Последние новости

ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ. ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՈՐՍ Է ՍԿՍԵԼ ԱՌՈՒՇԻ, ՄԽԻԹԱՐԻ, ՄԱՆՎԵԼԻ և ԱՅԼՈՑ ԴԵՄ

Ինչո՞ւ չեն ձերբակալվում Նիկոլին ծառայող մարզպետներն ու համայնքապետերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հատուկ քննչական ծառայությունը նախաձեռնել է Գորիս համայնքի Քարահունջ վարչական միավորի ղեկավար Լուսինե Ավետյանի ձերբակալումը և պահանջում է կալանավորել: Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք բաժանելու և «Հայաստան» դաշինքի նախընտրական ակցիաներին մասնակցել նրանց պարտադրելու համար:

Իշխանությունը Ավետյանին մեղադրում է նրանում, ինչով բացեիբաց զբաղվում էին ռեժիմին ծառայող մարզպետներն ու համայնքապետերը։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու առ այսօր ձերբակալված չեն մեծ թվով համայնքների ղեկավարներ, որոնք Փաշինյանի հանրահավաքներին բառացիորեն քշելով բերում էին դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին, տեղական վարչակազմի անդամներին և նույնիսկ դեռահասների։ Ինչո՞ւ քվեարկության արդյունքների ամփոփումից հետո չի ձերբակալվել Լոռու մարզպետը, որը մասնակցել է Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի խմբովի ծեծին, քանի որ վերջինս հրաժարվել է աշխատել կապիտուլյանտի ռեժիմի օգտին:

Ծեծի մասնակից մարզպետին պատասխանատվության չեն ենթարկում, իսկ Լուսինեին ձերբակալել են նրա համար, ինչով նա զբաղվել է մշտապես. սոցիալական օգնություն տրամադրելու։ Գորիս համայնքի տեղական բյուջեով միշտ հատկացումներ են արվել կարիքավոր ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու համար։ Այդ մասին հաղորդեց համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Նրա հավաստմամբ՝ այդ հատկացումները տեղական բյուջեով նախատեսված են եղել նախքան իր ընտրվելը, օգնությունը տրամադրվել է քաղաքացիների դիմումի հիման վրա: Հունիսի 20-ի նախաշեմին բնակչության ոչ մի կաշառում չի եղել ։

Իհարկե, չի եղել, և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այդ մասին հաստատ գիտի, ուղղակի Ավետյանին որոշել են օգտագործել հենց Առուշանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար։ Կնոջը որոշել են կալանավորել, որպեսզի նա ցուցմունք տա Գորիսի քաղաքապետի դեմ։ Նրանց, ովքեր չգիտեն, տեղեկացնեմ, որ Առուշը պատերազմի բոլոր 44 օրերն անցկացրել է զենքը ձեռքին, իսկ նոր իշխանությունը նրան հետապնդում է արդեն ավելի քան երեք տարի շարունակ։

Գորիսի քաղաքապետը կապիտուլյանտի ռեժիմի կոկորդին կանգնած մեծ ոսկոր է։ Ձերբակալությունից հետո Առուշանյանը հայտարարեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ Սյունիքում իշխանությունն իրականացնում է տոտալ բռնաճնշումներ, մարդկանց տանում են այգեգործական աշխատանքներ կատարելիս, գիշերները արթնացնում ու բերման ենթարկում ոստիկանության բաժանմունքներ՝ պարտադրելով ցուցմունքներ տալ համայնքապետերի դեմ: Նրա խոսքերով, Որոտան գյուղի բնակիչներին ամբողջ ընտանիքներով տարել են ոստիկանության բաժին և ճնշում գործադրել նրանց վրա, պահանջելով, որ ցուցմունք տան իր դեմ։

Առուշանյանին չհավատալու հիմքեր չունենք։ Հակառակը, կան նրան հավատալու բոլոր հիմքերը, քանզի մարդու մասին ամենից լավ խոսում են իր գործերը, իսկ Առուշանյանի գործերն իր մասին խոսում են որպես մի մարդու, որը գիտի այնպիսի հասկացությունների գինը, ինչպիսիք են անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը նախնյաց հողի վրա։ Հուլիսի 7-ին նա բերման է ենթարկվել, սակայն ցուցմունք տալուց հրաժարվել է…

Այս օրերին Քարահունջի բնակիչները տեսախցիկների առջև խոսում էին այն մասին, որ Ավետյանը շատ բան է արել համայնքի համար. վերանորոգել է դպրոցն ու մանկապարտեզը, կարգի բերել ճանապարհն ու կոյուղին, ապահովել գիշերային լուսավորությունը: Լուսինեին վաղուց են ճանաչում։ Մարդիկ միաձայն խոսում էին այն մասին, որ ոչ մի անգամ նրանից չեն լսել այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու կոչեր։ Քարահունջի բնակիչները պատրաստակամություն են հայտնել գալ Երևան և ակցիաներ կազմակերպել ի պաշտպանություն Ավետյանի։

Ինչո՞ւ սկսեցին Սյունիքից

Հայաստանում աստիճանաբար հաստատվում է քաղաքական բռնաճնշումների ռեժիմ։ Սահմանամերձ մարզ են արդեն մեկնել տասնյակ քննիչներ Երևանից։ Ինչո՞ւ են սկսել Սյունիքից։ Պատասխանը պարզ է՝ «Գուդոկ» թերթի պես. Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո Փաշինյանը ձեռնամուխ է լինելու Մեղրիով «միջանցքի» կառուցմանը, իսկ դա պահանջում է, որ տեղական մակարդակի բոլոր ղեկավարները լինեն նույնքան հնազանդ, որքան Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Իշխանությունն ուզում է լռեցնել Գորիսի քաղաքապետին, Առուշանյանին ուզում են կալանավորել։ Արդեն վաղուց հետապնդում են Մխիթար Զաքարյանին՝ Մեղրիի քաղաքապետին։ Մենք արդեն տեղեկացրել ենք մեր ընթերցողներին, որ իշխանությունը փակել է «Ագարակ» մաքսային տերմինալը լոկ այն պատճառով, որ դրա սեփականատերը Զաքարյանն է։ Նիկոլը հասկանում է, որ իր համար դժվար կլինի «միջանցք» կառուցել Զաքարյանի ղեկավարած համայնքի միջով։

Կապիտուլյանտը չի կարող ներել քաղաքապետին այն ընդունելությունը, որ իրեն ցուցաբերեցին Մեղրիի բնակիչներն այս գարնանը։ Նիկոլը քաղաքում մնաց ընդամենը մի քանի րոպե, որից հետո նստեց մեքենան ու հեռացավ, իսկ որոշ ժամանակ անց փակվեց «Ագարակ» տերմինալը, իբր՝ սարքերից մեկի տեխնիկական խափանման պատճառով։ Քարոզարշավի ընթացքում Խաչատուր Սուքիասյանին մշտապես հարց էին տալիս, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նոր տերմինալ կառուցել նրա տեղում, որը պատկանում է բարեհաճություն չվայելով քաղաքապետին։ Նախօրեին հայտնի դարձավ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի տան խուզարկության մասին: Խուզարկությունից հետո Փարամազյանին անմիջապես տարել են Երևան՝ ԱԱԾ։ Հիշեցնեմ, որ Քաջարանում հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է «Հայաստան» դաշինքին։ Ինչո՞վ «առիթ» չէ քաղաքապետին հետապնդելու համար։

Դժվարին կացության մեջ են նաև Սյունիքի գյուղական համայնքների ղեկավարներ Արգամ Հովսեփյանը (Արավուս) և Ներսես Շադունցը (Տեղ)։ Երկրում մոլեգնում է հանցավորությունը, մարդկանց սպանում են հենց Երևանի կենտրոնում, իսկ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները զբաղված են քաղաքական բռնաճնշումներով՝ հետապնդելով նրանց, ովքեր մայիսի 12-ից չեն լքել դիրքերը գրավյալ տարածքներում, նրանց, ովքեր բանակցություններ են վարել զինված ադրբեջանցիների հետ՝ պաշտպանելով սահմանամերձ համայնքների բնակչության շահերը։ Քանի դեռ այդ մարդիկ ազատության մեջ են, դասալիքն անհարմարավետության զգացում է ապրում, վախենում է նրանցից, ովքեր կարող են խանգարել իր ծրագրերին, ուստի ցանկանում է կեղծ մեղադրանքներով հնարավորինս արագ բանտ նետել անցանկալի համայնքապետերին։

Այս ամենը տեղի է ունենում ամեն օր մեր աչքի առաջ։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վերածվել են քաղաքական բռնաճնշումներ իրականացնող մարմինների՝ ՆԳԺԿ-ի նմանօրինակի։ Բռնաճնշումները զանգվածային բնույթ են կրում, համայնքների ղեկավարների դեմ անհրաժեշտ ցուցմունքները ստանալու (կորզելու) համար գործի են դրվում սպառնալիքներ ու հալածանքներ, մարդիկ վախեցած են...

Շարունակելու ենք լռե՞լ

Եթե ոմանց թվում է, թե Սյունիքը հեռու է, իսկ իրենց դեռ չեն արթնացրել գիշերով, որպեսզի տանեն բաժանմունք՝ անհրաժեշտ ցուցմունքներ տալու, ապա այդ «ոմանք» չարաչար սխալվում են։ Բռնաճնշումները չեն շրջանցելու ոչ մեկին, դրանք հասնելու են բոլորին։

Կապիտուլյանտի ախորժակը բացվել է եվ արդեն ծարավի է արյան, ինչպես Իջևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ։ Երբ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը չկատարեց «արյան գետեր ապահովելու» Նիկոլի հրամանը, իսկ այն, ինչ կատարվում է այսօր, սաստիկ հիշեցնում է «արյունարբու գաճաճ» Նիկոլ Եժովի ժամանակները։ Ահա թե ուր է մեզ վերադարձնում Նիկոլին տրված «պողպատե մանդատը»... Մի՞թե շարունակելու ենք լռել։

Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի տարածքի 75% - ի հանձնումը սկսվեց նրանից, որ մեղադրյալի աթոռին հայտնվեցին պետության առաջին դեմքերը, որոնք ազատագրել են Արցախը. երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Իսկ ի՞նչ է հաջորդելու Սյունիքի համայնքապետերի ձերբակալություններին։ Այս հարցի պատասխանը գիտեն բոլորը: Ավաղ, ժողովուրդը դժվար թե դուրս գա փողոց, եթե Առուշանյանին, Զաքարյանին, Փարամազյանին և մյուս ըմբոստ համայնքապետերին իշխանությունը մտացածին մեղադրանքներով փակի ճաղերի հետևում։ Հերոսների ժամանակն անցել է, այսօր եկել է դավաճանների ժամանակը։ Երկա՞ր է տևելու արդյոք դա։

Ինչի՞ վրա են ծախսվել փողերը

Եվ էլի մի բան. բառացիորեն օրերս իշխանությունը ստիպեց հրաժարականի դիմում ներկայացնել Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանին։

Ըստ լուրերի, ճնշման պատճառ Է դարձել Գևորգյանի հրաժարումը հունիսի 20-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի օգտին աշխատելուց։ Մեղրիի զորամասի նոր հրամանատար է նշանակվել խաղաղապահ զորքերի շտաբի պետ Խաչիկ Հովհաննիսյանը: Նախօրեին հայտնի դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անցկացված խուզարկությունների մասին։ Այդ ձեռնարկությանը Նիկոլն իր մուրճիկով սպառնում էր դեռևս նախընտրական քարոզչության ընթացքում, ասելով, թե ձեռնարկությունը «անցել է կարմիր գծերը, ուստի կպատժվի»։

Ի դեպ, որևէ մեկը գիտի՞, թե ուր են անհետացել 2016-ից ի վեր գոյություն ունեցող Սյունիքի զարգացման հիմնադրամի կողմից այս տարի հատկացված փողերը։ Տողերիս հեղինակը հիմնավոր կասկածներ ունի, որ այդ գումարները ծախսվել են ոչ թե զարգացման, այլ կապիտուլյանտի կուսակցության նախընտրական քարոզչության ֆինանսավորման վրա

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՄՈՏԵՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ
      2021-09-29 19:11

      Պատճենվող մեղադրանքներ Հանրահայտ փաստ է, որ 8-րդ գումարման խորհրդարանը բոլոր նախորդներից տարբերվում է ընդդիմության պատգամավորների դեմ հարուցված աննախադեպ քանակի քրեական գործերով։ Աննախադեպ է նաև տեղական իշխանության այն ներկայացուցիչների թիվը, որոնց մեղադրանքներ են ներկայացվել նախքան ՏԻՄ ընտրությունները։ Ցուցանշական է, որ մեղադրանքներն անդրադարձել են միայն այն համայնքապետերի վրա, որոնք հրաժարական չեն տվել, որպեսզի տեղ ազատեն Նիկոլ Փաշինյանի դրածոների և պաշտոնակատարի կարգավիճակով մարզպետների համար։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև խորհրդարանում ու տեղական իշխանության մարմիններում ընդդիմության ներկայացուցիչների հարազատներին և ընտանիքի անդամներին։

    • ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ՝ ՄԻՏՎԱԾ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2021-07-06 17:16

      Կապիտուլյանտը խնդիր է դրել Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման հետ կապված իրադարձությունների ամենաթեժ պահին ԿԸՀ-ն հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ժամանակացույցը: Ընտրությունների մի մասը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին։

    • ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ՛ ՀԱՄԱՐ
      2019-10-02 20:57

      Միանման սխեմայով Մարդու իրավունքների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԸ օրերս արձանագրեց, որ Հայաստանը մտել է համընդհանուր բռնաճնշումների փուլ, երբ քրեական գործերը հարուցվում են առանց պատշաճ հիմքերի և միանման սխեմայով։