«ԿԱՅԾԸ ՊԵՏՔ Է ԲՌՆԿՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ», -
հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ «ԳԱ»-ին տված հարցազրույցում
-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է լինելու ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը բանակցությունների և սեպարատ պայմանավորվածությունների հարթությունում:
-Ավելի քան 3 տարի շարունակ հանրապետականները մատնացույց են արել թույլ տրված սխալներն ու նախազգուշացրել չկշռադատված և քաոսային արտաքին քաղաքականության հետևանքների մասին, իսկ այսօր ինձ զարմացնում է նրանց զարմանքը, ովքեր հարց են տալիս, թե՝ այս ո՞նց հասանք այսպիսի կյանքի:
Կապիտուլյանտի ռեժիմի հետ դրական ակնկալիքներ կապելն առնվազն միամտություն է։ Հայաստանի պետականության դե ֆակտո կորստի ուղղությամբ արվող կոնկրետ քայլերի խորապատկերին այդպիսի ակնկալիքներ չպետք է լինեն։ Ի՞նչ կարելի է սպասել այն իշխանությունից, որն իրավիճակը հասցրել է պատերազմի, կանաչ լույս վառել թուրք-ադրբեջանական ագրեսիայի համար, այն իշխանությունից, որն ունենալով մի քանի հնարավորություն՝ չի դադարեցրել պատերազմը։
Կապիտուլյանտը ժողովրդի թիկունքում ստորագրեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իսկ դեկտեմբերի 18-ին գաղտագողի հետ քաշեց զորքերը Սյունիքում։ Օրերս խորհրդարանի ամբիոնից նա հայտարարեց, որ զորքերի հետքաշումը եղել է իր միանձնյա որոշմամբ, իսկ դա հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Այլ կերպ ասած, մարդը բացահայտ հայտարարեց, որ մի քանի կիլոմետր նվիրել է ադրբեջանցիներին։
-Իրավիճակը պետք է ունենա կոնկրետ շարունակություն, օրինակ՝ Փաշինյանի և Ալիևի կողմից համաձայնագրի ստորագրման տեսքով. խոսքը նոր գործընթացների մասին է, թե՞ գործ ունենք արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո սեպարատ ռեժիմով մեկնարկածների շարունակության հետ:
-Հունվարի 11-ին Փաշինյանը մեկնեց Մոսկվա՝ խոստանալով վերադարձնել գերիներին, իսկ արդյունքում ստորագրեց փաստաթուղթ, որտեղ գերիների մասին մի բառ անգամ չկար: Դա թույլ է տալիս եզրակացնել՝ հեռանկարի նկատառումով, որ հայկական կողմը փաստորեն ներկայացված չէ այդ բանակցություններում։ Այդ գործընթացներում ես չեմ տեսնում մարդկանց, որոնք պաշտպանում են Հայաստանի շահերը։
Ակնհայտ է, որ Փաշինյանը պատրաստ է ստորագրել այն ամենը, ինչ կառաջարկեն իրեն։ Խոսքը մի անձնավորության մասին է, որը հրաժարվեց ընդունել, որ Շուշին և Հադրութը ենթարկվել են բռնազավթման։ Ի՞նչ տարբերություն՝ խոսքը սեպարատ բանակցությունների, թե բաց գործընթացի մասին է, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը պնդում է, թե պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման, և թե դա բխում է Հայաստանի շահերից։ Նա համաձայն է ամեն ինչի, ներառյալ բոլոր ձևաչափերը. լինի դա «3+2», թե «3+3»... Կապիտուլյանտը կգնա ցանկացած զիջումների՝ իշխանությունը պահելու համար։ Տվյալ համատեքստում ես չէի բացառի սեպարատ պայմանավորվածությունների առկայությունը նաև Թուրքիայի նախագահի հետ։
-Ընդդիմադիր շրջանակներում արդեն սկսել են խոսել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին…
-Փաշինյանն ասել է, որ ինքը «իզմեր» չունի. նա ո՛չ ռուսամետ գործիչ է, ո՛չ արևմտամետ, ո՛չ էլ հայամետ։ Փաշինյանը գործում է միայն իշխանությունը պահելու շահերից ելնելով և հանուն դրա կստորագրի այն ամենը, ինչ իրեն դեմ կտա Ալիևը, ներառյալ անկլավների մասին փաստաթուղթը։ Ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա հեռացող գործիչ է, նրա օրերը գործող քաղաքականության մեջ հաշված են։ Գիտակցելով դա՝ նա չի հրաժարվում իր կապիտուլյանտային ծրագրերից, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իր թիմակիցները բացահայտ ասում են, թե ադրբեջանցի զավթիչները գտնվում են իրենց իսկ տարածքում։
-Իսկ բացի այդ՝ նրանք ասում են, որ ընդդիմությունը չի խոստանում իշխանության գալու դեպքում չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը...
-Ընդդիմությունն այդ մասին չի խոսում, որովհետև պոպուլիստական նպատակներ չի հետապնդում։
-Վաղը մարդիկ կմեղադրեն ազգային օրակարգ ունեցող կուսակցություններին, որ նրանք չեն զգուշացրել իրենց ներկա իրավիճակի հանգուցալուծման մասին: Ի՞նչ եք պատասխանելու նրանց։
-Թող այդ մարդիկ հիշեն, թե ում օգտին են քվեարկել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Թող հիշեն, թե ինչպես են իրենք ու իրենց հայրենակիցները կրկնել ու շարունակում կրկնել, թե իբր՝ «տարածքները հանձնել են Ռոբերտի ու Սերժի օրոք, բայց Ալիևը որոշել է դրանք վերցնել այսօր, որպեսզի հաճույք պատճառի Նիկոլին»։ Ինչո՞ւ այդ մարդիկ չեն հիշում ու չեն լսում, երբ իրենց ասում են, որ Սերժ Սարգսյանին լավագույն գնահատականը տվել է Ալիևը 2016-ի հոկտեմբերի 7-ին, երբ իր կառավարության նիստում հայտարարեց, որ արտաքին քաղաքականության կուլիսներում խոշոր խաղացողները ճնշում են գործադրում իր վրա՝ առաջարկելով ճանաչել Արցախի անկախությունը։
Եթե երրորդ նախագահի օրոք տարածքներ էին հանձնում, ապա այդ ի՞նչ ճնշման մասին էր խոսում Ալիևը։ Նույն այդ Ալիևը հայտարարեց, որ Լաչինն ու Քարվաճառը ենթակա չէին հանձնելու Ադրբեջանին, այլ պետք է մնային Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո... Կապիտուլյանտը խորհրդարանի ամբիոնից ասում է ինչ խելքին փչի։ Արդեն հասել է այն աստիճանի, որ հայտարարում է, թե իբր՝ ընդդիմությունն իրեն թույլ չի տվել դադարեցնել պատերազմը։ Ես անձամբ եմ հոկտեմբերի 12-ին ՀՀԿ-ի անունից ասել նրան, որ դիմի Վլադիմիր Պուտինին և դադարեցնի մարտական գործողությունները։
-Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ ընդդիմությունը հաջողության կհասնի, եթե պայքարի ռեժիմի հրաժարականի, այլ ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերելու համար: Դուք նման միտում նկատո՞ւմ եք խորհրդարանական դաշինքների և արտախորհրդարանական ուժերի գործողությունների մեջ, որոնք հանդես են գալիս փողոցային պայքարը վերսկսելու օգտին:
-Անշուշտ։ Օրերս «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ծայրաստիճան հստակ ձևակերպեց հանրապետականների դիրքորոշումը, հայտարարելով, որ Փաշինյանի հետ մենք կարող ենք քննարկել միմիայն իր հրաժարականի հարցը, և ոչ ավելին։ Ուրիշ ի՞նչ կարելի է քննարկել նրա հետ։ Ի՞նչ կարող էր քննարկել Գարեգին Նժդեհը բոլշևիկ Ավիս Նուրիջանյանի հետ, որը, ի տարբերություն Ստեփան Շահումյանի և Ալեքսանդր Մյասնիկյանի, ազգային գաղափարախոսություն չէր դավանում։
Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա ժամանակն է արձանագրել, որ բնակչության պատկառելի մասը չի ընկալում Փաշինյանին որպես առաջնորդ։ Ցավոք, ռեժիմի քաղաքականությանն անհամամիտ մարդկանց մեծամասնությունը չի շտապում միանալ բողոքի փողոցային ակցիաներին։ Ոմանք ասում են, թե Փաշինյանն արդեն քաղաքական դիակ է, և գցում-բռնում են, թե ում կցանկանային տեսնել կառավարության ղեկավարի պաշտոնում։
Ես կարող եմ ասել մեկ բան. անցած բոլոր տարիներին մենք ազնիվ ենք եղել ժողովրդի և ընդդիմադիր գործընկերների հետ։ Քանի դեռ կապիտուլյանտը իշխանության ղեկին է, մենք կորցնելու ենք պետությունը, փոխարենը ստանալով թուրքական վիլայեթ կամ գուբեռնիա։ Կապիտուլյացիայից հետո պետք չէր գնալ սահմանագծման ու սահմանազատման, պետք էր ժամանակ ձգել, ամրացնել սահմանները, ճշտել հարաբերությունները Ռուսաստանի հետ և պատրաստվել ռևանշի։ Այսօր Հայաստանն այն վիճակում չէ, որ ընդգրկվի միջազգային որևէ գործընթացի մեջ։ Պետք է սթափ նայել իրավիճակին…
-ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է դեկտեմբերին կալանալիք համագումարին:
-Եթե ռեժիմը լոքդաուն չհայտարարի (տեսնում ենք, թե ինչ է կատարվում կորոնովիրուսի համաճարակի հետ հետ կապված), ապա համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:
-ՀՀԿ անդամների թվաքանակը նախքան իշխանափոխությունը 130 հազար էր, այսօր խոսքն ընդամենը 12 հազարի մասին է. ինչպե՞ս կմեկնաբանեք այդ թիվը։
-Նորմալ։ Այդ 12 հազարը կիսում են մեր կուսակցության գաղափարախոսությունն ու արժեքները։
-Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վազվզում է համայնքներում՝ թիվ 1 թեկնածուներ փնտրելով իր կուսակցության նախընտրական ցուցակների համար, հունիսի 20-ից հետո Փաշինյանին համոզել են չանցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, քանզի ակնհայտ էր, որ իր կուսակցությունը կպարտվի...Ինչպիսի՞ք են այդ խորապատկերին փողոցային պայքարի հեռանկարները։
-Այսօր ես չեմ տեսնում կրիտիկական զանգված, չեմ տեսնում փողոցային առաջնորդ, որի հետևից կգնան զանգվածները։ Մարդիկ չեն ուզում դուրս գալ փողոց, իսկ հետո նորից խաբված զգալ իրենց։ Ընդդիմությանը հարկավոր է ռեժիմի տապալման «ճանապարհային քարտեզ», հարկավոր է «ինչպե՞ս» հարցի պատասխանը։ Անհրաժեշտ է համախմբել ընդդիմության բոլոր ռեսուրսները միասնական նպատակի շուրջ։ Ժողովուրդը հիասթափված է, բողոքի էներգետիկան չի կորել, ներուժ կա, Փաշինյանը քաղաքական դիակ է, այլ ոչ թե գործող քաղաքականության գործոն։
Մեր խնդիրն է՝ ավելի սերտ կապ ապահովել ժողովրդի հետ. ավաղ, այդ աշխատանքը չափազանց շատ ժամանակ կպահանջի, ինչը մենք չունենք։
-Զգացողություն կա, որ այսօր համաժողովրդական վերելքի համար բավական է մեկ կայծ…
-Այդ կայծը պետք է բռնկվի խորհրդարանում, ընդդիմությունը պետք է կոշտացնի իր դիրքերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։