ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏԸ ՊԱՐՈՒՐՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՄԱՐԶԵՐԸ՝ ԳՐԱՎԵԼՈՎ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Նախագահը պարտավոր է փոխհատուցել 16,9 միլիոնը
Գիտե՞ք, թե ինչով էին զբաղված նոր խորհրդարանական մեծամասնության նորաթուխ պատգամավորները հենց այն օրերին, երբ հայտնի դարձավ ադրբեջանական բռնազավթիչների ագրեսիայի հետևանքով երեք զոհերի և հինգ վիրավորների մասին:
Այդ օրերին պատգամավորներն իրար մեջ բաժանում էին մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահների պորտֆելները, ընդ որում կրքերը եռում էին։ Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և այլ տիկնայք փորձում էին պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում խցկել Հերիքնազ Տիգրանյանին, իսկ արական սեռի խմբավորումը պնդում էր, որ այդ հանձնաժողովը 8-րդ գումարման խորհրդարանում կրկին գլխավորի Վլադիմիր Վարդանյանը: Իրավիճակը շիկացավ այն աստիճան, որ ստիպված էր միջամտել խորհրդարանի ապագա խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանական պորտֆելների բաժանման շուրջ կատաղի առուծախը շարունակվում էր մի քանի օր…
Վերջին հարյուրամյակների պատմության մեջ դուք չեք կարող գտնել գեթ մեկ օրինակ, որ բռնազավթված պետության ղեկավարը այցելած լինի այլ երկրում անցկացվող մարզական միջոցառում։ Փոխարենը կգտնեք ընդհատված պաշտոնական այցերի տասնյակ դեպքեր, օրինակ, գավառական քոլեջի աշակերտների զանգվածային թունավորման և այլ պատճառներով։
Չէր կարող պետության նորմալ ղեկավարը մեկնել Ճապոնիա, երբ իր երկիրը բռնազավթված է ադրբեջանցիների կողմից։ Սա անհեթեթություն է: Արմեն Սարգսյանի Տոկիո կատարած այցի առիթով վրդովմունքի բացակայությունը հայ հասարակության համակերպման ակնառու ցուցանիշն է այն փաստի հետ, որ նախագահն անտեսում է սեփական երկիրն ու ժողովրդին։ Արդեն գտնվել են մարդիկ, որոնք ի պաշտպանություն նրա հայտարարեցին, թե իբր՝ նախագահը չգիտեր, որ ադրբեջանցիները կրակելու են ականանետներից ու նռնականետներից։ Մայիսի 12-ից ի վեր Հայաստանի բռնազավթման մասի՞ն էլ չգիտեր։
Ի՞նչ է արել նախագահ Բայդենի և բրիտանական թագավորական ընտանիքի անդամների հետ անձամբ ծանոթ այդ պարոնը հայ գերիների վերադարձի համար։ Թե՞ նրա գործողություններն այնքան խորն են գաղտնագրված, որ դրանց մասին գիտի միայն բրիտանական ՄԻ-6-ը։ Ինչևէ, նախագահը պարտավոր է պետությանը փոխհատուցել Ճապոնական ճամփորդության վրա ծախսած 16,9 մլն դրամը։
Իշխանությունը համերգներ կազմակերպեց բռնազավթված Սյունիքում…
Առաջին գնդակոծումից անմիջապես հետո Գեղարքունիքի մարզում հանգստի գոտու սեփականատերը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ իր պանսիոնատը հեռու է այն վայրից, որտեղ զոհվում են հայ զինվորները, ուստի կարելի է առանց վախենալու գալ ու վայելել հանգիստը: Երևանում մեքենաների պատուհաններից այս օրերին լսվում էին թուրքական երաժշտությանը բնորոշ կլկլոցներ։ Ի դեպ, երաժշտության մասին…
Հենց այն օրը, երբ ադրբեջանցի զավթիչների ագրեսիայի հետեվանքով զոհվեց երեք հայ զինվոր, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արա Խզմալյանը կամերային երաժշտության համերգ էր կազմակերպել Գորիսում: Սյունիքի մարզի բռնազավթման պայմաններում, երբ օկուպացված Գեղարքունիքի մարզում արդեն մարտեր էին ընթանում, Խզմալյանը որոշել էր ցույց տալ, թե Գորիսի բնակիչները թքած ունեն ամեն ինչի վրա և վայելում են արվեստը։ Խզմալյանը որոշել էր ցույց տալ նաև, թե Գորիսի բնակիչները թքած ունեն, որ իրենց քաղաքապետ Առուշ Առուշանյանը շինծու մեղադրանքով գտնվում է կալանքի տակ, թքած ունեն, որ իրենց հայրենիքը հետզհետե գրավում են զավթիչները։
Փոխնախարարի պաշտոնակատարը որոշել էր ցույց տալ, որ ամեն ինչ անցողիկ է, իսկ երաժշտությունը՝ հավերժական, և հիմա ճիշտ ժամանակն է վայելել բարձր արվեստը բյուջեի փողերի հաշվին... Նույնպիսի համերգ տեղի ունեցավ նաև Կապանում, Խզմալյանը որոշել էր բարձր արվեստով պարուրել մարզի ողջ տարածքը, միայն ադրբեջանցիներին էր մոռացել հրավիրել…
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը է՛լ ավելի հեռուն գնաց և սեփական հարսանիքի օրինակով ցույց տվեց, որ ամեն վատը մնացել է անցյալում, իսկ հիմա եկել է ողջ թափով ուրախանալու ժամանակը։ Հարսանիքի քավորն անձամբ Փաշինյանն էր, հյուրերի թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ և քրեական շրջանակների ոչ պակաս բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Գեղարքունիքի մարզում անցկացված այդ ճոխ հարսանիքի մանրամասների մասին երկրի բնակիչներն իմացան հենց այն օրը, երբ ադրբեջանցիները նռնականետներով ու ականանետներով կրակ բացեցին հայկական դիրքերի ուղղությամբ: Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել այն վայրից 88 կմ հեռավորության վրա, որտեղ զոհվել են հայ զինվորները։
ԶԼՄ-ները հաղորդեցին նաև նորապսակներին Փաշինյանի ընծայած շռայլ նվերի մասին, 2021 թվականի թողարկման «Ռոլս-Ռոյս» մակնիշի ավտոմեքենա: Ներկաների գնահատմամբ ՝ Շիշ բռնող մականունով նիկոլական հաճկատարի հարսանիքը բնավ ավելի համեստ չէր, այլ շատ ավելի ճոխ էր, քան Գագիկ Ծառուկյանի որդու վերջերս կայացած հարսանիքը: Բարձրաստիճան անձանց մասնակցությամբ տոնախմբություններն ու համերգները կոչված են ցույց տալու երկրի շարքային բնակիչներին, թե 44-օրյա պատերազմի, 5 հազար երիտասարդների զոհաբերման և Արցախի Հանրապետության տարածքի 75% -ի հանձնման էջն արդեն փակված է:
ԱՄԵՆ ԻՆՉ ՄՈՌԱՑՎԱ՛Ծ Է: ԵՎ ԵՐԿՈՒ ՄԱՐԶԵՐԻ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԸ ԲՆԱՎ ԱՌԻԹ ՉԷ ՎՇՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, դեռ կարելի է և պետք է ուրախանալ, չնայած զինվորների մահվանը և ադրբեջանական զավթիչների կողմից Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների ու Երասխ համայնքի մոտակայքում հայկական դիրքերի գնդակոծմանը։ Մինչև անցած հանգստյան օրեր Երասխի ուղղությամբ վերջին անգամ կրակել էին 90-ականների սկզբին…
Ոչ այնքան վաղուց հայկական գյուղերում սովորույթ կար, երբ հարսն ու փեսան հարսանիքի թույլտվություն էին խնդրում այն ընտանիքից, որը վերջինն էր հողին հանձնել հարազատներից մեկին։ Այդ մշակույթը, ավաղ, անհետանում է մեր կենցաղից։ Այսօր կարելի է մեծ աղմուկով զվարճանալ՝ չնայած հազարավոր կյանքերի կորստին, երբ ոչ բոլոր զոհերն են հողին հանձնված, իսկ թշնամին ամեն օր ի լուր աշխարհի հայտարարում է Սևանն ու Երևանը զավթելու իր ծրագրերի մասին։
Մոռացության քաղաքականության շարունակում
Սա բնածին ցինիզմ չէ և ոչ էլ նախնադարյան գռեհկություն. սա սեփական անցյալը, ազգային ինքնությունը, լեզուն ու մշակույթը մոռացության մատնելուն ուղղված քաղաքականության շարունակումն է։
ՍԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ԵՎ ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է։ Կապիտուլյանտը ոչնչացնում է պետությունը ներսից, հենվելով արտաքին թշնամու վրա։ Այս քաղաքականության ձևաչափում պետք է ընկալել նաև բնապահպանության փոխնախարարի պաշտոնակատար Գայանե Գաբրիելյանի հայտնվելը ԹիքԹոքում։ Բարձրաստիճան տիկինը նմանակում էր մուլտիպլիկացիոն կերպարների ձայները, ինչով համարժեք արձագանք առաջացրեց նրանց մոտ, ովքեր մտահոգված են հայկական էկոհամակարգի և ընդերքի ապագայով։ Դատելով ժողովրդի առջև տիկին Գաբրիելյանի առաջին հայտնությունից՝ հայոց էկոհամակարգը «հուսալի ձեռքերում է»։ Մենք լավ խորհուրդ կտայինք մեծահասակ մորքուրին, որն ընդօրինակում է դոշլիկից ու շշով կաթիկից օգտվողների ձայները, բայց այսօր խորհուրդների ժամանակը չէ։ Բացի այդ, փոխնախարարի ելույթն ամբողջությամբ տեղավորվում է ընթացիկ քաղաքականության հունի մեջ. յուրաքանչյուրը զվարճանում է՝ ինչպես կարող է…
Թիքթոքում իր մասին հիշեցրեց նաև նույն այն Նուարդ Վարդանյանը, որը մանկաբարձ-գինեկոլոգի կրթությամբ զբաղեցրել է Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Նշանակման փուլում մենք տեղեկություններ ենք հրապարակել այդ կնոջ մասին, որը բնապահպանության նախկին նախարար Գ.Վարդանյանի (Ժոկո) դուստրն է: Նուարդը հայտնի է դարձել նրանով, որ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հեղափոխության բոլոր հակառակորդների «ականջները հատ-հատ ծամելու» սպառնալիք։ ԹիքԹոքում նրա հրապարակումը շատ զվարճալի էր։ Նուարդը ծաղրում էր Հայկ Մարությանին։ Անցած հանգստյան օրերին մայրաքաղաքում նույնիսկ փոքրիկ հրավառություն եղավ, բոլոր ռեստորաններից բարձր երաժշտություն էր հնչում, ժողովուրդը զվարճանում էր…
Առաջիկայում հասարակությանը ամեն օր զվարճացնելու են իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ ուրախ միջոցառումներով։ Դրանք լինելու են կազմակերպված տեղեկատվական արտահոսքեր ամեն տեսակի տոնական միջոցառումների մասին՝ որպես մաս այն միտումնավոր քաղաքականության, որն ուղղված է զանգվածային հիմարացմանը։ Իշխանությունը դիտավորյալ շեղում է զանգվածների ուշադրությունը բռնազավթումից, 44-օրյա պատերազմում տված մարդկային և տարածքային կորուստներից, սոցիալական հարցերից ու փախստականների խնդիրներից։ Հասարակությանը ներշնչում են, թե կյանքը ադրբեջանցիների ու թուրքերի լծի տակ լինելու է ուրախ և կուշտ…
Սարերի հետևում չէ Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի տարելիցը, իսկ անտառներում դեռևս գտնում են սպանված զինվորների և խաղաղ բնակիչների աճյուններ։ Դեռևս ոչ բոլոր մասունքներն են հողին հանձնվել, իսկ իշխանությունն արդեն առաջարկում է մոռանալ անցյալն ու ի սրտե զվարճանալ։ Թշնամին կրակում է Երևանից 60 կմ հեռավորության վրա, իսկ մեզ ներշնչում են, թե ապագա կա։ Երբ ադրբեջանցիները սկսեն ռմբակոծել մայրաքաղաքի շրջակայքը, կապիտուլյանտը շտապ կլքի երկիրը, որպեսզի իր մնացյալ կյանքն ընտանիքի հետ անցկացնի այնտեղ, որտեղ իր երեխաներն ապագա ունեն։ Երասխն այնքան էլ հեռու չէ նշյալ շրջակայքից, Երասխի ուղղությամբ, կրկնում եմ, վերջին անգամ, կրակել են 90-ականների սկզբին: Այն ժամանակ ժողովուրդը մեկ ամբողջություն էր, բոլորն ընդհանուր նպատակ ունեին, դրա համար էլ մենք հաղթեցինք:
Որպեսզի ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, թե Փաշինյանի բոլոր դրածոները զուրկ են ազգային զգացմունքներից ու արժանապատվությունից, տեղեկացնեմ, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը օրերս ստացած պարգևը դրել է Եռաբլուրում հանգչող Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-18 09:36
Слухи о том, что глава оборонной комиссии Андраник Кочарян назвал шурина (брата жены) Пашиняна Грача Акопяна и его коллегу по фракции ГД Сисака Габриеляна наркобаронами, появились в СМИ незадолго до состоявшегося на днях ночного заседания правления ГД под председательством Пашиняна. После заседания были опубликованы ссылки на то, что по поводу упомянутого высказывания имеется звукозапись, однако в ходе заседания ее не прослушали, напротив, Пашинян призвал не нагнетать обстановку внутри партии, из чего следует вывод, что с Кочаряном разберутся по-тихому.
-
2024-11-16 10:28
От традиционной территории сквера у НИИ Математических машин (институт Мергеляна) отгородили 2 больших участка, обнесли строительными заборами, в щели заборов видны свалки мусора. Между отгороженными участками оставили узкий проход, по которому жители общины Арабкир могут перейти на другую сторону улицы. Оставшуюся часть парковой зоны застелили каменной плиткой, похоронив под ней бывшие дорожки, усыпанные гравием и щебнем. Вырубили многолетние деревья, а под теми, что уцелели, благодаря вмешательству жителей соседних домов, установили сомнительной привлекательности скамейки для отдыха. Сквер перестал быть сквером и стал каменным коридором, который связывает крохотную детскую площадку с отгороженными под строительство участками.
-
2024-11-14 09:31
Внеочередные выборы в совет Гюмри состоятся, примерно, 29 декабря. В городе говорят, что, если ГД не удастся заполучить большинство голосов, то повторится сценарий Ванадзора, то есть, кандидат от партии, одержавшей победу на выборах, будет арестован по надуманному обвинению сразу после подсчета избирательских бюллетеней. Арест будет произведен до первого заседания новоизбранного совета, дабы не допустить избрания на пост мэра кандидата от партии-победительницы, если этой партией будет не ГД.
-
2024-11-11 14:18
Задолго до антиконституционного захвата власти одна популярная газета поместила на первой полосе фото общественного деятеля Давида Санасаряна у входа на станцию метро "Еритасардакан". Молодой человек сидел на асфальте рядом с 3-литровой стеклянной банкой, в которую просил прохожих бросать мелочь для третьего президента Сержа Саргсяна, дабы отправить его в отставку на массовые пожертвования. Жертвовали далеко не все, многие стыдили "бездельника", советовали заняться делом... Над головой Санасаряна висел карикатурный портрет президента, полиция даже не попыталась вмешаться в акцию. Сбор средств завершился в тот же день, Санасарян и его товарищи отнесли банку в резиденцию президента. Весной 2018 г. Санасарян в числе ближайших соратников Пашиняна отпраздновал победу "революции" и торжество "демократии" над бывшей властью.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։