ՊՈՂՊԱՏԵ ՄԱՆԴԱՏ ՍՏԱԼԻՆՅԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարզպետ Տրդատ Սարգսյանը ավանդույթ ծնեց
Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ արտահերթ ընտրություններում վերարտադրվելու դեպքում Փաշինյանը կդիմի համատարած բռնաճնշումների: Քվեարկության նախնական արդյունքների ամփոփումից անմիջապես հետո Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը տասնյակ համայնքապետերի հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, սպառնալով հակառակ դեպքում հեռացնել:
Երբ մարզպետին հիշեցրել են, որ համայնքապետերն այդ պաշտոնը զբաղեցնում են ընտրությունների արդյունքում, և նրանց հեռացնել չի կարելի, Թևոնյանը սկսել է շանտաժի ենթարկել համայնքների ղեկավարներին Երևանից ստուգողների գալով: Համայնքապետերը որոշել են «չհանձնվել»։ Ավաղ, որոշումը փոքր-ինչ ուշացել է. չհանձնվել պետք էր այն ժամանակ, երբ մարզպետն իրենց համայնքներում զանգվածախումբ էր վարձում կապիտուլյանտի երևանյան միտինգների համար։ Համայնքների ղեկավարները «արթնացան», երբ իրավիճակը սպառնաց հարվածել իրենց գրպանին։
Ինչո՞ւ է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, որը մարզպետարանի 10 աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին, մինչ օրս ազատության մեջ: Պատասխանը պարզ է՝ «Գուդոկ» թերթի պես. Խաչատրյանը ազատության մեջ է նույն այն պատճառով, որով չազատազրկվեց մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ սպա Արա Մխիթարյանին ծեծելու համար, որը կես տարուց ավելի կոմայի մեջ անցկացրեց։ Նիկոլի ընկեր Տրդատը մարզպետի պաշտոնը լքեց միայն այն բանից հետո, երբ Մխիթարյանի մարտական ընկերները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտարարեցին, որ իրենց ձեռքին կան փաստեր, որոնք հաստատում են մարզպետի մասնակցությունը ծեծին…
Ահաբեկումը բռնաճնշումների հիմքն է
Դոկտոր Արմեն Չարչյանը ոչ այնքան վաղուց սրտի վիրահատության է ենթարկվել։ Մինչ դատավոր Արմինե Մելիքսեթյանը պատրաստում էր նրան կալանավորելու սանկցիան, նշանավոր բժշկին, անվանի գիտնականին շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:
Պրոֆեսորի կալանավորումը կոչված էր ահաբեկել հասարակությանը. չէ՞ որ եթե Նիկոլը կալանավորում է այդչափ անվանի մարդուն, ապա ինչպե՜ս նա կվարվի հասարակ մահկանացուների հետ։ Ահաբեկումը բռնաճնշումների հիմքն է. կապիտուլյանտն արդեն հասկացնել է տվել, որ ընտրողներից «պողպատե մանդատ» է ստացել ստալինյան բռնաճնշումների համար։
Փաշինյանին անհրաժեշտ է վախի մեջ պահել հասարակությանը, որպեսզի խուսափի դիմադրությունից դավաճանության եզրափակիչ փուլում, երբ կստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստաթուղթը, որն ընդմիշտ կվճռի Արցախի հայկական մասի ճակատագիրը՝ շրջանցելով կարգավիճակի շուրջ բանակցությունները։
Կապիտուլյանտը կշարունակի սպանել
Փաշինյանին չկասեցրեց Մանվել Գրիգորյանի մահը, որին դանդաղ ու ցուցադրաբար սպանում էին իր անմիջական հրահանգով։ Կապիտուլյանտի ռեժիմը տապալելուց հետո ամբաստանյալի աթոռին առաջինը պետք է նստեն այն միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, որը մի քանի ամիս շարունակ չէր կարողանում եզրակացություն տալ ու պատասխանել այն հարցին, թե թույլատրելի՞ է արդյոք բանտային պայմաններում պահել չարորակ օնկոլոգիայով, ինսուլինային կախվածության շաքարախտով և բազմաթիվ այլ հիվանդություններով տառապող մարդուն:
Մարտական գեներալին սպանում էին ի տես ամենքի, չվախենալով կանխամտածված ու ցուցադրական սպանության համար հատուցումից։ Գեներալին դատարանի դահլիճ էին բերում սայլակով, իշխանության բռից կերակրվող հեռուստաալիքները մշտապես ցույց էին տալիս, որ մարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այնքան էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը: Նիկոլը հաճույք էր ստանում այդ կադրերից, իսկ անկախ լրատվամիջոցները գրում էին, որ դասալիքն այդպիսով հաշվեհարդար է տեսնում ոչ միայն Մանվելի, այլև դատավոր Մնացական Մարտիրոսյանի հետ, որը ժամանակին տվել է իրեն (Նիկոլին) կալանավորելու սանկցիան։ Փաշինյանը, ըստ հրապարակումների հեղինակների, վրեժ էր լուծում Մարտիրոսյանից՝ ստիպելով նրան սպանել լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատարին։
Շարքային քաղաքացիները ուշացումով հասկացան, որ զինվորական օրապահիկի «թալանի» շուրջ դիմակ-շոուները ամենաճղճիմ հաշվեհարդար էին։ Նիկոլը վրեժխնդիր եղավ գեներալից այն բանի համար, որ 2008-ին նա չէր միացել Տեր-Պետրոսյանի թիմին և փողոց դուրս չէր բերել Երկրապահի զինված ջոկատները։ Մանվելին ազատություն էին խոստացել, եթե նա ցուցմունքներ տար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Մանվելը լռում էր։ Երբ նրան թույլ տվեցին գնալ տուն՝ մահանալու, բռնկվեց պատերազմը, գեներալը փորձեց մեկնել ռազմաճակատ, սակայն Արցախից նրան անմիջապես տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, որտեղից նա այլևս դուրս չեկավ։ Ի տարբերություն դասալիքների, այդ մարդն իր կյանքն ապրեց որպես հերոս և մահացավ որպես տղամարդ…
2019-ի ձմռանը երկարատև հացադուլից հետո բանտախցում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը, նրա մեղքն այդպես էլ չէր ապացուցվել, սակայն դատարանը կալանքի սանկցիա էր տվել։ Բանտախցում միտումնավոր սպանում էին գործարար Սամվել Մայրապետյանին՝ ստիպելով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Մայրապետյանը չէր համաձայնում, և դրա համար նրան՝ ծանր ախտորոշումներով մարդուն, պահում էին բանտախցում, մինչև որ գործը հասավ եվրոպական ատյաններին, որոնց միջամտությունը թույլ տվեց տեղափոխել գործարարին Եվրոպա և փրկել անխուսափելի մահից։
Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք կորզել փորձել են նաև նախկին ոստիկանապետ գեներալ Հայկ Հարությունյանից։ Հարությունյանը հրաժարվել է ստել Նիկոլի պատվերով։ Այդժամ, համաձայն մի շարք վարկածների, սկսել են սպառնալ նրա ընտանիքին. նախկին ոստիկանապետը ինքնասպանություն գործեց։ Արտահերթ ընտրություններից հետո կապիտուլյանտի գելխեղդները ամեն օր պարծենում են, թե պողպատե մանդատ են ստացել ժողովրդից։ Դա նշանակում է, որ կապիտուլյանտը կշարունակի սպանել…
Դիջեյը՝ ծնկի բերած ինտելեկտուալների մասին
2018 թվականի մայիսից հետո կյանքից, առողջությունից, աշխատանքից ու հանապազօրյա հացից զրկվածների ցուցակը կզբաղեցներ լրագրային բազում էջեր։
Հունիսի 20-ից անմիջապես հետո Տավուշի մարզպետ, Նիկոլի մտերիմ ընկեր Հայկ Ղալումյանը հրահանգել է Աչաջուր և Իջևան համայնքների բժշկական կենտրոնների տնօրեններ Կորյուն Վարդապետյանին և Էդուարդ Գրիգորյանին աշխատանքից ազատվելու դիմում գրել: Բժիշկները չեն թաքցրել իրենց համակրանքը Քոչարյանի նկատմամբ։ Օրերս աշխատանքից ազատվելու դիմում է գրել Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության նախարարության վարչության պետ, գիտությունների թեկնածու Արտակ Աղաբալյանը։ Իր հեռանալը բացատրել է նրանով, որ չի ցանկանում աշխատել 44-օրյա պատերազմում կրած պարտությամբ հպարտացողի ղեկավարության տակ։
Եթե նախկինում իշխանությունը (իմա՝ Նիկոլը) հայերին բաժանում էր նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, ապա հունիսի 20-ի ընտրություններից հետո կապիտուլյանտը նոր ջրբաժան անցկացրեց՝ ժողովրդին բաժանելով ինտելեկտուալների ու ոչ ինտելեկտուալների։ Մինչև 2018-ի մայիսը Էդուարդ Աղաջանյանը դիջեյ էր, իշխանափոխությունից հետո զբաղեցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, հունիսի 20-ին կապիտուլյանտի կուսակցության ցուցակով առաջադրված էր պատգամավորության թեկնածու, իսկ քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո ցինիկ գրառում կատարեց այն մասին, թե իրենք (դիջեյները) ծնկի են բերել «ինտելեկտուալ ապուշներին»։
Այո, հունիսի 20-ին մտավորականությունը տանուլ տվեց թուրքական փոխանորդին ու նրա թուրք-սորոսական հրոսակախմբին, բայց մտածող մարդիկ չեն նահանջի բռնաճնշումների առջև։ Նրանք կշարունակեն պայքարը ռեժիմի դեմ, քանի որ դա է իրենց իրական նախանշանակությունը, մտածող մարդու գենետիկ կոդը, նրա տարբերությունն այն կենդանիներից, որոնք քայլում են երկու ոտքի վրա և բղավում «Նիկոլ վարչապե՛տ», երբ ադրբեջանցիները տիրանում են հայկական հողին…
Բացառիկ ցինիզմ և Արարք
Կապիտուլյանտը խաչակրաց արշավանք է հայտարարել մտավորականության, ԵՊՀ-ի և այլ բուհերի պրոֆեսորական կազմի դեմ, նա առաջվա պես հետապնդում է Արցախյան ազատամարտի երևելի մասնակիցներին։ Վերջերս Արթուր Այվազյանի (Մանախ) ձերբակալությունը դրա ամենացայտուն ապացույցն է։
Նախկին ազատամարտիկին կալանավորել են այն բանի համար, որ հունիսի 9-ին նա Ֆեյսբուքում ասել է այն ամենը, ինչ մտածում է Հայաստանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Դրա համար նրա վրա կարել են «բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն» հոդվածը։ Այվազյանի կալանքի սանկցիան տված դատավորը վատ է գլուխ հանում արարքների բնորոշումից։ Բացառիկ ցինիզմը հունիսի 21-ին Նիկոլի այցն էր Եռաբլուր, զոհվածների շիրիմներին, մի ծնկին իջնելով ու ծաղիկներ դնելով նրանց տապանաքարերին, ում հենց ինքն է թողել զոհվելու թուրքական «Բայրաքթարների» արկերի տակ, մինչդեռ կարող էր Պուտինի առաջարկով դադարեցնել պատերազմը հոկտեմբերի 10-ին կամ 19-ին։
Բացառիկ ցինիզմը հայերենին տիրապետող ադրբեջանցիներին հայկական անձնագրեր տալն է (ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը առ այսօր չի պատասխանել այդ մեղադրանքին), դա նախքան ընտրությունները տասնյակ հազարավոր անձնագրեր տպելն է, ինչը մատնանշել է Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» կուսակցության առաջնորդ Արա Զոհրաբյանը։ Արդյունքում Փաշինյանի կուսակցության օգտին քվեարկել են լոկ թղթի վրա գոյություն ունեցող հասցեներում բնակվող քաղաքացիներ։
Բացառիկ ցինիզմը քարոզարշավի ընթացքում քաղաքական ընդդիմախոսներին մուրճով սպառնալն է, իսկ պյուռոսյան հաղթանակից հետո բանակցությունների կանչելը ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի սեփականատերերին։ Բացառիկ ցինիզմը ապօրինի գույքի բռնագանձման մասին հոդվածով սպառնալն է բոլոր նրանց, ովքեր հոժարակամ չեն պայմանավորվի անձամբ Նիկոլի հետ։ Բացառիկ ցինիզմը կադրային զտումներն են՝ Բաքվի և Անկարայի շահերից բխող քաղաքականության հակառակորդներից ազատվելու նպատակով։ Իսկ ռազմաքաղաքական ղեկավարության մասին ճշմարտությունն ասելը «բացառիկ ցինիզմով զուգորդվող խուլիգանություն» չէ, դա Արարք է՝ հենց մեծատառով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։