Հայ գերիների գործերը ՄԻԵԴ-ում մտել են երկարատև դատավարության փուլ
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ հայ ռազմագերիների վերադարձի խնդրին։ Նրա խոսքով՝ իրավական գործընթացը կանգ չի առել, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս գործերը մտել են երկարատև դատավարության փուլ։
«Եվ որոշակի ժամանակ հետո արդեն որոշում կկայացվի, կարծում եմ՝ դատարանն ավելի ակտիվ կգործի։ Այնտեղ կան կոնկրետ ընդունված որոշումներ, որոնք պետք է կատարվեն, եթե չկատարվեն, արդեն կարող են նոր զարգացումներ լինել։ ՄԻԵԴ-ում ընդհանրապես վարույթը երկար է տևում, և գործերը քննում են ըստ հերթականության։ Դրանում որևէ միտում չկա»,- ասաց նա։
Անդրադառնալով Բաքվում երկար տարիների ազատազրկման դատապարտված ռազմագերիների գործերին՝ Արա Ղազարյանն ասաց․ «Ես հաստատ համոզված եմ, որ մինչև վերջ ոչ մեկը պատիժը չի կրելու։ Տարբեր մեխանիզմներ կան, որ քաղաքական բարենպաստ պայմանների դեպքում այդ մեխանիզմները կարող են կիրարկվել, և իրենք ավելի շուտ վերադառնան, քան իրենց պատժի ժամկետն է»։
Նրա խոսքով՝ գնալով միջազգային արձագանքը ավելի է խստանալու Ադրբեջանի նկատմամբ, որովհետև անհանդուրժելի է այն գործընթացը, որը որդեգրել է Ադրբեջանը։ Ընդհուպ պատժամիջոցներ կարող են կիրառվել․ «Եվրոպական դատարանի որոշումները չկատարելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ներսում սանկցիաներ կարող են կիրառվել։ Բայց դա որոշակի երկարատև պրոցես է»։
Արա Ղազարյանն անդրադարձավ նաև ՌԴ արտգործնախարար Լավրովի այն հայտարարությանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք գերության մեջ էին գտնվում այդ պահին։ Իսկ հրադադարից հետո գերեվարված անձանց մասին խոսք չկար։
«Իրենք ասում են, որ ռազմական գործողություններին մասնակցած և գերեվարված զինվորականները պետք է ռազմական գործողություններից հետո անհապաղ վերադարձվեն։ Ադրբեջանը առաջ քաշեց կեղծ թեզ, որպեսզի որոշ մարդկանց գործերը մարդասիրական իրավունքի միջավայրից դուրս հանի և հայտարարեց, որ նրանք կատարել են հանցագործություններ։ Բայց չի ներկայացնում, թե կոնկրետ ինչ հանցագործություն։ Մենք գիտենք, որ նման բան հնարավոր չէ, քանի որ ռազմական գործողությանը մասնակցելը հանցագործություն չէ։ Ես նկատի ունեմ հենց հրադադարից հետո գերեվարման դեպքերը։ Դա նշանակում է, որ խնդիրն արդեն կարգավորվում է սովորական քրեադատավարական, քրեական իրավունքի նորմերով, այստեղ էլ հիմք չկա, այդ մարդիկ չեն կատարել որևէ հանցագործություն։ Հետևաբար, իրենք պետք է ուղղակի վերադարձվեն։ Եվ ստացվում է, որ իրենք ուղղակի ազատությունից անօրինական զրկված անձինք են։ Իրենք ավելի շատ են պաշտպանված, իրենք պաշտպանված են հենց Ադրբեջանի օրենքներով՝ քրեական իրավունքով, քրեադատավարական իրավունքով, իրենք պաշտպանված են միջազգային նորմերով, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերով, որովհետև Ադրբեջանը նրանց ներկայացնում է ոչ թե որպես ռազմագերիներ, այլ հանցագործություն կատարած անձինք։ Այդ դեպքում պետք է ցույց տալ, թե կոնկրետ ինչ փաստական հիմքերով է մեղադրանք առաջադրվել։ Դա ցույց չի տրվում, միայն ասվում է, դատավարությունները բաց չեն, որպեսզի շփում լինի արտաքին աշխարհի հետ և հնարավոր լինի հասարակական վերահսկողություն սահմանել այդ գործընթացի նկատմամբ։ Արդյունքում՝ փաստերի բացակայության պայմաններում մնում է պնդել, որ այդ մարդիկ ինչպես եղել են ռազմագերի, այնպես էլ մնացել են ռազմագերի։ Իսկ եթե ռազմագերի են, ապա պետք է վերադարձվեն՝ առանց որևէ դատավարության», նշեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.