ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է: ԱՄԵՆԻՑ ԻՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ
Մեկնարկեց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Դա նշանակում է, որ առաջիկա երկու շաբաթներին շատ է լինելու պարսավանքը, խոսամոլությունը: Առաջին հերթին՝ այն ուժերի կողմից, որոնք ԱԺ անցնելու ոչ մի հնարավորություն չունեն և որոնց գլխավոր խնդիրը ցեխ շպրտելն է ընդդիմախոսների վրա։ Դե, և իհարկե՝ իշխող թիմի կողմից։ Քանի որ խոսամոլությունը միակ բանն է, որ համեմատաբար լավ է ստացվում նրանց մոտ, և այդ քայլող թյուրիմացություններին միավորում է միմիայն դա։
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՈՒԺԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ: Երկու ֆավորիտներն են գործող իշխանությունը և «Հայաստան» դաշինքը։ Ըստ հարցումների՝ վարկանիշով գրեթե հավասար են. Քոչարյանն ավելի շատ ձայներ ունի մայրաքաղաքում ու այլ քաղաքներում։ Փաշինյանն ավելի շատ ձայներ ունի գյուղական Հայաստանի այն հատվածում, որի վրա քիչ են անդրադարձել պատերազմն ու դրա հետևանքները, որտեղ ավելի հեշտ է թլսորել մարդկանց գլուխն ու երդվել մամայի արևով, թե ներկայիս իշխանությունների անթիվ-անհամար բոլոր ձախողումների մեղավորը բացառապես նախկիններն են։
Ինչևէ։ Ինչպես արդեն նշեցինք, հարցումների արդյունքներով՝ երկու ուժերը գրեթե հավասար են։ Բայց նույն այդ հարցումները վկայում են երկու կայուն միտումների մասին. «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշն ընկնում է, «Հայաստան» դաշինքի վարկանիշը՝ աճում։ Մարտ ամսի հարցումների համեմատ՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշն ընկել է մեկ երրորդով, Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը (մարտին «Հայաստան» դաշինքը դեռ չկար)՝ աճել եռապատիկ։ Եթե ներկայիս միտումները պահպանվեն, ապա պաշտոնական քարոզարշավի ավարտին «Հայաստան» դաշինքը, որը վերջին հարցման արդյունքում զիջում է իշխող կուսակցությանը 1,8%-ով, վստահորեն կարող է դուրս գալ առաջին հորիզոնական։
Ի՞նչը կարող է խանգարել դրան։ Իշխանությունից զրկվելու ներկայիս թիմի կենդանական վախը։ Քանզի միայն իրենք գիտեն իրենց հանցագործությունների իրական մասշտաբները, որոնք կբացահայտվեն իշխանափոխությունից հետո, ուստի վայնասունը մեծ կլինի, կատաղի աքացիներով կդիմադրեն մինչև վերջ: Բայց Նիկոլը միայնակ չի կարող բեկում ապահովել միտումների մեջ, և «Քաղաքացիական պայմանագիրը», եթե սադրանքների չգնա, հազիվ թե հավաքի 20%-ից ավելի, չնայած այն բանին, որ վերջերս հայտնված հեռուստաալիքներից մեկը Փաշինյանի օգտին քարոզչություն է վարում գրեթե շուրջօրյա ռեժիմով։
Հասկանալի է, որ իշխանությունը միշտ էլ կայուն ձայներ ունի, նամանավանդ՝ բոլոր հնարավոր աղանդների վրա հենվող իշխանությունը, բայց, անկեղծ ասած, հազարավոր մարդկանց մահվան համար պատասխանատու դատարկախոսների օգտին ձայների 20%-ն անգամ մեծ խայտառակություն է մեր երկրի համար։ Բայց ունենք այն, ինչ ունենք. թշնամու գործակալական ցանցը ջանադրաբար է աշխատել մեր երկրում։
«Հայաստան» դաշինքը կարող է ակնկալել յուրաքանչյուր երրորդ ընտրողի ձայնը։ Մանավանդ եթե մասնակցությունը բարձր լինի։ Ինչո՞ւ։ Որովհետև չկողմնորոշվածների մեջ առավել մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր ոչ մի դեպքում չեն քվեարկի ներկայիս իշխանության օգտին, հասկանալով, որ այս իշխանությունը ձախողակ է իր էությամբ, դա անուղղելի փաստ է. այս թիմի իշխանության երկարաձգումը կհասցնի երկիրը լիակատար աղետի։ Բայց քանի որ ավելի վաղ նրանք քվեարկել են այս իշխանության օգտին, այսօր հիասթափված են, և բոլոր քաղաքական ուժերը նրանց աչքին նույնն են…
Նրանցից շատերը, մենակ մնալով իրենք իրենց հետ, հասկանում են, որ երկրում ստեղծված իրավիճակում «Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը ճիշտ որոշում են։ Բայց գիտակցելով դա, դժվարանում են իրենց մեջ լռեցնել Քոչարյանի հանդեպ այն չարացածության ձայնը, որ գիտակցաբար արմատավորվել ու սնուցվել է տարիներ շարունակ։ Եվ նրանց համար շատ դժվար է ստիպել իրենց ընդունել, որ սխալվել են՝ քվեարկելով Նիկոլի օգտին։ «Հայաստան» դաշինքի կարևոր խնդիրներից է՝ բերել այդ մարդկանց ընտրատեղամասեր։ Այդ դեպքում, եթե մասնակցությունը բարձր լինի, «Հայաստան» դաշինքը լրջորեն կմոտենա 40%-ի սահմանագծին։
Առավել իրատեսական սցենարն այն է, որ «Հայաստան» դաշինքին կհաջողվի հաղթել, բայց կառավարություն ձևավորելու համար հարկ կլինի կոալիցիա կազմել ԱԺ անցած մյուս ուժերի հետ։ Խորհրդարան անցնելու թեկնածուները երեքն են, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»: Վերջինիս համար մյուսներից ավելի դժվար կլինի, նա պետք է մի կերպ պլոկի իր հինգ տոկոսը։ Երրորդ տեղի համար պայքարը, ամենայն հավանականությամբ, կընթանա ԲՀԿ-ի և «Պատիվ ունեմ» դաշինքի միջև, և ամենից իրական սցենարն այն է, որ ընտրությունների արդյունքներով կձևավորվի իշխող նոր կոալիցիա՝ «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն կազմով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 10:43
На проходящем в Баку 7-м политическом форуме на тему «К новому мировому порядку» любопытное заявление сделал Ильхам Алиев. Он сказал, что не верит в возможность мира между Россией и Украиной.
-
2025-04-09 09:46
На текущей неделе предстоят важные в международном плане события. На четверг намечены очередные российско-американские консультации, на этот раз в Стамбуле. В субботу пройдут переговоры представителей США и Ирана в Омане. Глава МИД этой страны выступит посредником в переговорах между главой МИД Ирана Аббасом Аракчи и специальным посланником Дональда Трампа Стивом Уиткоффом.
-
2025-04-08 09:33
МИД РА вновь проявил себя во всей красе. В связи с заявлением Ильхама Алиева на брифинге с президентом Германии, что до января 2024-го официальный Ереван стремился включить в текст мирного договора тему Нагорного Карабаха и только потом перестал, МИД РА выступил с разъяснением. И вот из этого разъяснения следует, что Ереван перестал лоббировать тему прав арцахцев, поскольку посчитал, что с января 2024-го вступил в силу указ президента НКР о роспуске республики…
-
2025-04-07 09:56
Можете забросать камнями, но большая жалость к Николу Пашиняну. Без иронии. Да, за время своего правления он многим семьям принес горе и страдания, но, полагаем, чувство жалости, тем не менее, остается нормальным чувством по отношению к человеку, у которого проблемы, к людям больным, не важно, по каким причинам и чем. Будь то болезнь физическая или душевная.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-05-26 09:22
Պայքարն «աթոռակռվի» վերագրելը հանցավոր պասիվություն ծնեց Կառավարության և ԱԳՆ շենքերի մոտ մայիսի 20-21-ին տեղի ունեցած ակցիաները ցույց տվեցին (պոստֆակտում), որ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդների այն պատճառաբանությունը, թե պայքարի պասիվությունը պայմանավորված է սեզոնային գործոնով, հիմնազուրկ էին:
-
2021-05-24 19:44
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդը ոչ մի նոր դիրք չի զբաղեցրել Սևանա լճի տարածքում: Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Սև լճի շրջանում հազարավոր ադրբեջանցիների մասին տեղեկությունները սաստիկ չափազանցված են. հակառակը, ադրբեջանցի զինծառայողների մի մասը վերադարձել է իրենց տարածք: Հաղորդվում է նաև, որ Խոզնավար գյուղին, որտեղից ադրբեջանցիները վերջերս երկու ձի են գողացել, այլևս ոչինչ չի սպառնում, իսկ ևս մեկ հայկական գյուղի վերադարձվել են ավելի վաղ այնտեղից գողացված անասունները:
-
2019-07-12 07:07
Վերջերս Հայաստանում ներկայացվեցին հասարակական կարծիքի հերթական հարցման արդյունքները։ Հարցումը ֆինանսավորել էր ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը, իսկ տվյալներն այս տարվա մայիսին հավաքեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան՝ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ «Սոցիոլոգիական հարցումները անում ենք Միացյալ Նահանգների «Գելափի» հետ: Կոնկրետ հետսովետական երկրներում՝ «Գելափ Բալթիկ Սըրվեյ» կազմակերպության հետ»,- պարզաբանեց Պողոսյանը։