Последние новости

ՕՄԵԳԱՆ Է, ԹԵ ՕՄԵԳԱՆ ՉԷ... ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԵՍ ՑԱՎՈՒՄ

Նույնիսկ կասկածի առկայությունը, որ այս կամ այն պաշտոնյան հավաքագրված է Թուրքիայի կողմից, ուղղակի խայտառակություն է, արձանագրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները՝ խոսելով ինչ-որ տեղ կորած ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի և փոխխոսնակի պաշտոնին հավակնող Ռուբեն Ռուբինյանի մասին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատասխանել է, թե նման անհիմն մեղադրանքները վիրավորական են ոչ միայն կոնկրետ Միրզոյանի կամ Ռուբինյանի, այլև հայոց պետականության համար: Այսպիսի իշխող ուժ ունենալու պարագայում ցավում ես նախևառաջ հենց հայոց պետականության համար, հակադարձել է ընդդիմությունը։

Այսօր «Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» խմբակցությունները վերահաստատեցին ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունների առնչությամբ ՍԴ դիմելու իրենց մտադրությունը: Այնուհետ անցան օրակարգի հերթական հարցին՝ ՀՀ ԱԺ երեք փոխնախագահների թեկնածուների առաջադրմանն ու ընտրությանը, որոնցից մեկը լինելու է ընդդիմության կազմից։ ԱԺ փոխնախագահների պաշտոնում ՔՊ խմբակցությունն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունները, «Հայաստան» խմբակցությունը համաձայնության է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության հետ՝ առաջադրելով Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Խոստովանենք, տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը շատ լավ գիտակցում է, թե որակապես որքան տարբերվող խորհրդարանական ընդդիմության հետ է հիմա ստիպված լինելու գործ ունենալ։ Այլապես դժվար է բացատրել հանկարծ ի հայտ եկած հանդուրժողականությունը, զսպվածությունը, բառապաշարի և հռետորաբանության փոփոխությունը։ Իսկ գլխավորը՝ իշխանության նկատմամբ նույնպիսի վերաբերմունք ցուցաբերելու կոչերը։ Ռուբեն Ռուբինյանն իր խոսքը սկսեց նրանով, որ ինքը կհարգի ընդդիմությանը, քանի որ նրա թիկունքում կանգնած են ավելի քան 330 հազար մեր քաղաքացիներ, որոնք ձայն են տվել ընդդիմադիր երկու դաշինքներին։ Եվ եթե ինքը հանկարծ վիրավորի ընդդիմությանը, ապա դա կնշանակի վիրավորել մեր հարյուր հազարավոր քաղաքացիների։ Բայց ճիշտ նույն կերպ, իբր, ընդդիմությունը պետք է հարգի և չվիրավորի ՔՊ կուսակցությանը, որը ստացել է ձայների մեծամասնություն։ Նկատենք. ինչ-որ չենք հիշում, որ նախկին խորհրդարանական ընդդիմության նկատմամբ մեծամասնության ներկայացուցիչներն այդչափ նրբանկատ լինեին։ ԼՀև ԲՀԿ-ի նկատմամբ բռիություն, անտեսում ու քամահրանք էր ցուցաբերվում նախորդ գումարման խորհրդարանի աշխատանքի առաջին իսկ օրերից:

Ներկայիս ընդդիմությունը իշխանության ներկայացուցիչներին, ինչպես ասում են, լսեց և… «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն արձանագրեց, որ բոլորս ապրում ենք սպառնալիքներով լի իրականության մեջ, և ինքն անիմաստ է համարում հարցեր տալ ու ստահոդ և շինծու պատասխաններ լսել իշխանության ներկայացուցիչներից վերջին երեք տարիների ընթացքում նրանց գործունեության մասին: Մկրտչյանի խոսքերով, հանրությանը հայտնի է, որ Ռուբինյանն իր կյանքի որոշակի մասն անցկացրել է Թուրքիայում և այդ շրջանին վերաբերող տեղեկատվություն չի տրամադրվում, թեև նա արդեն բավականաչափ երկար ժամանակ բարձր պաշտոն է զբաղեցնում: Սա նշանակում է, որ եթե ՀՀ ԱԺ նախագահ կարող է լինել թուրքական լրտեսը՝ Օմեգա ծածկանունով, ապա ոչ մի երաշխիք չկա, որ ներկայիս խորհրդարանը նույնպես չի ենթարկվում նման վտանգի՝ հանձին փոխխոսնակի պաշտոնում առաջադրված Ռուբինյանի։

Երեք տարի առաջ ՔՊ-ն խոստացավ մեկ բան, իսկ իրականում արեց հակառակը՝ բարելավելով միայն իր կյանքը, սկզբում ընծայելով ահռելի պարգևավճարներ, իսկ հետո նաև նույնքան ահռելի չափով բարձրացնելով իրենց աշխատավարձերը, նշեց Արմենուհի Կյուրեղյանը («Հայաստան» խմբակցություն)։ Ռուբինյանը, ինչպեսև իր կուսակիցները, համարում է, որ իրենք չպետք է անձնվիրաբար աշխատեն ցածր աշխատավարձի դիմաց։ Ռուբինյանը երկար ժամանակ խուսավարում էր, բայց նրա պատասխանի էությունը դրանից չփոխվեց. այո, իրենք ինքնամոռաց ու անձնուրաց կերպով չպետք է աշխատեն և չեն աշխատի ցածր աշխատավարձի դիմաց, այդպիսին է պրոֆեսիոնալիզմի գինը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առաջ և հետո Ադրբեջանին են հանձնվել տարածքներ, այդ թվում նրանք, որոնք չպետք է անցնեին Ադրբեջանին, հիշեցրեց Տիգրան Աբրահամյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից, հետաքրքրվելով. Հայաստանի սահմանների վրա դրսևորվող պատերազմի սպառնալիքի ներկայիս աճի պայմաններում չի՞ կրկնվի արդյոք վատ նախադեպը, երբ պատերազմի սպառնալիքի պատրվակով Ադրբեջանին են հանձնվում նոր տարածքներ։ «Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք։ Դա ապացուցվել է արդեն մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը։ Ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի ու մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի ու պետք է դուրս գան։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը ու չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը, և մենք դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը։ Մեր միջազգային գործընկերները, այդ թվում ՌԴ-ն, կիսում են մեր դիրքորոշումը, նաև՝ սահմանի կոնկրետ կետերի վերաբերյալ։ Եվ մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասաց Ռուբինյանը։

Կուսակցության ներսում քննարկումներ եղե՞լ են արդյոք ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Գրիգորյանի կողմից (որն ընդ որում հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին) «Լեռնային Ղարաբաղի տարածք» հասկացության օգտագործման վերաբերյալ: Կրկին հաջորդեց ոլոր-մոլոր պատասխան, որը մեջբերելն անիմաստ է, քանի որ դրա մեջ գլխավորը մեկ բան էր. ոչ, նման քննարկում չի եղել։

2018 թվականին Ռուբինյանը նշում էր, թե չի հիշում, չգիտի որևէ պաշտոնական ծրագիր, առաջարկ կամ փաստաթուղթ, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, հիշեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը: Պատրա՞ստ է արդյոք Ռուբինյանը հիմա հերքել իր իսկ խոսքերը և հայտարարել, որ Կազանի փաստաթղթով նախատեսված էր, որ վերջնական լուծման հնարավոր չէ հասնել՝ առանց բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի հետագա վերադարձի։ ԱԳ նախկին փոխնախարարը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավարը, ներկայումս փոխխոսնակի թեկնածուն, ինչպես պարզվեց, առ այսօր այնքան էլ ծանոթ չէ Կազանի փաստաթղթին։ Ուստի նախընտրեց պատճառաբանել, թե իբր՝ Կազանի փաստաթուղթը չի ստորագրվել, այնպես որ ինքն ամեն ինչ ճիշտ է ասել։

2018-ին իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որն իրեն անվանեց ժողովրդի կուսակցություն՝ խոստանալով, որ Արցախի հարցը լուծելու է ժողովրդի հետ Հանրապետության հրապարակում, հիշեցրեց Գեղամ Մանուկյանը «Հայաստան» խմբակցությունից՝ նշելով, որ ՔՊ-ն արել է հակառակը, դրա ղեկավարը գիշերվա քողի տակ ստորագրել է կապիտուլյանտային փաստաթուղթ, իսկ այսօր իբր ժողովրդի այդ կուսակցությունը բացարձակապես հաշվետու չէ ժողովրդին։ Թույլ տված սխալների, մեղքի և պատասխանատվության ընդունման մասին հարցը Ռուբինյանին կրկին դրդեց բառերի հեղեղ տեղալ կառավարության և իշխող թիմի փայլուն աշխատանքի մասին և բացահայտ ստել, թե իշխող կուսակցությունը հասարակությանը չի բաժանել սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների. դա, իբր, արել է ժողովուրդը: Նա կոչ արեց պայմանավորվել, որ այլևս չարվեն անհանդուրժողական հայտարարություններ, ինչպես նաև՝ չօգտագործել «կապիտուլյանտական» բնորոշումը։ Այո, դա ծանր բան է, բայց ոչ կապիտուլյացիա, որը մենք բոլորս գիտենք, թե ինչ է իրականում նշանակում, ասաց Ռուբինյանը:

Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբինյանը, ինչպես որ փայլուն է համարում պայքարը կովիդի դեմ, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ լոկ ծանր բան, նույն կերպ էլ կառուցում է իր վերլուծություններն իրավիճակի վերաբերյալ: Ռուբինյանի պրոֆեսիոնալ հատկանիշների մասին խոսել չարժե, ամեն ինչ շատ պարզ է բոլորի համար, ինչի վկայությունն է նրա ղեկավարությամբ իրականացված խորհրդարանական դիվանագիտությունը, նշեց Հայկ Մամիջանյանը։ Նա հիշեցրեց, որ Ռուբինյանը նույնպես իր բառապաշարում երեք տարի շարունակ օգտագործել է ատելության ու բռնության հռետորաբանությունը։

Նորմալ պետություններում գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սոցիալական վերելակն է, մեր դեպքում ներկայիս իշխանությունն առաջնորդվում է հհշականների «թեկուզ շվաբր, միայն թե ՀՀՇ-ից լինի» սկզբունքով, նկատեց Արթուր Ղազինյանը Հայաստան» խմբակցություն)։ Նա փաստեց, որ իշխող խմբակցության կողմից փոխխոսնակ առաջադրված Ռուբինյանի աշխատանքային կենսագրությունը սկսվում է 2018 թվականին նրա ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելուց (մինչ այդ նա լոկ սովորել է և ոչ մի մասնագիտական փորձ չի ունեցել), որից հետո արդեն 2019-ին դարձավ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար: Ինչն էլ, ըստ Ղազինյանի, բացատրում է մեր դիվանագիտության (այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության) վիճակը վերջին երեք տարիներին։ Նրա խոսքերով, Թուրքիայի կողմից այս կամ այն պաշտոնյայի հավաքագրված լինելու նույնիսկ կասկածի առկայությունը պարզապես խայտառակություն է, չենք խոսում արդեն այն մասին, որ քողարկվել Հրանտ Դինքի անվան հետևում, որը կրում է հիմնադրամն ու որտեղ սովորել և ինչ-որ հետազոտություններ է անցկացրել Ռուբինյանը, չի ստացվի: Քանի որ, ինչպես նշեց Ղազինյանը, ինքը ՝ որպես Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, հետազոտելով այդ հիմնադրամի գործունեությունն ու նպատակները, մերժել է համագործակցության վերաբերյալ հիմնադրամի հրավերը։ Ընդդիմադիրները հավաստիացրեցին, որ խորհրդարանական ընդդիմությունը կառուցողական է լինելու մեր քաղաքացիների անվտանգության, նրանց կյանքի որակի բարձրացման հարցերում, և հենց ընդդիմությունն է լինելու այն բովանդակության գեներատորն ու այն օրակարգերի նախաձեռնողը, որոնք գործնականում կհանգեցնեն մեր պետականության և անվտանգության ամրապնդմանը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվեց մասնակցել ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանի ընտրությանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ Ռուբինյանին չի ընտրելու։ Այնպես որ, ինչպեսև ԱԺ նախագահին, փոխխոսնակին նույնպես կընտրի միայն ՔՊ-ն։ Ինչպես որ ընդունված է ժողովրդավարության բաստիոնում, միաձայն որոշմամբ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։