Последние новости

ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՑ Ի ՎԵՐ ԵՐԿԻՐԸ ԹԱՂՎԱԾ Է ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ

ՏԻՄ ընտրությունները կասկածի տակ դրեցին արտահերթ ընտրությունների արդյունքները

Դեկտեմբերի 20-ին կես տարի կլրանա խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրվանից, որից հետո երկիրը փաստացի գլխովին թաղվեց բռնաճնշումների մեջ։ Պետական դրոշի գույնի ժապավեններով չագուճն ու «պողպատե մանդատը» դարձան 2021 թվականի երկրորդ կիսամյակի գլխավոր խորհրդանիշները: Դեկտեմբերի 5-ին ավարտված ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը լիովին հաստատեց ընդդիմության ՍԴ դիմելու հիմնավորվածությունը՝ հունիսի 20-ի քվեարկության պաշտոնական արդյունքները վիճարկելու նպատակով:

Հիշեցնեմ, որ տեղական ընտրությունների նախապատրաստությունը սկսվեց այն ժամանակ, երբ ՍԴ-ն դեռ չէր ավարտել ընդդիմադիր չորս ուժերի հայցերի քննությունը։ Տեղական ընտրությունները Փաշինյանը որոշեց անցկացնել խորհրդարանական ընտրությունների նմանությամբ, համարելով, որ կուսակցական ցուցակներով քվեարկությունը կրկին կապահովի իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը։ Ռեժիմը ձեռնարկեց համայնքների խոշորացում, որպեսզի բնակիչների թիվը հասցնի 4 հազարի և ապահովի ընտրությունների անցկացումը կուսակցական ցուցակներով։ Արդյունքում իշխող ուժը մի շարք համայնքներում տանուլ տվեց ոչ թե ազդեցիկ կուսակցություններին, այլ դաշինքներին, որոնց անվանումները համընկնում էին իրենց թիվ մեկ թեկնածուների անվան ու ազգանվան հետ, և «Առուշ Առուշանյան» դաշինքը տվյալ դեպքում միակը չէ…

ՔՊ-ն ընտրություններում ջախջախիչ պարտություն կրեց Սյունիքի բոլոր խոշոր համայնքներում, ինչպես նաև Տաթևում, որտեղ ռեժիմին չհաջողվեց համայնքի ղեկավարի պաշտոնում խցկել Արթուր Մաթևոսյանին՝ այն սկանդալային հարցազրույցի հեղինակին, թե Շուռնուխում ադրբեջանցիները, իբր, իրենց հողի վրա են: Տեղական իշխանության մարմինների ընտրությունների նախապատրաստումն իրականացվում էր բոլոր ուղղություններով. համայնքների խոշորացում, պաշտոնակատարի կարգավիճակով ղեկավարների նշանակում (ընդ որում քաղաքային համայնքների ղեկավարներին նշանակում էր անձամբ Փաշինյանը), քարոզչական ծավալուն միջոցառումներ, ճանապարհների ասֆալտապատում և անհամար խոստումներ։

Տեղական ընտրությունները կոչված էին հաստատելու արտահերթ համապետական արշավի մաքրությունն ու թափանցիկությունը, բայց արդյունքում կասկածի տակ դրեցին հունիսի 20-ի քվեարկության պաշտոնական արդյունքները և հաստատեցին ընդդիմության ՍԴ դիմելու հիմնավորվածությունը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ այն վարչական լծակների բացակայության պարագայում, որոնք ռեժիմը գործարկել էր համապետական ընտրությունների ժամանակ, քվեարկության արդյունքը միանգամայն այլ է ստացվում։

Անցած 6 ամիսները ցույց տվեցին, որ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարան լիովին հիմնավորված էր։ Այդ առումով արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի զեկույցը ՍԴ նիստում առ այսօր չի կորցրել արդիականությունը։

Կա՞ր արդյոք երկրորդ փուլի հնարավորություն

Եթե Փաշինյանը հրաժարականից հետո, խախտելով օրինականության և իրավունքի բոլոր նորմերը, ամբողջությամբ չպահպաներ վարչապետի լիազորությունները, ապա հունիսի 20-ի ընտրություններում նրա կուսակցությունը չէր հաղթահարի անցողիկ շեմը: Այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնից հրաժարականն ընդունվեց խորհրդարանի և նախագահի կողմից, Փաշինյանը շարունակում էր ղեկավարել կառավարությունը, իսկ նրա մարզպետներն արեցին հնարավորն ու անհնարինը՝ ՔՊ-ի օգտին ձայներ ապահովելու համար։ Կապիտուլյանտի համար կարևոր էր ցույց տալ հունիսի 20-ի ընտրություններում, թե ժողովուրդը վստահում է իրեն՝ պայմանավորված պատերազմի արդյունքներով Արցախի տարածքի 75%-ը հանձնելուց և 5 հազար հայ զինվորների զոհաբերելուց հետո: Իսկ ՏԻՄ ընտրությունները, որոնք անցան 3 փուլով, կոչված էին ամրապնդելու իշխող կուսակցության հաղթանակը համապետական ընտրություններում։

«Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքները չկարողացան մեծամասնություն նվաճել 8-րդ գումարման խորհրդարանում: Հարցն այն է, թե ի՞նչ գնով ՔՊ-ն իր համար ապահովեց ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով (3-րդ մաս) նախատեսված «կայուն խորհրդարանական մեծամասնություն»։

Այդպիսի մեծամասնության ձևավորումն ընտրություններից առաջ մեծ հարցականի տակ էր, այդ իսկ պատճառով որոշ կուսակցություններ ու դաշինքներ հույս ունեին, թե կհաղթահարեն անցողիկ շեմը Փաշինյանի աջակցությամբ, որպեսզի խորհրդարանի պատերի ներսում օգնեն ՔՊ-ին ձևավորել «խորհրդարանական կայուն մեծամասնություն»՝ կոալիցիայի հիման վրա։ Արդյունքում Փաշինյանը որոշեց յոլա գնալ առանց օգնականների և առանց կոալիցիաների։

«Եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով խորհրդարանական կայուն մեծամասնությունը չի ձևավորվում, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ», - ասված է հիշյալ հոդվածում:

Եթե արտահերթ ընտրությունները կայանային վարչական ռեսուրսի չարաշահման շրջանցումով և առանց հարյուր հազարավոր նոր անձնագրեր տպելու, եթե ռեժիմը չգործարկեր էլեկտրոնային սարքերի հետ կապված մեքենայությունները, որոնք քվեարկության կտրոններ էին տալիս առանց ընտրողի լուսանկարի առկայության, ապա երկրորդ փուլի հավանականությունը շատ մեծ կլիներ։ Եթե ընտրությունները տեղի ունենային ընտրացուցակների հետ կապված խարդախությունների շրջանցումով և առանց բնակչությանը վախեցնելու, ապա Փաշինյանի կուսակցությունը դժվար թե կարողանար կայուն մեծամասնություն ձևավորել...

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դա ցույց տվեցին միանգամայն ակներևաբար։ Այն հարցին, թե կա՞ր արդյոք երկրորդ փուլի հնարավորություն, այսօր դժվար թե որևէ մեկը միանշանակ բացասական պատասխան տա։

Քաղաքական տեռորի վեց ամիս

Քարոզարշավի վերջում Փաշինյանը գլխավերևում բարձրացրեց պետական դրոշի գույների ժապավեններով փաթաթված չագուճն ու հայտարարեց, որ այդ մուրճը հարվածելու է իր քաղաքական հակառակորդների գլխին: Ասաց ու արեց. կես տարի շարունակ երկիրն ապրում է տոտալ բռնաճնշումների ռեժիմում։ Եթե ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանը բռնաճնշումներ սկսեց ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշում գործադրելու համար քրեական հետապնդման քողի տակ, ապա այսօր խոսքն արդեն «ծանր վիրավորանքի» համար Քր.օր.-ի հոդվածով ձերբակալությունների մասին է։

Հիշեցնեմ, որ ընտրողների վրա ճնշում գործադրելու մեղադրանք է առաջադրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին, ինչպես նաև Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը։ Նույն այդ մեղադրանքով կալանավորվել է Գորիս համայնքի Քարահունջ գյուղի ղեկավար Լուսինե Ավետյանը, որին ստիպել են ցուցմունք տալ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ: Սա բնավ ոչ ամբողջական ցուցակն է այն մարդկանց, որոնց այս 6 ամսվա ընթացքում ներկայացվել է ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների մեղադրանք։

Կես տարի անց ընտրախախտումների թեման կորցրել է արդիականությունը, դրան փոխարինելու է եկել Քրեական օրենսգրքի հոդվածը «ծանր վիրավորանք» հասցնելու մասին, որը հակասում է Սահմանադրությանը։ Սյունիքի և այլ մարզերի ընտրություններում Փաշինյանի կուսակցության խայտառակ պարտությունը կասկածի տակ դրեց հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև հույս ներշնչեց, որ հայ հասարակությունը, թեկուզ դանդաղ, բայց այնուամենայնիվ շարժվում է դեպի գիտակցում։

Վերջերս հասարակական գործիչներ Նարեկ Սամսոնյանի և Նարեկ Մանթաշյանի ձերբակալությունները, ինչպես նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կալանավորումը, ցույց տվեցին, որ չագուճը Փաշինյանի ձեռքում շարունակում է գործել, իսկ «պողպատե մանդատն» արդեն հանգեցրել է խորհրդարանի վարկաբեկման՝ որպես պետական ինստիտուտ։ Անցած 6 ամիսները ցույց տվեցին, որ հունիսի 20-ի ընտրությունները ոչ միայն չեն հանգեցրել 44-օրյա պատերազմից հետո առաջացած ճգնաժամի հաղթահարման, այլև սրել են այդ ճգնաժամը՝ քաղաքական տեռորի ու բռնաճնշումների միջոցով։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КТО ОСТАНОВИТ ДИКТАТОРА?
    2025-07-11 09:13

    Стремительное развитие событий после визита Пашиняна в Стамбул не оставило даже тени сомнения в том, что верхушка режима повторит попытку штурма Святого Эчмиадзина после провала 27 июня первой попытки силами СНБ, СК и Службы полиции. 8 июля Пашинян объявил, что лично возглавит вторую попытку. Это может случиться уже сегодня или завтра… Он сказал, что освободит святыню от Ктрича Нерсисяна (мирское имя Католикоса Гарегина Второго). Может, для начала следовало освободить от азербайджанских оккупантов 30% поверхности Черного озера, окрестности Ишханасар, 21 км трассы Горис-Капан, кладбище в Неркин Ханд, отнятые азербайджанцами дома армян в Шурнухе, позиции в Джермуке, пастбища в Гегаркунике?.. Или азербайджанские оккупанты мешают Пашиняну гораздо меньше, чем Католикос Всех Армян, который не желает плясать под его дудку?!

  • КРОВОПРОЛИТИЕ НУЖНО ПАШИНЯНУ ДЛЯ УСТРАШЕНИЯ НАРОДНЫХ МАСС
    2025-07-10 09:05

    После многотысячной акции 4 июля в поддержку российского предпринимателя и благотворителя Самвела Карапетяна Пашинян пережил новую серию панических атак, о чем свидетельствуют утечки из-за неплотно запертых дверей центрального офиса ГД в столице. Больше всего главаря правящей верхушки напугали транспаранты с надписью "Нашим способом!" и аналогичные надписи на белых майках участников акции. Если в дни "революции" 2018 г. по Еревану разгуливали люди в кепках и майках, на которых красовался портрет Никола с надписью "Духов!", то после 4 июля 2025 г. по Еревану ходят молодые люди в майках с надписью "Нашим способом!". Карапетян из тюремной камеры передал своим соратникам, что дальнейшие действия должны сопровождаться "объединением вокруг принципиально новой силы".

  • ПОВЕСТКА ВСТРЕЧИ ПАШИНЯН – АЛИЕВ ГОТОВА: ДОКУМЕНТ ПОДПИШУТ В БЛИЖАЙШЕЕ ВРЕМЯ?
    2025-07-09 09:19

    На днях с фасада резиденции президента Грузии исчез флаг ЕС, который с 2018 г. соседствовал с государственным флагом Грузии. Власти соседней страны учли трагический опыт народа, провозгласившего "Украина це Европа!", взяв курс на независимую внешнюю и внутреннюю политику, тогда как армян по-прежнему манит европейская обертка, невзирая на очевидные факты.

  • КАТОЛИКОС ГАРЕГИН II – МИШЕНЬ ПАШИНЯНА
    2025-07-08 10:01

    Вернувшись из Стамбула, Пашинян сразу арестовал российского предпринимателя Самвела Карапетяна, объявленного в международный розыск по требованию Азербайджана, после чего начал атаку на Армянскую Апостольскую Святую Церковь. На днях он уже открытым текстом оповестил о планах по проведению досрочных выборов Католикоса Всех Армян. До этого регулярно делал записи о том, что у армян нет Католикоса, ибо нарушивший обет целомудрия таковым считаться не может.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։