ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ
Դե ինչ, Նիկոլ Վովաևիչին և «Իմ քայլը» խմբակցությանը կարելի է շնորհավորել։ Այս անգամ Ալիևը Հայաստանի վարչապետին չանվանեց ո՛չ հարբեցող, ո՛չ էլ խեղկատակ։ Եվ նույնիսկ գլխով արեց՝ ի պատասխան Փաշինյանի ողջույնի։ Այդ ամենը վերջինս միանգամայն կարող է գրանցել իր ակտիվում։ Մանավանդ որ մնացած առումներով գրանցելու ոչինչ չկա…
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԲՈԼՈՐՆ ԻՐԵՆՑ ԱՄՊԼՈՒԱՅՈՒՄ ԵՆ: Փաշինյանը, ինչպես միշտ, չկատարեց խոստումը, հարվածի տակ դնելով իր մամլո քարտուղար Մանե Գևորգյանին, որն այցի նախօրեին ասում էր, թե եթե ռազմագերիների հարցը լուծվի, կարող է ստորագրվել համատեղ հայտարարություն, հակառակ դեպքում առհասարակ ոչինչ չի ստորագրվի... Ինչպես տեսնում ենք, հին կապուղիների ապաշրջափակման և նոր երթուղիների մշակման վերաբերյալ համատեղ հայտարարությունն այնուամենայնիվ ստորագրված է, իսկ Փաշինյանը վիզը ծռած հերթական անգամ խոստովանում է, որ իր մոտ կրկին ոչինչ չստացվեց։ Խոսող, բայց տկար ձիու մասին հին անեկդոտը կրկին չենք հիշեցնի, այլ միայն կարձանագրենք, որ հայ ռազմագերիների հարցը հետաձգված է անորոշ ժամանակով, հանձնված Իլհամ Ալիևի ողորմածությանը…
Ադրբեջանի նախագահը նույնպես իր ամպլուայում է. նրան հաջողվեց առաջ շարժվել թուրք-ադրբեջանական տանդեմի համար ծայրահեղ կարևոր հարցի լուծման ուղղությամբ։ Հաղորդակցական ուղիների ստեղծման մշակումների ուղղությամբ, որոնք Հայաստանի տարածքի միջով կկապեն Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարության հետ։ Դե ֆակտո՝ Թուրքիայի... Թուրք-ադրբեջանական ռազմավարների բյուրեղյա երազանքը սկսում է իրական ուրվագծեր ստանալ։
Ռուսաստանի առաջնորդը, իհարկե, ջանք էր գործադրում, որպեսզի հայկական կողմը բացահայտ նվաստացած տեսք չունենա։ Դատելով արդեն երկկողմ հանդիպման ընթացքում Փաշինյանի խոսքերից՝ Վլադիմիր Պուտինը սատարել է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի ամբողջական կատարման՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի անհրաժեշտության մասին Երևանի դիրքորոշմանը: Սակայն Ալիևը դեռևս մտադիր չէ զիջել և պնդում է իր վարկածը, թե դեկտեմբերին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ գերեվարված հայ զինծառայողները ոչ թե ռազմագերիներ են, այլ դիվերսանտներ, քանի որ մեկնել են այնտեղ արդեն հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո... Ընդ որում Ալիևը լռում է այն մասին, որ զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանը խախտել է հայտարարության այն կետը, ըստ որի՝ հրադադարից և ռուս խաղաղապահների տեղակայումից հետո կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերում, մինչդեռ Ադրբեջանը փաստացի առաջ է շարժվել։ Բայց դրանք Ալիևի համար մանրուքներ են. կարևորն այն է, որ հայ ռազմագերիներն առաջվա պես ծառայելու են որպես Երևանին շանտաժի ենթարկելու գործիք, դե, նաև՝ ներքին լսարանի առջև պարծենալու առարկա։
Իր ներածական խոսքում Պուտինը փորձեց մեղմել Փաշինյանի նվաստացումը և մանրամասն խոսեց Արցախն իր բնականոն կյանքին վերադարձնելու ռուս խաղաղապահների ջանքերի մասին։ Այն մասին, որ խաղաղապահները շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի խնդրանքով։ «Ադրբեջանական» բառի վրա Պուտինը հատուկ շեշտադրում արեց…
Ռուսաստանի նախագահն ասաց նաև, որ Մոսկվայի բոլոր քայլերն արվում են Մինսկի խմբի մյուս միջնորդների հետ խորհրդակցելով, ընդհանուր մշակումների հիման վրա: Այդ մշակումները, նշենք, նախատեսում են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Պուտինն իր խոսքում ընդգծեց, որ Ռուսաստանը շարունակելու է համաձայնեցնել իր քայլերը համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ:
Այս խոսքերը դժվար թե կարող էին դուր գալ Իլհամ Ալիևին, որն արդեն չի էլ թաքցնում, որ ըստ իրեն՝ Մինսկի գործընթացը պետք է ավարտել, իսկ Արցախի կարգավիճակը Ադրբեջանն արդեն որոշել է մարտի դաշտում։ Բայց Ադրբեջանի ղեկավարը հասկանում է, որ Մինսկի դանդաղընթաց գործընթացն առանձնակի պարտավորություններ չի դնում Բաքվի ուսերին, Իսկ այ Փաշինյանից կորզված համաձայնությունը՝ Սյունիքի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքների վերաբերյալ, շոշափելի ձեռքբերում է…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-03 09:20
Некоторые удивляются, что консул Армении в Алеппо, получив информацию о грядущем наступлении протурецких формирований, бежал из города, не потрудившись даже поставить в известность местную армянскую общину. Ту самую, ради интересов которой он собственно и «консульствовал» в Алеппо, получая немаленькую зарплату.
-
2024-11-30 16:03
Хокку Ведь хочется дожить до декабря Мандату депутата: скоро начислят зарплату. Кому как, а мне нравится, как работает голова депутата Агазаряна. Особенно в последнее время. Потому как, вся эта история с оформленным в виде просьбы требованием Никола Пашиняна сдать мандаты депутатам Нареку Зейналяну и Овику Агазаряну выглядит очень позорно.
-
2024-11-30 09:37
Премьер-министр Грузии Ираклий Кобахидзе заявил: «Мы приняли решение до конца 2028 года не ставить в повестку вопрос о начале переговоров с Евросоюзом. Также до конца 2028 года мы отказываемся от любых бюджетных грантов Евросоюза. Конец 2028 года - это время, когда Грузия будет должным образом подготовлена с экономической точки зрения к открытию двери для вступления в ЕС в 2030 году».
-
2024-11-29 10:05
После победы Дональда Трампа на президентских выборах в США действующая администрация Белого дома резко активизировала свои шаги по поддержке Киева. Дано добро на применение Киевом американских дальнобойных ракетных систем. Введены санкции против «Газпромбанка», ожидается, что на днях последний будет отключен от международной платежной системы SWIFT, что будет способствовать ослаблению курса рубля. Администрация Байдена готовит для Киева новый пакет вооружений на $725 млн: предполагается, что в новый пакет войдут мины, беспилотные летательные аппараты, ракеты Stinger и снаряды для HIMARS. Кроме всего этого, поговаривают о возможности передачи Киеву ядерного оружия….
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-12-07 18:15
Նիկոլը երեկ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի անդամ չհանդիսացող անձինք՝ իշխող կուսակցության իր հավատարիմ թիմակիցներից: Սովորաբար խոսամոլ Փաշինյանն այս անգամ հանդես չեկավ ներածական խոսքով։ Հասարակությանը ցույց տվեցին մի քանի կադր, թե ինչպես է նա մտնում նիստերի սենյակ, բոլորը ոտքի են կանգնում, նա նստում է, բոլորը նստում են, Նիկոլը սկսում է նյարդային շփել ձեռքերն ու ինչ-որ բան ասել... Այդքանով հեռարձակումն ավարտվեց։
-
2021-11-25 20:11
Վաղը Սոչիում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը: Քննարկվելու է անցած տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտնի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Է՛լ ավելի ստույգ՝ հաղորդակցության ապաշրջափակման ու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման ու սահմանազատման իրականացման «ճանապարհային քարտեզի» հարցերը։
-
2021-08-30 17:51
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին, ժամը 00:20-ից սկսած, ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում, ինչի հետևանքով սկսվել է շուրջ երկու ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգություն: Ժամը 02։25-ին ադրբեջանական դիրքերին շտապօգնության մեքենա է մոտեցել, որից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը, թույլ տալով տարհանել հակառակորդի վիրավորներին: Հայկական կողմից զոհեր չկան։
-
2021-04-12 21:59
Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի տխրահռչակ նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձում է արդարացնել իշխանությունների գործողությունները, որոնք հերթական անգամ խաբեցին հայ ռազմագերիների հարազատներին՝ ծանուցելով ապրիլի 9-ին ռուսական ինքնաթիռով նրանց հայրենիք վերադառնալու մասին: Ինչպես հետո հայտարարեց ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, այդպիսի պայմանավորվածություն չի եղել, այլ եղել է «կեղծիք ու սադրանք». իշխանությունները մոլորության մեջ են գցում ժողովրդին։