կառավարության անդամների հետ, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ չի հաջողվում պայմանավորվել Ադրբեջանի հետ:
Ակնհայտ է, որ Մոսկվայում Բաքուն ներկայացրել է որոշակի պահանջներ, որոնք չեն գոհացնում հայկական կողմին, ինչով էլ պայմանավորված է Փաշինյանի սաստիկ նյարդայնությունը։ Ի՞նչ պահանջներ։ Հասկանալի է, որ խոսքը հաղորդակցության ուղիների բացման մասին է։ Այստեղ կա մի քանի տեսանկյուն. ապաշրջափակման ժամկետները, երթուղիները և կապուղիների կարգավիճակը, կապակցումը սահմանազատման և սահմանագծման հարցերի լուծման և հումանիտար խնդիրների հետ:
Ի դեպ, հայտնվել են կադրեր, որոնք վկայում են հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանդիպման մասին ընտանիքի բարեկամ Սամվել Բաբայանի հետ։ Նախկին հրամանատարի, որը վերջերս եթերում խոսում էր այն մասին, թե հաղորդակցության բացման հարցը ռիսկեր չի պարունակում, քանի որ ավտոմոբիլային ճանապարհների մասին խոսք չկա, իսկ ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա մինչ վերանորոգեն երկաթգծի պաստառը, իսկ որոշ հատվածներում կրկին կառուցեն՝ տարիներ կանցնեն։
Դե, Սամվել Բաբայանը նույնքան կանխատես ու վերլուծաբան է, որքան Էդուարդ Աղաջանյանը կամ Լիլիթ Մակունցը, որը 2020-ի ամռանը հայտարարում էր, թե Թուրքիան հանդես չի գա Ադրբեջանի կողմից, եթե հանկարծ պատերազմ լինի։ Ըստ երևույթին, Բաբայանի մտքերի ընթացքը չի գոհացնում Ալիևին, և Մոսկվայում ադրբեջանական կողմը հերթական վերջնագիրն է ներկայացրել հայկական կողմին՝ «միջանցքի» բացման ժամկետների և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին ձեռնտու երթուղիների մասին։ Բացառված չէ, որ կրկին «միջանցքի» կարգավիճակով։
Փաշինյանն ուրախ կլիներ զիջել, միայն թե հանգիստ թողնեն իրեն։ Բայց... Հիշենք, թե ինչպես էր նա հրապարակավ հայտարարում, որ ուզում է հարցնել Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդներին. ցանկանում են արդյոք նրանք ոչնչացնել Հայաստանը, թե՞ ոչ։ Որովհետև եթե ոչ, բարձրաձայն խորհրդածում էր Փաշինյանը, ապա բոլոր հարցերը լուծելի են (այսինքն կարելի է շարունակել հանձնել տարածքները), իսկ եթե այո, ապա ի՜նչ արած, ստիպված ենք դիմադրել ...
Հարցրել է, թե ոչ՝ հայտնի չէ, բայց Նիկոլը գիտի պատասխանը։ Նա հասկանում է, որ Ալիևը Նախիջևանում հաղորդակցության բացումը դիտարկում է որպես ցատկահարթակ Սյունիքի հետագա բռնազավթման համար։ Փաշինյանը գիտի՝ արդեն իր իսկ փորձով. երբ Ալիևին ինչ-որ բան զիջում ես, ավելին է պահանջում։ Չէ՞ որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում նա սկզբում համաձայնում էր և՛ կարգավորման հայտնի սկզբունքներին, և՛ խնդրի խաղաղ լուծմանը։ Չէր խոսում ո՛չ Շուշիի, ո՛չ Հադրութի, ո՛չ էլ այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, թե, ըստ էության, Լեռնային Ղարաբաղ էլ չկա, և առավել ևս չէր անրջում «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մինչև որոշակի պահ։
Այնպես որ Փաշինյանը գերազանց գիտի իր հարցերի պատասխանը։ Գիտի, որ ստանալով «միջանցքը», Բաքուն կօգտագործի դա Սյունիք հետագա ներթափանցման համար, ինչի մասին ինքը՝ Ալիևը, խոսել է բազմիցս։ «Միջանցքը» կօգտագործվի և՛ որպես տնտեսական լծակ, և՛ որպես նոր սադրանքների առիթ։ Ամեն ինչ Փաշինյանը հասկանում է։ Բայց հասկանում է նաև, որ հետպատերազմյան դատարկախոսության մեկ տարվա ընթացքում ոչինչ չի արել բանակի ամրապնդման համար, միայն շարունակել է վարկաբեկել ու փլուզել այն։ Եվ շատ լավ գիտի, թե ինչով է սպառնում Ադրբեջանի նոր ագրեսիան Հայաստանին, թեև «միջանցքի» բացման հետևանքները նույնպես լի են սպառնալիքներով։
Փակուղի՞։ Դե, նայած թե ինչպես դիտարկենք։ Ելք կա, և Փաշինյանին այն հայտնի է. հրաժարական, Հայաստանի ազատագրում իր ապաշնորհ թիմից, իշխանության փոխանցում «Հայաստան» դաշինքին։ Բայց նա չի ուզում։ Չէ՞ որ դա նույնպես հղի է հետևանքներով, ոչ թե երկրի, այլ անձամբ իր համար։ Ուստի մնում է պատերազմի առաջին օրը խորհրդարանում նրա հնչեցրած բանաձևը. պարտված չճանաչել մեզ ոչ մի պարագայում։ Դե, իսկ եթե բանը բանից անցնի՝ «գժի տեղ դնել» իրեն, ինչպես որ մի առիթով խոստովանում էր թիմակիցներից մեկին։
Հայաստանը Փաշինյանի ռեժիմի պատանդն է 2018 թվականից ի վեր, երբ վերջակետ դրվեց պետության խաղաղ զարգացման ժամանակաշրջանին։ Իսկ մնացած առումներով ամեն ինչ լավ է, չքնաղ մարկիզուհի։ Իրոք, ամեն ինչ լավ է…
Հ․Գ. Երբ հոդվածն արդեն հրապարակվել էր, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում ողջ աշխարհին բողոքում էր, որ Ալիևի հետ «միջանցքի» շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 12:14
Встречать главу МИД России Сергея Лаврова плакатами «Путин - убийца» - это, конечно, было круто. Ну да, ну да, официальный Ереван «ни при чем». Совсем-совсем. Эти плакаты надо рассматривать исключительно в контексте прав человека, свободы совести, слова и всех остальных мыслимых и немыслимых свобод, процветающих в «бастионе демократии». Ну да, не власть развесила антипутинские плакаты, а партия «Во имя Республики» Армана Бабаджаняна. Партия, которую власть опекает и лелеет. По-отечески: любовно-снисходительно к ее мелким шалостям.
-
2025-05-21 10:02
Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.
-
2025-05-21 09:38
То, что Никол Пашинян выглядел не в своей тарелке на празднествах в Москве, было не только очевидно, но и ожидаемо. Никаких двусторонних встреч, наиболее частый собеседник - Александр Лукашенко, к которому симпатий Пашинян точно не питает… Запоминающийся момент, когда лидер Китая приветствует Лукашенко, а привставшего для рукопожатия Пашиняна просто не замечает? Случайно? Возможно, не специально. Просто Пашинян - такая незначительная для китайского лидера фигура, что можно действительно не обратить внимания на то, привстал он для приветствия или не привстал…
-
2025-05-17 10:10
Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-08-30 17:51
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին, ժամը 00:20-ից սկսած, ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում, ինչի հետևանքով սկսվել է շուրջ երկու ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգություն: Ժամը 02։25-ին ադրբեջանական դիրքերին շտապօգնության մեքենա է մոտեցել, որից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը, թույլ տալով տարհանել հակառակորդի վիրավորներին: Հայկական կողմից զոհեր չկան։
-
2021-01-12 21:26
Դե ինչ, Նիկոլ Վովաևիչին և «Իմ քայլը» խմբակցությանը կարելի է շնորհավորել։ Այս անգամ Ալիևը Հայաստանի վարչապետին չանվանեց ո՛չ հարբեցող, ո՛չ էլ խեղկատակ։ Եվ նույնիսկ գլխով արեց՝ ի պատասխան Փաշինյանի ողջույնի։ Այդ ամենը վերջինս միանգամայն կարող է գրանցել իր ակտիվում։ Մանավանդ որ մնացած առումներով գրանցելու ոչինչ չկա…