Ե՞ՐԲ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՈՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎԱԾ Է
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանին, հաղորդում է Sputnik Արմենիան։
Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքն է տարածաշրջանում օրակարգ թելադրում Երևանի շուրջ՝ պարտադրելով ընդունել դա, ընդգծեց վարչապետը: Փաշինյանը նշեց, որ տարածաշրջանի ներկայիս իրավիճակն անհնար է համարել կայուն, իսկ բուն Հայաստանի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ բավական լարված:
Մայիսի 12-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապօրինաբար գտնվում են Հայաստանի տարածքում, հիշեցրեց վարչապետը: Այս համատեքստում պատասխանելով հանրության այն կշտամբանքներին, որ Երևանը չի կիրառում իր տրամադրության տակ առկա ողջ գործիքակազմը՝ Փաշինյանը հերթական անգամ մատնանշեց խնդիրը դիվանագիտական, քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ «Եվ մենք կգնանք այդ ճանապարհով, քանի դեռ կա նման հնարավորություն։ Մենք պետք է պրոցեսներ վարենք այդ ճանապարհով, քանի դեռ կա դրա հնարավորությունը»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով, Հայաստանը ձևավորել է իր սեփական օրակարգ՝ իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։ «Ադրբեջանը փորձում է յուրովի մեկնաբանել ու ներկայացնել դա, այդ կերպ տորպեդահարելով դրա իրականացումը»,- նշեց նա: «Փորձ է արվում խոչընդոտել Հայաստանի կառավարության օրակարգի առաջնահերթ հարցերի լուծմանը», - ասաց Փաշինյանը:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. զարմանալի կլիներ, եթե թշնամական պետությունը չխանգարեր Հայաստանի կառավարությանը լուծել իր «առաջնահերթ հարցերը»։ Միգուցե Փաշինյանը Ադրբեջանի նախագահին առ այսօր համարում է կառուցողական ու կի՞րթ։ Բայց Ալիևն ախր բնավ այն աստիճան «կառուցողական» չէ, որ չօգտագործի իր բոլոր հնարավորությունները Բաքվի շահերն առաջ մղելու համար, չբախվելով Երևանի իրական դիմադրությանը՝ հաշվի նստի նրա դիրքորոշման հետ…
Առհասարակ ստեղծված իրավիճակում ուղղակի անհեթեթ են Փաշինյանի հղումները Հայաստանի սեփական օրակարգին։ Սեփական դա (օրակարգը) չի կարող լինել ի սկզբանե, եթե պետության սահմանների անվտանգության ապահովման ու պաշտպանության խնդիրները, ըստ էության, ամբողջությամբ հանձնված են այլ երկրի զինված ուժերին, թեկուզև դաշնակցի։
Այո, խնդիրները պետք է լուծել դիվանագիտական և քաղաքական ճանապարհով։ Բայց դիվանագիտական ասպարեզում ինչի՞ է հաջողվել հասնել Փաշինյանին հետպատերազմյան ժամանակահատվածում։ Գուցե գերիների վերադարձի՞։ Ոչ, այստեղ եթե անգամ կա մասնակի առաջընթաց, ապա բացառապես ռուսական կողմի ջանքերի և հայկական զիջումների հաշվին՝ ականադաշտերի քարտեզների տրամադրման տեսքով։ Իսկ գուցե ընտրված դիվանագիտական ուղին հանգեցրել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմա՞նը։ Կրկին ոչ. ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, ադրբեջանցի ավելի քան հազար զինվորականներ, իրենց տեր ու տնօրեն են զգում մեր հողի վրա։ Ընդ որում Երևանն ասում է, որ նրանք պետք է հեռանան։ Իսկ նրանք չեն հեռանում... Երևանն ասում է, թե բանակցում է մեր տարածքներից թշնամու զորամիավորումների դուրսբերման շուրջ, իսկ նրանք ոչ թե պարզապես դուրս չեն գալիս, այլ խրամատավորվում են այնտեղ, որտեղ արդեն կանգնած են, և ամրապնդում իրենց դիրքերը։
Ահավասիկ Փաշինյանն ասում է, թե շարժվելու է քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, քանի դեռ կա նման հնարավորություն։ Դժվար է ասել, թե երբ, ըստ նրա, կարելի է համարել, որ այդ հնարավորությունները սպառված են, դժվար է ասել, թե դեռ որքան կորուստներ կկրի Հայաստանը, մինչև որ այդ հնարավորությունները սպառվեն։ Բայց դեռևս անցած տարեվերջին ակնհայտ դարձավ, որ միայն քաղաքական-դիվանագիտական ուղին, առանց հրազենային աջակցության, առանց երկրի սահմանների հուսալի ու անզիջում պաշտպանության, հանգեցնում է հողերի հետագա հանձնման, տարածքային զիջումների և մարդկային կորուստների։
Այո, Ադրբեջանն ունի կոնկրետ օրակարգ։ Եվ իրականացնում է դա գործնականում. Նույնիսկ եթե ենթադրենք, թե Երևանը նույնպես ունի իր օրակարգը, այդուհանդերձ դա լոկ տեսական ու սպասողական է։ Թշնամին գործում է, իսկ մենք՝ ինչ-որ բանի սպասում։ Սպասում ենք, կրկնեմ, անդադար կորցնելով։
Տասնամյակներ շարունակ Երևանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվել է նրանում, որ մենք պատերազմ չենք ցանկանում, բայց չենք էլ վախենում դրանից։ Հակառակորդը բազմիցս փորձել է գործնականում ստուգել այդ սկզբունքը, հրահրել և արդյունքում պարտություն կրել: Այժմ այդ սկզբունքը հիմնովին փոխվել է։ Ըստ էության, Երևանը պատրաստ է ամեն ինչի, միայն թե պատերազմ չլինի։ Այս ազդանշանը հեռարձակվում է աշխարհին, թշնամիներին, դաշնակիցներին ու գործընկերներին։ Թշնամիները բացահայտ օգտվում են դրանից։ Ամենաթարմ օրինակը. մինչ ՀՀ ՊՆ-ում Փաշինյանը խոսում էր ադրբեջանական և հայկական օրակարգերի նրբությունների ու տարբերությունների մասին, Արավուս գյուղի ղեկավարը հայտնեց, որ ադրբեջանցիներն ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում:
Ինչ վերաբերում է դաշնակիցներին ու գործընկերներին, ապա այստեղ իրավիճակն առավելևս պարզ է. եթե ինքդ նահանջում ես, չես ուզում կռիվ տալ հանուն քո իսկ տարածքների, ապա սեփական շահերդ պաշտպանելու համար մի ակնկալիր 100-տոկոսանոց «դահլիճի օգնություն» կամ «զանգ ընկերոջը»։ Եվ առավել ևս չես կարող ապրել սեփական օրակարգով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 10:00
В первом квартале 2025 года Армению посетил 386 741 турист — на 47 684 человека меньше по сравнению с аналогичным периодом 2024 года. Об этом сообщает Комитет по туризму Армении, передает Sputnik Армения. Лидирующую позицию по числу прибывших традиционно занимает Россия — страну посетили 142 846 граждан, что составляет 37% от общего турпотока. Следом идут Грузия (58 248 туристов) и Иран (34 344). В пятерку наиболее активных направлений также вошли Филиппины и Индия — 7 151 (2%) и 5 994 (1,5%) визита соответственно.
-
2025-04-18 10:58
Процесс создания в Армении системы развязывания «Гордиева узела» грабежа начался с 2019 года, заявил премьер-министр РА Никол Пашинян, передает АРКА. «Эта работа проводилась последовательно и принципиально. Для возвращения украденного необходимо понять место и механизм грабежа. В первую очередь, это теневая экономика, искусственные монополии и неуплата налогов», - отметил в парламенте Пашинян, представляя доклад о выполняемости и результатах 2024 года по программе правительства 2021-2026 гг. «Благодаря борьбе с грабежом было обеспечено поступление в бюджет в размере $4,2 млрд. Я пообещал, что после победы бархатной революции в Армении не будет вендетт, Армения будет страной верховенства закона и права, украденное будет возвращено, а виновные понесут наказание», - напомнил Пашинян.
-
2025-04-17 09:36
Никаких финансовых проблем в бюджете нет, у нас вообще нет проблем с налогово-бюджетной стабильностью. Об этом заявил в беседе с корреспондентом NEWS.am в парламенте 9 апреля заместитель министра финансов РА Арман Погосян. Говоря об инфляции, замминистра отметил, что она находится в пределах заявленных прогнозов. «Думаю, неправильно брать фрагментарный обзор одного или двух товаров и оценивать уровень инфляции за короткий период времени. Мы можем говорить об инфляции в более длительной перспективе, думаю, и это не является тревожным явлением», - сказал он. На вопрос, замечает ли замминистра инфляцию, когда идет в магазин или на рынок, Погосян ответил: «Я искренне не замечаю. Должен признаться, что у меня нет времени, как правило, не я занимаюсь покупками».
-
2025-04-17 09:01
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян на совместной пресс-конференции с главой МИД Словении Таньей Файон заявил, что Армения в этом году получит 20 миллионов евро из средств Европейского фонда мира. «В прошлом году это было 10 миллионов, в этом году сумма немного выше. Под немного выше я имею в виду вдвое больше», — отметил Мирзоян, передаёт Sputnik Армения. Тем временем, по информации ряда СМИ, выделение помощи блокирует Венгрия, настаивая на включении Азербайджана в программу. Отвечая на вопрос о возможной блокировке, Мирзоян отметил, что обсуждения продолжаются, выразив надежду на положительный исход в будущем. «Надеемся, в будущем будет положительное решение», — сказал министр.