Последние новости

ԽՈՍԵԼՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԱԼԻԵՎՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ՕԳՏԻՆ

Նոր փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հայտարարության հավելվածն է

Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Մովսես Հակոբյանը, որին հայ հասարակությունը երախտապարտ է 44-օրյա պատերազմի ընթացքում կապիտուլյանտի գործողությունների աղմկահարույց բացահայտումների համար, վերջերս հայտարարեց, որ Տավուշի մարզի 5 գյուղերն ու Տիգրանաշենը (Արարատի մարզ) ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ փաստաթուղթն ունի իր նախապատմությունը:

Նրա խոսքերով, Հայաստանի նշյալ տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին խոսվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին տարբերակում, սակայն հայկական կողմի խնդրանքով այդ անվանումները հանվել են փաստաթղթի վերջնական տարբերակից:

Պատճառը հասկանալի է. կապիտուլյանտը վախենում էր համաժողովրդական վրդովմունքի պայթյունից, ուստի հիշյալ տարածքների հանձնման հարցը կողմերը որոշեցին հետաձգել. Փաշինյանը ստացավ իր խնդրած տարկետումը։ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բռնազավթումն ուղղակիորեն կապված է հետաձգված պարտավորությունների իրականացման հետ, իսկ երկու մարզերի տարածքի խորք ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացման առնչությամբ կապիտուլյանտի անհամարժեք արձագանքը բացատրվում է նրանով, որ նրան հայտնի է այդ գործողությունների իրական պատճառը. Ալիևն իր զինվորներին ուղարկել է վերցնելու այն, ինչ խոստացել է իրեն Հայաստանի ազգային և պետական շահերի դավաճանը։

Գեներալ Հակոբյանի կարծիքով, այսօր մենք գործ ունենք հողերի հանձնման նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հետ։ Չեմ կրկնի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի հնչեցրած զառանցալի դատողություններն այն մասին, թե ինչու է Միքայել Մինասյանի գաղտնազերծած փաստաթուղթը կոչվում հավելված, կսահմանափակվեմ կապիտուլյանտի տարբերակով, թե իբր՝ «Ասում են՝ ինչի՞ է վերևը գրված «հավելված», ըստ ամենայնի պետք է լիներ проект, գրած է՝ приложение»։ Իրականում գրել են այն, ինչը համապատասխանում է իրականությանը. Արարատի մարզում Տիգրանաշենի և Տավուշի մարզի գյուղերի հանձնումը նախատեսված է եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ավելի ճիշտ՝ դրա այն մասով, որը թաքցրել են ժողովրդից, իսկ է՛լ ավելի կոնկրետ՝ հողերի հանձնման մասին նոյեմբերի 9-ի հայտարարության հավելվածով։

Դավաճանությունը շարունակվում է։ Փաշինյանը յուրացրել է վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը՝ չունենալով դրա օրինական հիմքերը, և արդեն հայտարարել է հողերի հանձնման երկրորդ փաստաթուղթը ստորագրելու որոշման մասին, որը, կրկնեմ, հողերի հանձնման նոյեմբերի 9-ի հայտարարության հավելվածն է։ Դրա վրա այդպես էլ գրված է. «Հավելված», իսկ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի բոլոր դատողությունները սխալմունքի կամ վրիպակի վերաբերյալ հերթական բլեֆն են և ժողովրդին խաբելու փորձը։

Ստորագրությունը հետագայում վիճարկելու համար

«Նրան գոռում են. «Մի՛ ստորագրիր, դու լեգիտիմ չես։ «Պատիվ ունեմ» դաշինքը թույլ չի տա ստորագրել հողերի հանձնման երկրորդ հայտարարություն»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հիշատակելով դաշինքի ներկայացրած պահանջները Փաշինյանին՝ դադարեցնելու սապարատ բանակցություններն ու ժողովրդի անունից խոստումներ չտալու։ Աշոտյանը նշեց, որ Փաշինյանի որոշման նկատմամբ իր վերաբերմունքով ընդդիմությունը նախադրյալներ է պատրաստում, որպեսզի հետագայում վիճարկի կապիտուլյանտի ստորագրությունը երկրորդ հայտարարության տակ:

ՀՀԿ փոխնախագահը մեղադրեց խորհրդարանական ընդդիմությանը, որ նա չի դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկի Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների յուրացման օրինականությունն այն բանից հետո, երբ խորհրդարանը երկու անգամ չի ընտրել նրան վարչապետ և նրա հրաժարականն ընդունվել է նախագահի կողմից: Այն մասին, որ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա, մեր ընթերցողներին մենք տեղեկացրել ենք 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից անմիջապես հետո։ Ժամանակը լոկ հաստատեց մեր կռահումը։

Ծառուկյանն ու Մարուքյանը վաղուց են պարում Նիկոլի դուդուկի տակ, և դրա ապացույցները բազմաթիվ են։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրերս տեղի ունեցած երրորդ համագումարի ամբիոնից Մարուքյանի կուսակիցներն իրենց հայտարարեցին իշխանության այլընտրանք։ Աշոտյանի դիպուկ բնորոշմամբ՝ «Մարուքյանը ոչ թե այլընտրանք է, այլ Փաշինյանի չինական տարբերակ»։ Նրանց նույնիսկ կարգախոսներն են միանման. Փաշինյանի կուսակցությունն ասում է, որ ԿԱ ապագա, իսկ Մարուքյանի կուսակցությունը՝ որ ԿԱ այլընտրանք իշխանությանը։ Եթե Մարուքյանն է այլընտրանք Փաշինյանին, ապա Հայաստանում ապագա ունեն միայն Ալիևն ու ադրբեջանցի բռնազավթիչները։

Ինչո՞ւ Մարուքյանը հիշատակեց ընտրությունների չեղարկման մասին:

Իրական ընդդիմությունը հունիսի 20-ի ընտրություններում ներկայացված է միայն «Հայաստան» դաշինքով՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, և «Պատիվ ունեմ» դաշինքով՝ Արթուր Վանեցյանի ղեկավարությամբ:

Իսկ ինչ վերաբերում է Մարուքյանի եվ Ծառուկյանի կուսակցություններին, ապա ԲՀԿ-ն նոր խորհրդարանում ներկայացված կլինի բավական համեստ, իսկ Մարուքյանի կուսակցությունն ընդհանրապես չի լինի այնտեղ: Հենց այդ պատճառով էլ «Լուսավոր Հայաստան»-ի համագումարը ոչ մի արձագանքի չարժանացավ քաղաքականացված հանրության կողմից։ Միջոցառումն անցավ աննկատ, եթե չհաշվենք Մարուքյանի ակնարկը արտահերթ ընտրությունների չեղարկման հնարավորության մասին։ Աշոտյանը կարծում է, որ ակնարկը պատահական չէր, այլ կոչված էր փորձաքարի դեր խաղալ։ Մենք բազմիցս կոնկրետ օրինակներով ցույց ենք տվել մեր լսարանին, որ Փաշինյանը հաճախ է նման փորձաքարեր նետել Մարուքյանի ու նրա համախոհների միջոցով։

«Հասարակության ընկալման մեջ իշխանությունն արտահերթ ընտրությունները տանուլ է տվել, ուստի այդ փորձաքարը պատահական չէ, քանի որ կապիտուլյանտը, հնարավոր է, ընտրությունների չեղարկման պատճառների փնտրտուքի մեջ է», - արձանագրեց ՀՀԿ փոխնախագահը: Աշոտյանը հիշատակեց ոստիկանության աննախադեպ դաժան գործողությունները, վարչական ռեսուրսի չարաշահումը, ծնողների նկատմամբ ճնշումը միջին և կրտսեր ուսումնական հաստատություններում, մատնանշեց այլ դրսևորումներ, որոնք վկայում են այն մասին, որ կապիտուլյանտն ու իր կուսակցությունը խուճապի մեջ են անխուսափելի պարտության հեռանկարից: Նրա խոսքերով, հաշվի առնելով իշխանության ձեռնարկած ընտրախախտումները, առաջիկա ընտրություններն արդեն իսկ լեգիտիմ չեն։

Պատասխանելով արտահերթ ընտրությունների չեղարկման հետևանքների մասին հարցին, Աշոտյանը կարծիք հայտնեց, որ «ընտրությունները վատ ելք են իրավիճակից, սակայն դրանց չեղարկումը բնակչության հսկայական շերտի կզրկի իր քվեարկությամբ երկիրը դավաճանից ազատելու հնարավորությունից»: Նրա խոսքերով, ընտրությունների չեղարկումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։

Ընտրությունները տեղի են ունենալու ցանկացած պարագայո՞ւմ

Չնայած փորձաքարերին, արտահերթ ընտրությունները կկայանան, քանզի դա, ըստ քաղաքագետ Աղասի Ենոքյանի, արտաքին ուժերի պահանջն է։ Նրա հետ համակարծիք են նաև այլ քաղաքագետներ։

Խոսելով խաղաղության եվ էներգակիրների ոլորտում տնտեսական գործընկերության մասին, Ալիևն աշխատում է իշխանության ղեկին Փաշինյանի վերարտադրման օգտին, մինչդեռ ակնհայտ է, որ հողերի հանձնման երկրորդ հայտարարության ստորագրումից հետո ոչ մի խաղաղություն չի լինի, քանի որ ախորժակը ուտելիս է բացվում: Ալիևի սցենարով սահմանագծում և սահմանազատում անցկացնելուց հետո Հայաստանի պետական սահմանը չի կողպվելու։ Այն կխախտեն նաև այդուհետ՝ պահանջելով նոր սահմաններ անցկացնել նոր բռնազավթման արդյունքներով, և այդպես անվերջ։ Պետք է շատ միամիտ լինել՝ Ալիևի և Փաշինյանի խոստացած խաղաղությանը հավատալու համար։ Այդ խաղաղությունը ստրկության հոմանիշն է։

Երբ Տեր-Պետրոսյանը հարկադրված հրաժարական էր տալիս, նա վախեցնում էր ժողովրդին, թե իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը։ Մինչդեռ Ռ.Քոչարյանի կառավարման տարիներն ամենախաղաղն էին անկախության ողջ պատմության ընթացքում։ Այսօր Տեր-Պետրոսյանը կրկնում է հին երգն այն մասին, թե Քոչարյանի իշխանության գալը սպառնում է նոր պատերազմով, նրան ձայնակցում են Փաշինյանն ու Ալիևը։ Դավաճան-համախոհների համերաշխ ընկերախումբ, որոնք ցանկանում են հնարավորինս արագ Ալիևին հանձնել հայկական տարածքները խորհրդային քարտեզներով, թեև ներկայիս Ադրբեջանն իրեն չի ճանաչել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ:

Ադրբեջանի Հանրապետության 1991թ.հոկտեմբերի 18-ի Սահմանադրական ակտի ընդունմամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվել է Ադրբեջանական ԽՍՀ ժառանգությունից: Սահմանագծումն ու սահմանազատումը չեն կարող անցկացվել խորհրդային քարտեզներով։ Փաշինյանի պատրաստակամությունն այդօրինակ գործողությունների՝ դավաճանության քաղաքականության շարունակությունն է։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СОТНИ тыс. ГОЛОСОВ ЗА ОДОБРЕННЫЙ АЛИЕВЫМ И ЭРДОГАНОМ ПРОЕКТ – ЭТО ИЗ ОБЛАСТИ НЕНАУЧНОЙ ФАНТАСТИКИ
    2025-07-04 09:19

    7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!

  • АГОНИЯ И АГЕНТЫ
    2025-07-04 09:11

    5 июля Пашинян подведет итоги объявленной 28 июня 5-дневки (с 1 по 5 июля) без ругани, "в рамках общественного консенсуса и дискуссии". Он наложил вето на свой привычный лексикон, однако даже в этом случае приглашение к общественному диалогу в его устах выглядит до смешного нелепо. Репертуар Пашиняна – битье об стены, укладывание лицом на асфальт, вытаскивание за галстуки с руководящих кресел, удары молотком по головам политических противников. Из свежих примеров – озвученная с трибуны парламента угроза бросить в тюрьму руководителя и секретаря фракции "Айастан" Сейрана Оганяна и Арцвика Минасяна. Теперь поговаривают о том, что генпрокурор Анна Вардапетян придет в парламент и за депутатом Артуром Саркисяном…

  • "НАВСЕГДА ЗАСТАВЛЮ ЗАМОЛЧАТЬ!"
    2025-07-03 09:32

    "Ты увидишь вмешательство, проходимец!", "Навсегда заставлю замолчать!". Эти записи Пашинян сделал в ответ на следующее заявление крупного российского предпринимателя Самвела Карапетяна: "Маленькая группа, забыв армянскую историю, тысячелетнюю историю армянской церкви, набросилась на церковь и на народ. Я всегда был рядом с армянской церковью и армянским народом. Если политическим деятелям не удастся, то мы своим способом вмешаемся в поход властей против церкви". За эти слова Карапетян, по личному указу Пашиняна, помещен под 2-месячный арест. А теперь обратимся к фактам, которые помогут проследить динамику политических репрессий в виде наступления режима на свободу слова за истекшие годы.

  • ПУТЕВОДИТЕЛЬ ПОЛИТИЧЕСКИХ РЕПРЕССИЙ, ПРОДОЛЖЕНИЕ 1-4 ИЮЛЯ
    2025-06-30 09:17

    Нынешний этап политических репрессий, включая аресты, "Голос" предсказал еще на исходе зимы с указанием главных мишеней главаря правящей верхушки. Поводом для арестов стал "план государственного переворота". При детальном ознакомлении на языке подлинника не покидает ощущение, что текст написан впопыхах на коленке, и это сочинение на уровне начальных классов средней школы Пашинян пытается выдать за сенсационное "разоблачение" и "предотвращение" попытки повторить теракт 27 октября 1999 г.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։