ԳԵՆԵՐԱԼ ՄՈՒՐԱԴՈՎԻ ՆՇԱՁՈՂԸ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հավանական թեկնածուն, Sputnik Արմենիայի տվյալներով, գեներալ-մայոր Միխայիլ ԿՈՍՈԲՈԿՈՎՆ է:
Նախկինում ԿՈՍՈԲՈԿՈՎԸ զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը (Հարավային ռազմական օկրուգ): Ժամանակին Կոսոբոկովը ղեկավարել է Աբխազիայի ռուսական ռազմակայանը։
Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը որպես զորակազմի հրամանատար: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 10 ամիս։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. գեներալ Կոսոբոկովի համար, թերևս, և՛ հեշտ, և՛ դժվար է լինելու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնում։ Հեշտ կլինի, քանի որ իր նախորդից նա բավական ամուր ժառանգություն է ստանում. Մուրադովն ամենակարճ ժամկետում գործարկեց խաղաղապահության հզոր գործիքակազմը ցեղասպան պատերազմով բռնված տարածաշրջանում: Դժվար կլինի, քանի որ այդ ժառանգությունը պետք է պահպանել և բազմապատկել։ Հաստատված նշաձողը պետք է պահել առնվազն նույն բարձրության վրա։ Ասենք, թե որքան հաջող կլինի փոխարինումը, ցույց կտա ժամանակը։ Իսկ առայժմ՝ այն մասին, ինչը ժամանակն արդեն ցույց է տվել։
Հեռանալով խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնից՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ադրբեջանից բերեց ևս երկու հայ ռազմագերիների։ 10 ամսվա ընթացքում նա արել է դա բազմիցս, հայ ռազմագերիների տունդարձի յուրաքանչյուր փուլ կապակցվում է գեներալի անվան հետ։ Իհարկե, տասնյակ գերիներ վերադարձվել են հայկական կողմին ոչ միայն Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ։ Բայց ակնհայտ է նրա առանցքային դերն այդ գործընթացում։
Առհասարակ Մուրադովի աշխատանքի որակի մասին կարող է վկայել հենց թեկուզ մեկ փաստ։ Ընթացիկ տարվա մայիսին, ռոտացիայի սկզբունքի համաձայն, գեներալին մտադիր էին տեղափոխել այդ պաշտոնից։ Համենայն դեպս այդ մասին բավական ինտենսիվ խոսակցություններ էին ընթանում։ Այստեղ նշենք, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարներին փոխում են 6 ամիսը մեկ, սակայն այդ ժամկետը կարող է երկարաձգվել, եթե կողմերն առարկություն չունեն։ Հիշեցնենք նաև, որ այն ժամանակ տեղի ունեցավ բավական տհաճ միջադեպ։
Ապրիլի 8-ին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Բաքվից վերադառնում են մի խումբ հայ ռազմագերիներ: Հարազատներն անմիջապես գնացին օդանավակայան՝ զավակներին դիմավորելու, սակայն վայրէջք կատարած ինքնաթիռում նրանք չկային։ Մուրադովը եկել էր առանց գերիների։ Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու չի բերել ռազմագերիներին, գեներալը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ստում են սեփական ժողովրդին։
Ըստ ԶԼՄ-ների ունեցած տեղեկությունների, գեներալի այս հայտարարությունը սաստիկ դուր չէր եկել Հայաստանի իշխանություններին, ինչը սկզբունքորեն զարմանալի չէ, և հայկական կառավարության կողմից առարկություններ արտահայտվեցին խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում Մուրադովի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Սակայն այդ խորապատկերին սկսվեց ահագնացումը հայ-ադրբեջանական սահմանի վրա, և Մուրադովը մնաց՝ կարգավորելու իրավիճակը։ Ըստ էության, դա գեներալի ծառայության որակի օբյեկտիվ գնահատականն էր այդ պատասխանատու պաշտոնում։
Խաղաղապահ առաքելությունը Ռուստամ Մուրադովի կողմից կազմակերպվել և իրականացվել է բարձր մակարդակով, սա անհերքելի փաստ է: Խաղաղապահ զորակազմը՝ գեներալ Մուրադովի ղեկավարությամբ, ըստ էության, դարձել է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորը, այլև իր ներկայության առաջին իսկ օրերից ամենաակտիվ մասնակցություն է ունեցել արցախցիների հումանիտար, առօրյա սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման գործում: Խոսքը և՛ էլեկտրաէներգիայով ապահովելու, և՛ բնակարանաշինության մասին է։ Նույնիսկ այսօր արցախցիներից շատերին ջրով ապահովում է խաղաղապահ զորակազմը։ Այդ ամենը պետք էր հստակ կազմակերպել, և գեներալ Մուրադովը կարողացավ հաղթահարել այդ խնդիրը ամենաբարձր մակարդակով, միաժամանակ զբաղվելով ամեն միջադեպի ժամանակ կողմերի հետ ծանր բանակցություններով, գումարած հայ ռազմագերիների վերադարձի հարցերը։ Գեներալ Ռուստամ Մուրադովը ոչ միայն կատարել է առաքելությունը, այլև բարձր նշաձող հաստատել դրա (առաքելության) համար, թողնելով արժանավայել ժառանգություն…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 09:46
В настоящее время осуществляется постепенный процесс нормализации отношений Турции с Арменией. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, отвечая на вопросы журналистов на борту самолета по возвращении из Азербайджана, передает Анадолу. "По достижении мира и нормализации мы увидим, что наши страны выиграют от этого",- заявил политик. Эрдоган добавил, что Турция ожидает от Ирана поддержки шагов относительно так называемого Зангезурского коридора, которые, по его словам, послужат миру, стабильности и развитию в регионе.
-
2025-05-30 10:34
По данным системы «Аргус-Фито», с начала 2025 года по 7 мая увеличился импорт в Россию молодого продовольственного картофеля, передает NEWS.am. Ввоз свежего картофеля вырос в 3,5 раза по сравнению с аналогичным периодом прошлого года – с 124,8 до 432,2 тысячи тонн, передает Россельхознадзор. За указанный период импортировано 5,1 тыс. тонн картофеля из Армении. При этом за тот же период 2024 года (с начала 2024 года по май прошлого года) импорт из Армении составил всего 490 тонн. Это говорит о том, что Армения увеличила поставки картошки в Россию более чем в 10 раз.
-
2025-05-29 09:51
Армянская экономика медленно, но верно продолжает идти ко дну. Когда и как это дно она нащупает, сказать сложно. Но факт в том, что после пары лет относительного позитива, связанного с эффектом от российско-украинского военного конфликта, антироссийскими экономическими санкциями со стороны коллективного Запада, ставшими своеобразным спасательным кругом для армянской экономики, теперь ей не на чем держаться на плаву.
-
2025-05-27 10:09
Министр экономики Армении Геворг Папоян сообщил журналистам после заседания правительства, что в настоящее время разрабатываются программы поддержки коньячных предприятий. Об этом сообщает «Арменпресс». Он отметил, что цель – обеспечить бесперебойный сбор винограда в сентябре-октябре. «Мы поддержим все компании, вовлеченные в процесс заготовки и экспорта, при условии, что будет обеспечен качественный и стабильный сбор винограда», – подчеркнул министр. Касаясь проблем с экспортом армянского коньяка и других алкогольных напитков в Россию через территорию Грузии, Папоян сообщил, что вскоре проведет встречу с производителями. Одна публичная встреча с ними уже состоялась. «У нас есть предварительные итоги обсуждений с грузинской стороной. Мы продолжим диалог с производителями. Правительство не оставило и не оставит без внимания наших виноградарей, фермеров, производителей коньячного спирта и экспортеров готовой продукции – мы предусмотрим целевые механизмы поддержки», – заверил он.