Последние новости

ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 5 ԱՄԻՍ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ԼԾԻ ՏԱԿ Է

Ինչո՞ւ գլխավոր դատախազն ընթացք չի տալիս քրեական գործին։

Մայիսի 12-ին Սյունիքում Սև լճի շրջակայքի և Գեղարքունիքում Վերին Շորժայի բռնազավթման փաստով գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, սակայն քննչական միջոցառումների և ձերբակալությունների մասով ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

Գուցե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղյակ չէ՞ հայ զինծառայողների սպանությունների և առևանգումների, հովիվների ծեծի և քաղաքացիական անձանց ծանակման մասին։ Նրան չե՞ն զեկուցել խաղաղ համայնքների գնդակոծության, անասնագողության, խոտհարքների հրկիզման և զավթիչների այլ հանցագործությունների մասին։ Թե՞ նրան հայտնի չէ վերոթվարկյալ և այլ հանցագործություններն իրականացնողների գտնվելու վայրը։

Նոյեմբերի 26-ին կլրանա «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մեկ տարին: Խոսքը 44-օրյա պատերազմի ընթացքում հազար երկու հարյուր տասներեք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական շահերի դավաճանության մասին է։ Գլխավոր դատախազը ընթացք չի տվել այդ հաղորդմանը։ Իշխանությունը Ղազինյանին պատասխանեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում իշխող ուժի պատգամավորների կողմից Դոնթի բանաձևի կոպիտ խախտումով: Նրանք հրաժարվում են հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում հաստատել Ղազինյանին, թեև նա ընդդիմադիր երկու խմբակցությունների թեկնածուն է։

Պատճառն ակնհայտ է. հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Ղազինյանը կստանա 44-օրյա պատերազմի գաղտնագրված փաստաթղթերին ծանոթանալու հնարավորություն։ Ըստ Սահմանադրության՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հանգամանքները քննող հանձնաժողովը ձևավորվելու է ԱԺ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի հիման վրա։

Ընտրված պատգամավորներին ԿԸՀ-ի սանկցիայով և գլխավոր դատախազի միջնորդության շրջանցումով կալանավորելուց հետո Հայաստանը մտել է համատարած ու սանձարձակ կամայականության փուլ։ Երկրի ամենաբարձր ամբիոնից ռեժիմի պարագլխի բացահայտ հրահրումով խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հարձակումն ընդդիմության պատգամավորների վրա։ Քրեական գործ հարուցվեց միայն Գեղամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով, սակայն հոկտեմբերի 8-ին հաղորդագրություն ստացվեց նաև այդ գործի կասեցման մասին…

Ակնհայտ է ազգային փոքրամասնություններին ճնշելու փաստը

Համայնքների խոշորացման անվան տակ վարչախումբը անպատիժ բռնաճնշումների քաղաքականություն իրականացրեց տեղական մակարդակի նախկին և ներկա ղեկավարների նկատմամբ, խոչընդոտելով նրանց մասնակցությանը ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Համայնքները խոշորացվում են բնակիչների թիվը 4 հազարի հասցնելու միակ նպատակով, համամասնական ընտրակարգով ընտրություններ ապահովելու համար։ Վարչախումբը ձգտում է վերածել տեղական ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրությունների տրամաբանական շարունակության։ Տեղական մակարդակի ղեկավարների գերակշիռ մասը զրկվել է առաջադրվելու հնարավորությունից. Հայաստանում կուսակցությունները չեն բավականացրել բոլորի համար

Հունիսի 20-ի ընտրություններից անմիջապես հետո Արագածոտնի մարզպետի անմիջական ցուցումով հրաժարական տվեցին եզդիական համայնքների միանգամից չորս ղեկավարներ. Դդմասարի, Արևուտի, Սորիկի և Օթևանի: Եթե նման բան տեղի ունենար նախկին իշխանության օրոք, իրավապաշտպան կազմակերպություններն ու եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներն անմիջապես հանդես կգային ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման դատապարտումով. չէ՞ որ խոսքն ընտրովի պաշտոնների մասին է։ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշված համայնքների ղեկավարները չթաքցրեցին, որ հրաժարական են տվել հարկադրաբար։ Քաղաքական շարժառիթներով կալանավորվել են Սյունիքի խոշոր համայնքների գրեթե բոլոր ղեկավարները, իսկ օտարերկրյա դեսպանությունները «չեն նկատում», թե ինչպես են միանգամից «հանցագործ» դարձել կապիտուլյանտին «սյունյաց ողջույն» ուղարկած բոլոր համայնքապետերը։

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին օրերս շնորհավորեց Քննչական կոմիտեին գործունեության 7-րդ տարեդարձի կապակցությամբ: Եթե ԱԺ պաշտպանության հանձնաժողովը չխոչընդոտեր փոխնախագահի պաշտոնում Ղազինյանի ընտրվելուն, ապա ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը Քննչական հանձնաժողովի քննության շրջանակներում ստիպված կլիներ պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էր անում ինքը պաշարված Շուշիում՝ ԱԱԾ ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո: Մարտական գործողությունների ընթացքում ի՞նչ հարցեր էր լուծում այն մարդը, որը նույնիսկ չի ծառայել բանակում: Քյարամյանը ստիպված կլիներ պատասխանել նաև համացանցում վաղուց և համառորեն շրջանառվող այն տեղեկություններին, որ ՀՀ անձնագրեր է տրամադրել հայերենին տիրապետող ադրբեջանցիներին։

Վերադառնանք, սակայն, տեղական ընտրություններին՝ հընթացս մատնանշելով, որ Կապիտոլիումում գնդակահարությունից հետո ԱՄՆ դեսպանատունը դադարել է արձագանքել Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներին։

Բոլոր երեք նախագահների օրոք տեղական մակարդակի ղեկավարներ էին դառնում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուների հաղթանակը ընդունված բան էր։ Ներկայիս ընտրությունները վարչապետի կուսակցության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների մենաշնորհացման տիպիկ օրինակ են։ Իշխանության ուղղաձիգի մոնոպոլացումը երկրում բռնապետական ռեժիմի առկայության ամենացայտուն վկայությունն է, որը գործում է հավաքական Արևմուտքի և համաշխարհային իրավապաշտպան կառույցների թողտվությամբ։ Այդ կառույցները համառորեն աչք են փակում ընդդիմադիր ուժերի գործունեության, խոսքի և հավաքների ազատության դեմ ռեժիմի բացահայտ ոտնձգությունների վրա։

«Սիսական» ջոկատի հրամանատարը կրկին հարվածի տակ է

Ամենաթարմ օրինակը կապված է ՀՅԴ երիտասարդական կազմակերպության ակտիվիստների ձերբակալության հետ, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Շուշիի: Եթե նման բան տեղի ունենար նախկին իշխանության օրոք, ապա դատապարտմամբ հանդես կգային ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական բոլոր առաքելությունների ղեկավարները։ Ոստիկանության և ԱԱԾ-ի գործունեությունը փոխարինված է քաղաքական հետապնդումով։ Որպես հետևանք՝ հանցավորության աննախադեպ աճ։

Քրեական հետապնդման անվան տակ իրականացվող քաղաքական հալածանքներն անթիվ-անհամար են։ Ամենաթարմ օրինակը վարչապետի դեմ մահափորձի մասին սկանդալային գործի վերակենդանացումն է։ 2020թ.նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո ԱԱԾ-ն մեղադրանքներ ներկայացրեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, նախորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ անդամ, նկարիչ Աշոտ Ավագյանի դեմ: Չորսին էլ Փաշինյանի դեմ մահափորձի կազմակերպում էին մեղսագրում։

Մեղադրանքն այն աստիճան անհեթեթ էր, որ ոչ միայն ընդդիմությունը, այլև իրավաբանները վերագրեցին դա Փաշինյանի անձնական վախերին, որը, հիշեցնեմ, կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրումից հետո թաքնվում էր ՊՆ բունկերում։

Արդյունքում գործն արգելակեցին, որպեսզի խայտառակ չլինեին, բայց օրերս անսպասելիորեն կրկին հիշեցին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին մասին. գործի շրջանակներում որոշել են «կցել» նաև ապօրինի զենք պահելու հոդվածը

Ե՞րբ են զավթիչները հեռանալու Սյունիքից ու Գեղարքունիքից:

Հայաստանի ժողովուրդը գտնվում է զավթիչների և վարչապետի աթոռին բազմած ադրբեջանական ու թուրքական փոխանորդի բռնապետության կրկնակի լծի տակ: Անցորդները գոչում են կառավարության շենքը հսկող համազգեստավոր մարդկանց. «Գնացեք Սյունի՛ք, գնացեք Գեղարքունի՛ք, վռնդե՛ք ադրբեջանցիներին մեր հողից»։ Այն համայնքներում, որոնք կանոնավորապես գնդակոծվում են զավթիչների կողմից, տղամարդիկ հագուստով են քնում, բուժակն ու բուժքույրը կանչով հիվանդների մոտ են գնում համայնքապետի ուղեկցությամբ: Նրանց ուղեկցում են լուսարձակների ճառագայթները զավթիչների դիրքերից։ Այդ դիրքերում ձմեռային սեզոնին նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։

Փաշինյանի բռնապետությունը հասել է ամենաթողության գագաթնակետին, քաղաքացիների իրավունքները խախտվում են ամենուրեք. կամավոր պատվաստման իրավունքից մինչև բժշկական օգնության իրավունք: Իշխանությունը քննարկում է կորոնավիրուսի դեմ վճարովի բուժման հեռանկարը այն քաղաքացիների համար, որոնք չեն հասցրել կամ չեն ցանկացել պատվաստվել։ Ամենահամեստ հաշվարկներով՝ այդ բուժումը կարժենա 800 հազարից մինչև 1 մլն դրամ։ Կառավարությունն արդեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված մարդկանց բուժելու փող չունի, հիմա հերթը վարակված քաղաքացիներինն է։ Ոչ մի քաղաքակիրթ երկրում իշխանությունը չի շարժվում պատվաստման հարկադրանքի ճանապարհով, ոչ մի երկրում իշխանությունը չի հրաժարվում քաղաքացիների անվճար բուժումից…

Ադրբեջանցիները Սյունիքից ու Գեղարքունիքից կհեռանան միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը դուրս կգա փողոց և կստիպի բռնապետին հրաժարական տալ։ Դա կարող է տեղի ունենալ շատ ավելի շուտ, քան կարծում են շատերը։ Գիտե՞ք, թե ինչու Փաշինյանին հունից հանեցին պատվաստման համեստ մասշտաբները։ Այդ մասշտաբներով կարելի է դատել իշխանության հանդեպ ժողովրդի իրական վստահության մասին։ Պատվաստումների ցուցանիշների խորապատկերին հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները շա՜տ կասկածելի տեսք ունեն...

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КТО ОСТАНОВИТ ДИКТАТОРА?
    2025-07-11 09:13

    Стремительное развитие событий после визита Пашиняна в Стамбул не оставило даже тени сомнения в том, что верхушка режима повторит попытку штурма Святого Эчмиадзина после провала 27 июня первой попытки силами СНБ, СК и Службы полиции. 8 июля Пашинян объявил, что лично возглавит вторую попытку. Это может случиться уже сегодня или завтра… Он сказал, что освободит святыню от Ктрича Нерсисяна (мирское имя Католикоса Гарегина Второго). Может, для начала следовало освободить от азербайджанских оккупантов 30% поверхности Черного озера, окрестности Ишханасар, 21 км трассы Горис-Капан, кладбище в Неркин Ханд, отнятые азербайджанцами дома армян в Шурнухе, позиции в Джермуке, пастбища в Гегаркунике?.. Или азербайджанские оккупанты мешают Пашиняну гораздо меньше, чем Католикос Всех Армян, который не желает плясать под его дудку?!

  • КРОВОПРОЛИТИЕ НУЖНО ПАШИНЯНУ ДЛЯ УСТРАШЕНИЯ НАРОДНЫХ МАСС
    2025-07-10 09:05

    После многотысячной акции 4 июля в поддержку российского предпринимателя и благотворителя Самвела Карапетяна Пашинян пережил новую серию панических атак, о чем свидетельствуют утечки из-за неплотно запертых дверей центрального офиса ГД в столице. Больше всего главаря правящей верхушки напугали транспаранты с надписью "Нашим способом!" и аналогичные надписи на белых майках участников акции. Если в дни "революции" 2018 г. по Еревану разгуливали люди в кепках и майках, на которых красовался портрет Никола с надписью "Духов!", то после 4 июля 2025 г. по Еревану ходят молодые люди в майках с надписью "Нашим способом!". Карапетян из тюремной камеры передал своим соратникам, что дальнейшие действия должны сопровождаться "объединением вокруг принципиально новой силы".

  • ПОВЕСТКА ВСТРЕЧИ ПАШИНЯН – АЛИЕВ ГОТОВА: ДОКУМЕНТ ПОДПИШУТ В БЛИЖАЙШЕЕ ВРЕМЯ?
    2025-07-09 09:19

    На днях с фасада резиденции президента Грузии исчез флаг ЕС, который с 2018 г. соседствовал с государственным флагом Грузии. Власти соседней страны учли трагический опыт народа, провозгласившего "Украина це Европа!", взяв курс на независимую внешнюю и внутреннюю политику, тогда как армян по-прежнему манит европейская обертка, невзирая на очевидные факты.

  • КАТОЛИКОС ГАРЕГИН II – МИШЕНЬ ПАШИНЯНА
    2025-07-08 10:01

    Вернувшись из Стамбула, Пашинян сразу арестовал российского предпринимателя Самвела Карапетяна, объявленного в международный розыск по требованию Азербайджана, после чего начал атаку на Армянскую Апостольскую Святую Церковь. На днях он уже открытым текстом оповестил о планах по проведению досрочных выборов Католикоса Всех Армян. До этого регулярно делал записи о том, что у армян нет Католикоса, ибо нарушивший обет целомудрия таковым считаться не может.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։