Последние новости

Բռնաճնշումներ

ՄՈՏԵՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ

2021-09-29 19:11

Պատճենվող մեղադրանքներ Հանրահայտ փաստ է, որ 8-րդ գումարման խորհրդարանը բոլոր նախորդներից տարբերվում է ընդդիմության պատգամավորների դեմ հարուցված աննախադեպ քանակի քրեական գործերով։ Աննախադեպ է նաև տեղական իշխանության այն ներկայացուցիչների թիվը, որոնց մեղադրանքներ են ներկայացվել նախքան ՏԻՄ ընտրությունները։ Ցուցանշական է, որ մեղադրանքներն անդրադարձել են միայն այն համայնքապետերի վրա, որոնք հրաժարական չեն տվել, որպեսզի տեղ ազատեն Նիկոլ Փաշինյանի դրածոների և պաշտոնակատարի կարգավիճակով մարզպետների համար։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև խորհրդարանում ու տեղական իշխանության մարմիններում ընդդիմության ներկայացուցիչների հարազատներին և ընտանիքի անդամներին։

  • ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ. ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՈՐՍ Է ՍԿՍԵԼ ԱՌՈՒՇԻ, ՄԽԻԹԱՐԻ, ՄԱՆՎԵԼԻ և ԱՅԼՈՑ ԴԵՄ

    2021-07-09 21:10

    Ինչո՞ւ չեն ձերբակալվում Նիկոլին ծառայող մարզպետներն ու համայնքապետերը Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հատուկ քննչական ծառայությունը նախաձեռնել է Գորիս համայնքի Քարահունջ վարչական միավորի ղեկավար Լուսինե Ավետյանի ձերբակալումը և պահանջում է կալանավորել: Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք բաժանելու և «Հայաստան» դաշինքի նախընտրական ակցիաներին մասնակցել նրանց պարտադրելու համար:

  • ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ՛ ՀԱՄԱՐ

    2019-10-02 20:57

    Մարդու իրավունքների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԸ օրերս արձանագրեց, որ Հայաստանը մտել է համընդհանուր բռնաճնշումների փուլ, երբ քրեական գործերը հարուցվում են առանց պատշաճ հիմքերի և միանման սխեմայով։