ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵԶՆ ԻՐԵՆ ԶԵՎՍ ԵՐԵՎԱԿԱՅԵՑ
Վերջերս Հայաստանում ներկայացվեցին հասարակական կարծիքի հերթական հարցման արդյունքները։ Հարցումը ֆինանսավորել էր ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը, իսկ տվյալներն այս տարվա մայիսին հավաքեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան՝ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ «Սոցիոլոգիական հարցումները անում ենք Միացյալ Նահանգների «Գելափի» հետ: Կոնկրետ հետսովետական երկրներում՝ «Գելափ Բալթիկ Սըրվեյ» կազմակերպության հետ»,- պարզաբանեց Պողոսյանը։
Մի կողմ թողնենք հարցումների նկատմամբ վստահության թեման, որոնք Հայաստանում միշտ չգիտես ինչու նախապատվություն են տալիս իշխանության կուսակցությանը, չուսումնասիրելով բոլոր տվյալները. կանգ առնենք մի թվի վրա։ Հարցման տվյալներով, եթե Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունենային մայիսին, ապա «Իմ քայլը» կառավարող դաշինքը կհավաքեր ձայների 59%, երկրորդ տեղում կլիներ «Բարգավաճ Հայաստանը»՝ ձայների 12%-ով, երրորդը կլինեին հանրապետականները՝ 5%-ով։
Այստեղ կա մի քանի ուշագրավ պահ, բայց մենք կանգ կառնենք մեկի՝ «Իմ քայլը» դաշինքի 59% ցուցանիշի վրա։ Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում կառավարող խմբակցությունը հավաքեց 70%։ Այսինքն՝ թեև 59%-ը բարձր ցուցանիշ է, բայց ստացվում է, որ կես տարվա ընթացքում իշխանության կուսակցությունը կորցրել է ձայների 11%... Նույնպես տպավորիչ թիվ է։
Բայց ողջ հարցն այն է, որ այդ թիվը… չի զարմացնում։ Կես տարի առաջ բազմաթիվ փորձագետներ խոսում էին այն մասին, որ իշխանափոխության առաջացրած էյֆորիան երկրում շուտով կնվազի, քանի որ իշխանությունն ի վիճակի չի լինի կատարել երջանիկ կյանքի մասին իր աջուձախ շռայլած բազմաթիվ խոստումները։ Կարծում ենք, գործնականում համոզված ենք, որ դրան համամիտ էր նաև Նիկոլ Փաշինյանը, հենց այդ պատճառով էլ այդքան շտապեցնում էր ընտրությունների առումով, չնայած դրանով խախտում էր իր իսկ խոստումներն այն մասին, որ նոր ընտրությունները պետք է անցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումից հետո։
Ո՛չ մեկ, ո՛չ էլ մյուս խոստումը չկատարեցին, փոխարենը՝ վարչապետը նախաձեռնեց խորհրդարանական-սահմանադրական յուրօրինակ ճգնաժամ, հոկտեմբերի 2-ին կոչ անելով իր կողմնակիցներին շրջափակել երկրի խորհրդարանը, իսկ հետո ձեռքերը ոլորելու մեթոդով ընդհանրապես ստիպեց խորհրդարանին փաստացի ինքնալուծարվել, մի կողմից՝ առաջադրելով իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, մյուս կողմից՝ կոչ անելով չքվեարկել իր օգտին, որպեսզի երկիրը մնա առանց կառավարության և օրենքի ուժով նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Ողջ այդ կրկեսը, որը, կարծում ենք, տարիներ անց կընկալվի ոչ այլ կերպ, քան քմծիծաղով, ձեռնարկվեց բացառապես նրա համար, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան օր առաջ, քանի դեռ Փաշինյանի ու իր թիմի վարկանիշը բարձրակետում էր։
Հետո Փաշինյանը հաճախ կխոսի այն մասին, թե երկրում վերջապես տեղի ունեցան ազատ ընտրություններ։ Նկատենք. իրենից առաջ նախորդ իշխանություններից ոչ մեկի մտքով չէր անցել այդպիսի «հանճարեղ» քայլ. որսալով սեփական ժողովրդականության բարձրակետը, տեղնուտեղը նախաձեռնել արտահերթ ընտրություններ արագացված գրաֆիկով, թույլ չտալով իր ընդդիմադիր ընդդիմախոսներին ուշքի գալ և ժամանակ չտալով նախապատրաստվելու համար։ Դա Փաշինյանն անվանում է արդար ու ազատ ընտրություններ…
Ի դեպ, այդ կրկեսի համար ընտրված առիթը նույնպես մտացածին էր. հին խորհրդարանի կողմից օրենքի ընդունում, որը վարչապետը չգիտես ինչու համարեց ոչ սահմանադրական և ստիպեց նախագահին չստորագրել օրենքը, այլ ուղարկել դա Սահմանադրական դատարան։ Նախագահն անտրտունջ հնազանդվեց, թեև պատվեր չկատարող բոլոր իրավաբանների համար ակնհայտ էր, որ խորհրդարանի կանոնակարգում շտկումներ մտցնող այդ օրենքում հակասահմանադրական ոչինչ չկար։ Ավելի ուշ, արդեն իշխանափոխությունից հետո, Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչեց միանգամայն սահմանադրական, և կառավարող կուսակցությունում ոչ ոք այդ առիթով ծպտուն անգամ չհանեց…
…Այսօր բոլորը հեգնում են այն առիթով, թե ինչպես Վահե Գրիգորյանը, որին շատերը համարում էին բարձր պրոֆեսիոնալ իրավագետ, որոշեց իրեն հռչակել Սահմանադրական դատարանի նախագահ, չկարողանալով հորինել ավելի լավ բան, քան տխմար հայտարարություն անել այն մասին, թե ՍԴ անդամները ՍԴ դատավորներ չեն, և հետևաբար՝ երկրում սահմանադրական ճգնաժամ է… Նրա վրա այսօր ծիծաղում են, մինչդեռ Գրիգորյանն ընդամենը օրինակ է վերցնում իր քաղաքական շեֆից՝ Փաշինյանից. գլխավորը՝ ոչ թե խելքով կամ օրենքով, գլխավորը՝ «դուխով»։ Եթե Փաշինյանին թույլատրվեց հորինել ինչ-որ խորհրդարանական ճգնաժամ, ապա ինչո՞ւ Գրիգորյանին չի կարելի մոգոնել սահմանադրական ճգնաժամ։ Մի հարցում սխալվեց «բարձր պրոֆեսիոնալ իրավագետը», մոռացավ Հռոմեական իրավունքի վաղեմի չգրված կանխադրույթը. ինչ թույլատրվում է Զևսին, չի թույլատրվում եզին…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 10:31
«Гражданский договор» в ярости от сложившейся в Гюмри ситуации. Да, и раньше были и есть общины, руководителями которых являются не члены команды «Гражданского договора». Но в Гюмри все выглядит вызывающе-позорно для «ГД». Не только потому, что правящая команда задействовала все ресурсы для победы своего кандидата, в том числе и испытанный метод шантажа возбуждением уголовных дел. Дело больше в том, что в Гюмри победу над правящей командой одержал не просто оппозиционный кандидат, но самый «бывший» из возможных «бывших» - выдвинутый коммунистами Вардан Гукасян, который был мэром Гюмри и при Роберте Кочаряне, и при Серже Саргсяне.
-
2025-04-17 09:05
Как правящая команда объясняет свои постоянные уступки Азербайджану? Очень просто: нельзя раздражать Азербайджан, чтобы не было войны, мы должны проявлять терпение, потому что несем «повестку мира». И потому, дескать, все должны брать пример с «терпеливой» правящей команды: оппозиция не должна поднимать вопрос Арцаха, чтобы не раздражать Баку, арцахцы не должны поднимать тему своих прав, чтобы не раздражать Баку.
-
2025-04-16 09:27
Никол Пашинян, выступая в парламенте, снова высказался за роспуск Минской группы ОБСЕ. Дескать, если с Азербайджаном будет мир, то и Минская группа не нужна, а потому он готов подписаться под обращением-призывом о роспуске МГ ОБСЕ в тот день и час, когда будет подписано мирное соглашение между Арменией и Азербайджаном. О чем не говорит Пашинян? Пашинян не говорит о том, что МГ ОБСЕ создавалась не для того, чтобы был подписан мирный договор между Арменией и Азербайджаном. Предназначение МГ ОБСЕ было иное - мирное урегулирование конкретного нагорно-карабахского конфликта.
-
2025-04-14 10:17
Этой программой правящая в Армения семья занимается давно, не надо думать, что это их недавнее открытие. Обучением своих сограждан они занимаются активно с момента прихода во власть и сами, надо отдать им должное, очень быстро и революционно обучаются.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։