Последние новости

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԻՑ. ՔՎԵԱՐԿԵՔ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ՕԳՏԻՆ

Կանխատեսվում է ձայների 20%-ի փոշիացում

23 կուսակցություն, 4 դաշինք, ընդհանուր առմամբ 27 քաղաքական ուժեր ցանկություն են հայտնել մասնակցել արտահերթ նախընտրական մրցավազքին։ Նախորդ բոլոր ընտրարշավների մեկնարկին մենք փորձել ենք պարզել, թե համապատասխանո՞ւմ են արդյոք նորաթուխ գաճաճ կազմակերպությունները «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված չափորոշիչներին։

Ինչպես եվ նախորդ տարիներին, մենք բախվել ենք նույն խնդրին. պետական ոչ մի կառույց չի ստուգում պետռեգիստրում հայտագրված տվյալների իսկությունը։ Չի անցկացվում գրանցման ժամանակ կուսակցությունների հայտագրած մշտական անդամների թվի, գործող տարածքային ստորաբաժանումների իրական քանակի, այդ տարածքային ստորաբաժանումների անդամների թվի մանրակրկիտ ստուգում: Ընտրություններից առաջ կուսակցությունները ծլում են ինչպես սնկերն անձրևից հետո, իսկ այնուհետ դրանք իրենց մասին չեն հիշեցնում տարիներ շարունակ…

Փաշինյանին ձեռնտու է, որ արտահերթ խորհրդարանական մրցավազքին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերը գրանցվեն ԿԸՀ-ում, քանի որ այդ դեպքում կարող է տեղի ունենալ իշխանության դեմ տրված ձայների փոշիացում։ Շաբաթ օրը կայացած ԿԸՀ արտահերթ նիստը հնարավորություն տվեց կուսակցություններին ու դաշինքներին շտկելու և լրացնելու փաստաթղթերի փաթեթը։ Թեկնածուների փաթեթներում, որպես կանոն, բացակայում էր հայերենի իմացության մասին տեղեկանքը։ Քաղաքագետները կանխատեսում են, որ արտահերթ ընտրություններում ձայների 20%-ը կփոշիանա։ Խոսքը հիմնականում ընդդիմության օգտին տրվելիք ձայների մասին է։

Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ կուսակցությունները ստացել են 1%-ից էլ պակաս քվե։ Թվաքանակով աննախադեպ ներկայիս մրցավազքը մեզ ստիպում է զգուշացնել հավանական ընտրողներին, որ չտան իրենց ձայներն այն կուսակցություններին, որոնք այդպիսին են լոկ ցուցանակով՝ չունենալով ո՛չ տարածքային ստորաբաժանումներ, ո՛չ էլ ընտրական շտաբներ։ Այսօր յուրաքանչյուր ձայն նշանակություն ունի։ Ընտրողներից քչերը գիտեն, որ այն կուսակցությունների օգտին տրված ձայները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը, ըստ Ընտրական օրենսգրքի՝ բաժանվում են խորհրդարան անցած ուժերի միջև։ Այստեղից հետևություն. մի՛ քվեարկեք այն ուժերի օգտին, որոնք կանխայայտորեն չեն հաղթահարելու անցողիկ շեմը, քվեարկեք ընդդիմության ֆավորիտների օգտին, այլապես ձեր ձայնը կարող է բաժին ընկնել կապիտուլյանտի կուսակցությանը։

Որևէ մեկը 3 տարվա ընթացքում լսե՞լ է «Եվրոպական» կուսակցության մասին։ Անցած դարում այդպես էին անվանում հյուրանոցները, բայց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն այդպես կոչեց իր կուսակցությունը, և այդ օրվանից ԶԼՄ-ները շարունակ հարց են տալիս. քանի՞ անդամ ունի այդ կազմակերպությունը, կինոռեժիսորի ընտանիքի անդամներից ավելի շատ, թե՞ քիչ։ Հայտնի է, որ Խզմալյանի կինը ժամանակին եղել է ՀՀԿ անդամ։ Վերջին տարվա ընթացքում կուսակցությունը 5 հոգուց բաղկացած մի քանի ակցիա է անցկացրել Ֆրանսիայի դեսպանատան առջև։ Խզմալյանը համարում է, որ իր եվրոպական կողմնորոշումը ենթադրում է ծայրահեղ ռուսատյացություն, ուստի առիթը բաց չի թողնում ինչ-որ վատ բան ասելու Ռուսաստանի մասին, թեև մտածում ու խոսում է ռուսերեն։

Իսկ քանի՞ անդամ ունի, ձեր կարծիքով, Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ և նախկին մեղադրյալ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը. 10, թե՞ 12։ Սանասարյանը 2018 թվականի գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի խորհրդանիշներից մեկն է, այսօր նա հանդես է գալիս որպես ընդդիմություն նույն այն իշխանությանը, որի մասն է եղել նախքան բանտում հայտնվելը: «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Սուրեն Սահակյանի նախագահությամբ, ստեղծվել է իշխանափոխությունից անմիջապես հետո, բայց 2018թ. դեկտեմբերի 9-ին խորհրդարան չի անցել, 3 տարվա ընթացքում դրա ղեկավարությունում հայտնվել են ռևիզիոնիստներ, որոնք համամիտ չեն կապիտուլյանտին աջակցելու կուսակցության ուղեգծին: Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության մասին հայտնի է լոկ այն, որ դրա ղեկավարը Արցախի պաշտպանության նախկին նախարարն է, իսկ Մհեր Տերտերյանի «Միասնական հայրենիք» կուսակցության մասին ընդհանրապես քչերն են լսել, ինչպեսև, ի դեպ, Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան»-ի և էլի բազմաթիվ կուսակցությունների մասին, որոնք ձևավորվել են ընտրություններին մասնակցելու նպատակով։ Բոլորին չես թվարկի

Դաշինք՝ 0-ով բազմապատկման սկզբունքով

Թվաքանակի խեղաթյուրումը վերաբերում է ոչ միայն կուսակցություններին, այլև նախընտրական դաշինքներին։ Մասնավորապես, խոսքը Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունների նախընտրական դաշինքի մասին է։

Շիրինյանն իր կուսակցությամբ արդեն մասնակցել է ընտրությունների և ստացել, ավելի ճիշտ՝ չի ստացել ոչինչ, չնայած իր գաղափարների ակտիվ քարոզչությանը։ Նա բոլոր հեռուստաալիքներով կրկնում էր, թե Հայաստանը պետք է քարեր արտահանի օդային ճանապարհով և այդ արտահանման հաշվին զարգացնի իր տնտեսությունը։ Զարմանալի է, թե ինչպես Շիրինյանն ընտրական ձայներ չստացավ այդ «կարկառուն» գաղափարով։ Բաբաջանյանի կուսակցությունը ծնվել է վերջերս, սույն պարոնայք ձևավորել են «Շիրինյան-Բաբաջանյան» նախընտրական դաշինք։ Հունիսի 20-ին այդ դաշինքի պարագայում կգործի 0-ով բազմապատկման սկզբունքը: Նույնիսկ ամենամեծ թիվը զրոյով բազմապատկելիս արդյունքում զրո է տալիս, չենք խոսում այն մասին, որ Բաբաջանյանը բազմապատկելու ոչինչ առանձնապես չունի…

Նույն սկզբունքով է մասնակցելու ընտրություններին «Ազատ Հայրենիք» դաշինքը՝ քաղաքական հնաբնակներ Պարույր Հայրիկյանի եւ Պետրոս Մակեյանի գլխավորությամբ, որոնց միացել է Անդրիաս Ղուկասյանը՝ «պետք է, չէ՞, ինչ-որ մեկին միանալ» սկզբունքով։ Ղուկասյանի կուսակցությունն առանձին նույնքան հաջողություն կունենար, որքան Հայրիկյանի ԱԻՄ-ն ու Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք»-ը։ Եթե երեք զրո գումարես մեկ ցուցանակի տակ, ապա հանրագումարում կստացվի զրո:

Որպեսզի ընթերցողը չմտածի, թե բոլոր նորաթուխ կուսակցություններն ընտրություններին մասնակցում են լոկ մասնակցելու համար, կմատնանշեմ բացառությունը՝ ի դեմս «Զարթոնք» կուսակցության, որը ձևավորվել է «Կամք» հասարակական շարժման և իրավաբանական հանրության մի մասի միավորման հողի վրա՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ղեկավարությամբ։ Այդ կազմակերպությունը դեմ է հանդես եկել Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը և պարբերաբար քննադատել օրինականության բոլոր խախտումներն իշխանության կողմից։ Նա ընտրական ձայներ ստանալու ավելի մեծ հնարավորություններ ունի, բայց դժվար թե կարողանա հաղթահարել 5 տոկոսի շեմը։ Բացի այդ, ԿԸՀ-ն մերժել է «Կամք» շարժման ղեկավար Վահագն Չախալյանի գրանցումը՝ ՀՀ տարածքում մշտական բնակության 4-ամյա ժամկետի բացակայության պատճառով։

Անցողիկ շեմը չի հաջողվի հաղթահարել նաև ահաբեկիչների «Սասնա ծռեր» կուսակցությանը, որն ընտրություններին մասնակցելու է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» ցուցանակի ներքո։ Ի դեպ, ընտրություններին մասնակցում է նաև Նորք Մարաշ համայնքում ձերբակալված ահաբեկչական խմբի նախկին պարագլխի կուսակցությունը։ Արթուր Վարդանյանը դուրս է եկել բանտից և այժմ իր կուսակցությամբ առաջադրվում է ԱԺ…

Ինչո՞ւ է վերադարձել Արզաքանցյանը:

Ընտրությունների ժամանակ հաճախ է գործում այն սկզբունքը, երբ հայտնի անձը դառնում է ժողովրդականություն չվայելող կուսակցության առաջատար, կամ կուսակցության առաջնորդը առաջադրվում է մեկ այլ՝ ավելի խոշոր քաղաքական ուժի ցուցակով։

Օրինակ, Միավորված աշխատանքային կուսակցության առաջնորդ, գործարար Գուրգեն Արսենյանն առաջադրվում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, իսկ մյուս, ոչ պակաս հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանը՝ Դեմոկրատական կուսակցության ցուցակով։ Արզաքանցյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է եղել, սակայն երբեք ելույթ չի ունեցել ամբիոնից, այլ հայտնի է դարձել քրեական հոտ արձակող սկանդալային արկածներով։

ԶԼՄ-ներն արդեն արձագանքել են այն հանգամանքին, որ Երևանն ու հարակից մարզերը նա հեղեղել է իր ահռելի դիմանկարներով։ Դիմանկարների մակագրությունն ասում է, որ ուժը մարդն է: Թերթերում արդեն հստակեցումներ ու պարզաբանումներ են արվել, որ Արզաքանցյանի դեպքում «ուժը կինն է»: Բանն այն է, որ նախկին պատգամավորն ամուսնացել է ռուս օլիգարխ Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջ հետ։ 2018-ին Ռոտենբերգի կարողությունը գնահատվել է 3,1 մլրդ դոլար։ Նատալյա Ռոտենբերգը նրա երկրորդ կինն էր, ամուսնալուծվելուց հետո նա ամուսնացել է Արզաքանցյանի հետ։

2019 թվականին Նատալյա Ռոտենբերգը Հայաստանում հիմնել է 2 ընկերություն։ Մեկը կարծես թե զբաղվում է գինեգործությամբ, մյուսը՝ «ՆՌ Նացիոնալ պարկ» անվանումով, անցած տարվա դեկտեմբերի 5-ին գրանցվել է Արզաքանցյանի հայրենիքում՝ Գավառում։ Թե ինչով է զբաղվում այդ ընկերությունը, պարզել չհաջողվեց, ինչպեսև այն, թե ինչու է Արզաքանցյանը որոշել մասնակցել արտահերթ ընտրություններին. մի՞թե լոկ Երևանն ու հարևան համայնքներն իր դիմանկարներով զարդարելու համար։

Լևոնն ասաց, որ Նիկոլը ռուսներին չի հասկանում

Արզաքանցյանի առաջին ծրագրային ելույթն անմիջապես տեղ գտավ «Քոմեդի Քլաբ» հումորային ծրագրում. հեղինակները ցույց տվեցին, թե ինչպես է Արզաքանցյանը կարդում տեքստը թղթից՝ շփոթելով ոչ միայն բառերը, այլև տառերը. նրա ընթերցածից հեռուստադիտողները կարողացել են որսալ միայն արտահայտությունն այն մասին, որ Արզաքանցյանը վերադառնում է քաղաքականություն:

Մեկ անձի ամենահին կուսակցություններից պետք է հիշատակել Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը։ Խորհրդարան անցնելու հնարավորություն նա չունի, փոխարենը՝ օրերս Լևոն Հակոբիչը հաճույք պատճառեց քաղաքականացված հանրությանը իր քաղաքական աշակերտին հասցեագրված սուր խայթոցով։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարեց, որ Ռուսաստանն շարունակ ազնվորեն բացատրում է Փաշինյանին իր ծրագրերն ու խնդիրները Հարավային Կովկասի տարածաշրջանում, Արցախում ու Հայաստանում, Բայց Փաշինյանը չի հասկանում այն, ինչ ասում են իրեն:

Լևոն Հակոբիչն ասաց ճշմարտության լոկ կեսը. Նիկոլը չի հասկանում ոչ միայն այն, ինչ ասում են իրեն, այլև այն, ինչ ինքն է ասում։ Օրերս կապիտուլյանտը հայտարարեց, որ Սև լճի 30%-ի համար ինքը պատերազմ չի սկսի։ Վաղը կասի, որ չի պատերազմի Գյումրիի համար, հետո՝ մայրաքաղաքի Ավան համայնքի

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • НАЗВАЛ ЛИ АНДРАНИК КОЧАРЯН ГРАЧА АКОПЯНА И СИСАКА ГАБРИЕЛЯНА НАРКОБАРОНАМИ?
      2024-11-18 09:36

      Слухи о том, что глава оборонной комиссии Андраник Кочарян назвал шурина (брата жены) Пашиняна Грача Акопяна и его коллегу по фракции ГД Сисака Габриеляна наркобаронами, появились в СМИ незадолго до состоявшегося на днях ночного заседания правления ГД под председательством Пашиняна. После заседания были опубликованы ссылки на то, что по поводу упомянутого высказывания имеется звукозапись, однако в ходе заседания ее не прослушали, напротив, Пашинян призвал не нагнетать обстановку внутри партии, из чего следует вывод, что с Кочаряном разберутся по-тихому.

    • МЭР ОТЧИТАЛСЯ ЗА СДАЧУ ОБЪЕКТА
      2024-11-16 10:28

      От традиционной территории сквера у НИИ Математических машин (институт Мергеляна) отгородили 2 больших участка, обнесли строительными заборами, в щели заборов видны свалки мусора. Между отгороженными участками оставили узкий проход, по которому жители общины Арабкир могут перейти на другую сторону улицы. Оставшуюся часть парковой зоны застелили каменной плиткой, похоронив под ней бывшие дорожки, усыпанные гравием и щебнем. Вырубили многолетние деревья, а под теми, что уцелели, благодаря вмешательству жителей соседних домов, установили сомнительной привлекательности скамейки для отдыха. Сквер перестал быть сквером и стал каменным коридором, который связывает крохотную детскую площадку с отгороженными под строительство участками.

    • САРУХАНЯНА В ГЮМРИ НЕ ЛЮБЯТ…
      2024-11-14 09:31

      Внеочередные выборы в совет Гюмри состоятся, примерно, 29 декабря. В городе говорят, что, если ГД не удастся заполучить большинство голосов, то повторится сценарий Ванадзора, то есть, кандидат от партии, одержавшей победу на выборах, будет арестован по надуманному обвинению сразу после подсчета избирательских бюллетеней. Арест будет произведен до первого заседания новоизбранного совета, дабы не допустить избрания на пост мэра кандидата от партии-победительницы, если этой партией будет не ГД.

    • ДЕГРАДАЦИЯ ДЕМОКРАТИИ, или КАК СТАТЬ МИЛЛИОНЕРОМ В ЦЕНТРЕ ЕРЕВАНА ЗА СЧИТАНЫЕ МИНУТЫ
      2024-11-11 14:18

      Задолго до антиконституционного захвата власти одна популярная газета поместила на первой полосе фото общественного деятеля Давида Санасаряна у входа на станцию метро "Еритасардакан". Молодой человек сидел на асфальте рядом с 3-литровой стеклянной банкой, в которую просил прохожих бросать мелочь для третьего президента Сержа Саргсяна, дабы отправить его в отставку на массовые пожертвования. Жертвовали далеко не все, многие стыдили "бездельника", советовали заняться делом...  Над головой Санасаряна висел карикатурный портрет президента, полиция даже не попыталась вмешаться в акцию. Сбор средств завершился в тот же день, Санасарян и его товарищи отнесли банку в резиденцию президента. Весной 2018 г. Санасарян в числе ближайших соратников Пашиняна отпраздновал победу "революции" и торжество "демократии" над бывшей властью.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։