Последние новости

ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ՝ ՄԻՏՎԱԾ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Կապիտուլյանտը խնդիր է դրել

Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման հետ կապված իրադարձությունների ամենաթեժ պահին ԿԸՀ-ն հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ժամանակացույցը: Ընտրությունների մի մասը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին։

Այս խորապատկերին շատերը հարց են տալիս. եթե ընտրությունները սարերի հետևում չեն, ապա ինչո՞ւ են Փաշինյանի դրածո մարզպետները համառորեն հետապնդում տեղական իշխանության այն ղեկավարներին, որոնք հրաժարվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններում աշխատել հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության: Իրականում ոչ մի զարմանալի բան այդ բռնաճնշումների մեջ չկա. մարզպետներն ուզում են, որ ընդդիմության կողմնակիցների թվին պատկանող համայնքապետերը հեռանալու դիմում գրեն, որպեսզի դրանով իսկ զրկեն նրանց աշնանային ընտրություններին մասնակցելու բարոյական իրավունքից։ Չնայած մարզպետների գործադրած աննախադեպ ճնշումներին, համայնքապետերից շատերն արդեն հայտարարել են աշնանային ընտրություններում իրենց թեկնածությունը կրկին առաջադրելու որոշման մասին և հրաժարվել հեռանալ պաշտոնից աշնանային ընտրարշավից հաշված ամիսներ առաջ:

Նրանց ցուցակում, ովքեր հունիսի 20-ից հետո ենթարկվել են քաղաքական հալածանքների, կան տասնյակ ազգանուններ։ Այդ կատեգորիային կարելի է դասել Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերին, ինչպես նաև Արարատի մարզի համայնքների բազմաթիվ ղեկավարների, որոնք կողմ են արտահայտվել Փաշինյանի հրաժարականին։ Ինչպես, օրինակ, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն ու համանուն գյուղական համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը, Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի համայնքապետ Կարեն Կարապետյանը, Լուսառատ համայնքի ղեկավար Դանիել Հակոբյանը և Եղեգնավան համայնքի ղեկավար Հովսեփ Ղազարյանը, Նորակերտ համայնքի ղեկավար Գագիկ Հարությունյանն ու Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշ Գրիգորյանը: Նիկոլի հրաժարականն են պահանջել Ուրցաձորի և Փոքր Վեդիի գյուղապետերը, ինչպես նաև Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը։

Նրանցից շատերն արդեն հայտնել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ հետապնդումների են ենթարկվում գործադիր իշխանության կողմից։ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին ժողովուրդն անվանում է «Արարատի Ստալին», նա հալածում է ոչ միայն համայնքների ղեկավարներին, այլև դպրոցների տնօրեններին, մարզային վարչակազմի բալանսին գտնվող բուժհաստատությունների ղեկավարներին։ Ավելի վաղ մեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Թևոնյանն ունի աշխատանքից ազատման ենթակա 200 անձանց ցուցակ։ Ջրամատակարարման հարցերը լուծելու փոխարեն՝ մարզպետները ողջ եռանդով զաղված են բռնաճնշումներով։ Կապիտուլյանտի դրած խնդիրը պարզ է ու հասկանալի. տեղական իշխանության մարմիններում չպետք է լինեն նրանք, ովքեր աջակցել են վարչապետի պաշտոնից իր հրաժարականի պահանջին։

Ընտրություններ չեն անցկացվել 2016թ.-ից ի վեր

Աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան 494 համայնքներում, որոնցից 62-ում կընտրեն համայնքապետեր, 149-ում՝ ավագանու խորհրդի անդամներ, իսկ 283 համայնքներում կանցկացվեն և՛ ղեկավարների, և՛ ավագանու խորհրդի անդամների ընտրություններ:

Այս պահին խոսքը վերաբերում է 1100 ընտրատեղամասերի ձևավորմանը։ Համեմատության համար. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործարկվել է 2008 ընտրատեղամաս, ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների մեծամասնությունը իշխանության ներկայացուցիչներ էին, նույն իրավիճակը կարող է կրկնվել աշնանը: Առհասարակ արտահերթ ընտրությունների ընթացքում համատարած խախտումներից և քաղաքական բռնաճնշումներից հետո դժվար չէ ենթադրել, որ իշխանությունը կդիմի ամեն քայլի, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվեն միայն ռեժիմի կողմնակիցները։ Այդ նպատակով իշխանությունը Սյունիքի բոլոր ըմբոստ համայնքապետերի դեմ կառաջադրի իր թեկնածուներին։ Նույն սցենարը կրկնվելու է նաև մյուս մարզերում։

Մեր ընթերցողներին բազմիցս տեղեկացրել ենք, որ արտակարգ, ապա ռազմական դրության պատճառով մեր երկրում տեղական մակարդակի ընտրություններ չեն անցկացվել գրեթե 2 տարի: Այդ ընթացքում բազմաթիվ համայնքների ղեկավարներ կա՛մ հրաժարական են տվել, կա՛մ այլ պատճառներով ի վիճակի չեն եղել կատարելու իրենց պարտականությունները: Արդյունքում իշխանությունը դիմեց Սահմանադրության միտումնավոր խախտման՝ թափուր տեղերում նշանակելով տեղական մակարդակի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ։ Ընտրովի պաշտոններում գործադիր իշխանությունը նշանակեց ժամանակավոր ղեկավարներ։ Երբ այդ նշանակումների շուրջ աղմուկ բարձրացավ, հատուկ հորինեցին այդ կադրային այլանդակություններին հարմարեցված հակասահմանադրական օրենք։

Խոշոր քաղաքներում տեղական ընտրություններն անցկացվելու են կուսակցական ցուցակներով, գյուղական համայնքներում առաջվա պես գործում է անմիջական քվեարկությունը: Երկրում կան համայնքներ, որտեղ ընտրություններ չեն անցկացվել 2016 թվականից ի վեր։ Թումանյան (Լոռի), Տաթև (Սյունիք), Դիլիջան (Տավուշ) համայնքներում տեղական իշխանության մարմինների վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2016թ.փետրվարի 15-ին, այլ կերպ ասած՝ այդ մարմինների լիազորությունների ժամկետը լրացել է այս տարվա փետրվարին։

Իջևանում՝ կապիտուլյանտի փոքր հայրենիքում, քաղաքապետի հրաժարականից հետո նրա լիազորությունները 2019թ. սեպտեմբերից կատարել է Նիկոլի կնքահայր Հայկ Ղալումյանը: Համայնքի ղեկավարի պաշտոնում նրա ընտրությունը կազմակերպելու փորձերի պատմությունը նախորդ հրապարակումներից հայտնի է մեր ընթերցողներին ամենայն մանրամասնությամբ։ Հասկանալով, որ ոչ մի կերպ չի հաջողվի իջևանցիներին պարտադրել նոր քաղաքապետ, Փաշինյանը Ղալումյանին նշանակեց մարզպետ։ 2019 թվականից ի վեր Իջևանում ընտրություններ չեն եղել, այսօր իշխանությունը մտադիր է ամեն ջանք գործադրել, որպեսզի աշնանը քաղաքապետի աթոռը զբաղեցնի Նիկոլի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը։

Որս է ընթանում համայնքապետերի և ավագանու դեմ

Թալինում և Սպիտակում նույնպես լրացել է քաղաքապետերի լիազորությունների ժամկետը։ Մինչ ընդդիմությունը զբաղված է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկմամբ, իշխանությունն անում է հնարավորն ու անհնարինը, որպեսզի աշնանային ընտրությունների արդյունքներով տեղական մակարդակի ղեկավարների մեջ չմնան ընդդիմության կողմնակիցներ:

Մենք հաճախ ենք նախատել ընդդիմությանը տեղական ընտրությունների նկատմամբ հետաքրքրության բացակայության համար։ Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերի իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր է, որ տեղական մակարդակի ղեկավարի աթոռին լինեն պետական մտածողություն ունեցող մարդիկ։ Այսօր հենց այդ համայնքապետերն են վերահսկում իրավիճակը ադրբեջանցիների կողմից բռնազավթված մարզերում։

Սյունիքի համայնքապետերի դեմ քրեական գործեր են հարուցված։ Լոռիում մարզպետի մասնակցությամբ ծեծի է ենթարկվել Օձուն համայնքի ղեկավարը: Արարատի մարզպետը բացահայտ պարտադրում է համայնքների ղեկավարներին հրաժարական տալ։ Օրերս հայտնի դարձավ Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանի դեմ հալածանքի մասին... Ամենուրեք որս է ընթանում նաև ավագանու խորհուրդների ընդդիմադիր տրամադրված անդամների դեմ։ Արդեն տեղեկություններ կան, որ ավագանիների անդամներին ենթարկում են հարցաքննության՝ բռնության կիրառմամբ, փորձելով նրանցից ցուցմունքներ կորզել անցանկալի համայնքապետերի դեմ։

Գործադիր իշխանության կողմից ընտրովի մարմինների ղեկավարների դեմ բռնաճնշումների պայմաններում ընդդիմությունը չպետք է կորցնի իր նեցուկը զանգվածների միջավայրում, պետք է անհապաղ սկսել նախապատրաստումը տեղական ընտրություններին ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղական համայնքներում: Իշխանությունն իր բռնաճնշումներով արդեն քաղաքականացրել է տեղական ընտրությունները, ուստի ավանդական ապավինումն այն սկզբունքին, որ ինքնակառավարման մարմինների ընտրությունները չպետք է քաղաքականացվեն, մեր դեպքում չի գործում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ