Последние новости

Օվերչուկ․ Անդրկովկասում շուտով կսկսվի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հույս է հայտնել, որ Անդրկովկասում շուտով կսկսվի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը: ՌԴ փոխվարչապետն այս հայտարարությամբ հանդս է եկել Տվերի վագոնաշինական գործարանում արտադրված 20 նոր մարդատար վագոնները Հայաստանի «Հարավկովկասյան երկաթուղուն» ուղարկելու արարողության ժամանակ։

«Մենք բոլորս հուսով ու հավատով ենք, որ այստեղ ողջամտությունը կգերակշռի, և մենք շուտով կկարողանանք սկսել Անդրկովկասի տրանսպորտային ուղիները ապաշրջափակման գործընթացը», - ասել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետը նաև հայտնել է, որ Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետը կախված է Երևանից և Բաքվից:

«Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքները մինչ այժմ բավականին կառուցողական են եղել»,– ասել է նա` հույս հայտնելով, որ կողմերի ողջախոհության շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի և Ադրբեջանի և համապատասխանաբար Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ճանապարհային երթևեկության համար։

Կարևորելով նոր վագոնների մատակարարումը Հայաստանի համար` Օվերչուկը հայտնել է, որ ևս 7 նոր վագոն նախատեսնում է Հայաստան ուղարկել մինչև 2021թ–ի հունիսի վերջը, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ