ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱԿԱՄԱՅԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը Մոսկվայում կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Բանակցությունների արդյունքում սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում, ուրբաթ օրը հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով իրավիճակին լավատեղյակ աղբյուրին, հաղորդում Է Sputnik Արմենիան:
«ԱՅՈ, ՆՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է։ Հավանականորեն նոյեմբերի 8-9-ին Մոսկվայում», - հայտնել Է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքերով՝ հանդիպման ընթացքում սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։ «Փաստաթուղթը վերաբերելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացին։ Այդ գործընթացը բարդ է, և կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ իրենց համար «ճանապարհային քարտեզ» կորոշեն տվյալ խնդրի լուծումը գտնելու համար։ Նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություն կընդունվի, այդ կետը նշվել է դեռ անցած տարվա նոյեմբերին երեք երկրների ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության մեջ»,- ճշտել Է աղբյուրը։
Բայց անհնար է լռել. ըստ էության, Հայաստանի համար կապիտուլյացիոն մեկ փաստաթղթի տարելիցի օրը նախատեսվում է ստորագրել երկրորդը։ Ավելի ճիշտ՝ փաստաթղթերի փաթեթներ։ Ասենք, ոչ մեկի համար դա անակնկալ չէր, կողմերի այդ մտադրության մասին վաղուց է խոսվում։ Այդուհանդերձ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ, ինչպես ասում են, ինչ-որ բան կարող է այնպես չգնալ, և տվյալ փուլում համաձայնագրի ստորագրումը կխափանվի։
«Թավշե» Հայաստանում սա բացառիկ դեպք է, երբ Փաշինյանի շահերը համընկնում են հայոց ազգային ու պետական շահերի հետ։ Ո՛չ Հայաստանին, ո՛չ Փաշինյանին ձեռնտու չէ նշյալ հայտարարությունների ստորագրումը։ Պետական շահերի տեսանկյունից Հայաստանին ձեռնտու չէ, քանի որ դա սպառնում է տարածքային հերթական կորուստներով։ Ազգային շահերի տեսանկյունից մեզ համար վնասն այն է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը ենթադրում է առկա սահմանների փոխադարձ ճանաչում, ընդ որում Արցախը մնում է Ադրբեջանի տարածքային սահմաններում՝ առանց կարգավիճակի հստակեցման։
Ինչ վերաբերում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին, ապա նախ, առ այսօր անհասկանալի է, թե ինչ է ստանում Հայաստանը՝ Սյունիքի միջով Ադրբեջանի և Նախիջևանի ցամաքային կապի անցկացման դիմաց։ Երկրորդ, (այդ մասին խոսվում է արդեն մեկ տարի շարունակ) Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի, ոչինչ չի շրջափակել, որպեսզի հիմա ապաշրջափակի։ Այնպես որ ցանկացած պարագայում հայկական շահն այստեղ հավասար է զրոյի։ Մեզ կարող են առաջարկել թերևս միայն նվաստացուցիչ խաղաղություն։
Նախատեսվող պայմանավորվածությունները տվյալ փուլում ձեռնտու չեն նաև Նիկոլին ու իր թիմին։ Ստորագրելով փաստաթղթերը՝ Հայաստանի գործող իշխանությունը դադարում է հետաքրքրություն ներկայացնել իր արտաքին հրահանգիչների համար. Տրոյան գրավելուց հետո տրոյական ձին ոչ մեկին պետք չէ։ Առաքելությունը կատարված է, իսկ նպատակին հասնելու գործիքը կորցնում է իր արդիականությունը։ Այլ կերպ ասած, ստորագրելով փաստաթղթերը՝ Փաշինյանը ստորագրում է ընդհանրապես իր քաղաքական կարիերայի և մասնավորապես իշխանավարման մահավճիռը։ Բնականաբար, նա խուսափում է դրանից և ամեն կերպ ձգձգում իքս ժամը, որը կարծես թե նշանակված է ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ին:
Եվ ահա այս իրավիճակում, փողոցային պայքարից ամիսներ շարունակ անհասկանալիորեն զերծ մնալուց հետո, նոր որակի հայոց ընդդիմությունը հանկարծ հայտարարում է նոյեմբերի 9-ի նախաշեմին հանրահավաքներ սկսելու մասին։
«Նա, ով մեզ խանգարում է, կօգնի մեզ»,- ասում էր Սաախովը «Կովկասի գերուհին» կինոնկարում՝ նկատի ունենալով Շուրիկին։ «Նա, ով մեզ խանգարում է, կօգնի մեզ»,- մտածում է հիմա Նիկոլ Փաշինյանը, նկատի ունենալով հայկական հավաքական ընդդիմությանը։ Եթե հանրահավաքները չպսակվեն Հայաստանում իշխանափոխությամբ, ապա դրանք պարզապես փրկօղակ կդառնան Փաշինյանի համար։ Նախևառաջ այն պատճառով, որ դա նրան թույլ կտա, հղում անելով ներքաղաքական գործընթացներին, դիմադրության ալիքին, հետաձգել խիստ վտանգավոր փաստաթղթերի ստորագրումն ու երկարաձգել իր քաղաքական կյանքը։ Բացի այդ, եթե ընդդիմությունը չհասնի Փաշինյանի ռեժիմի տապալմանը, ապա հանրահավաքները կդառնան ոչ ավելին, քան կուտակված գոլորշու արձակում, ինչը նույնպես ձեռնտու է իշխանությանը։
Այսպիսով, ակնհայտ է, որ Փաշինյանի կողմից հերթական կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման նախաշեմին ծանուցելով հանրահավաքային պայքարի մասին, ընդդիմությունը կարող է ակամայից մեծ ծառայություն մատուցել նրան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.
-
2025-07-10 09:33
Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.