Ալումյան. Դատախազության մեղքով ՀՀ երկրորդ նախագահը երկար ժամանակ կալանքի տակ էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատախազության մեղքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ կալանքի տակ էր։ Այս մասին «Հայելուն» տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանը նշեց, որ դատախազությունն իրեն ոչ ադեկվատ է պահում՝ նույն հոդվածի վերաբերյալ տարբեր կարծիքներ հայտնելով։ Մեկ ասում է, որ 2009-ին ուժի մեջ մտած 300.1 հոդվածը կարող է տարածվել 2008-ի դեպքերի վրա, բայց երբ Արզումանյանին և մյուսներին նույն հոդվածով մեղադրանք առաջադրեցին, դատախազությունը հրաժարվեց մեղադրանքներից, հիշեցրեց փաստաբանը։
Խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին, որով նշված հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում, Ալումյանը նշեց, որ դատախազությունը պետք է զգա իր մեղքի աստիճանը։ «Որ չի տեսել, չի գնահատել հոդվածի հակասահմանադրականությունը: Այն դա չտեսավ: Մենք այս հարցը բարձրացրեցինք դատախազությունում, բայց դրանից հետո էլ դատախազությունն այն չտեսավ։ Այսինքն՝ դատախազությունը շատ լուրջ մասնագիտական սխալ թույլ տվեց։ Անկախ նրանից, թե դա վատ վերլուծության, օրենքի սխալ մեկնաբանության, թե դիտավորության արդյունք էր՝ մեղքի աստիճանը կարող է տարբեր լինել: Բայց այն, որ իրենք են մեղավոր այս բացթողման մեջ, միանշանակ է։ Արդյունքում անձը՝ երկրի երկրորդ նախագահն այս սխալի արդյունքում երկար ժամանակ կալանքի տակ էր»,- ընդգծեց փաստաբանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-05-29 19:46296
Ситуация на севере Косово резко обострилась, военнослужащие миссии НАТО применили светошумовые гранаты против демонстрантов.
-
2023-05-29 19:42316
Важные шаги в первую очередь должны сделать президент и правящая сила Арцаха. Отступать некуда, нужно принимать решения. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявил бывший госминистр Нагорного Карабаха Рубен Варданян.
-
2023-05-29 19:39330
Национальное Собрание Республики Арцах выступило с заявлением в связи с угрозами, озвученными президентом Азербайджана 28 мая. Как сообщили Арменпресс в пресс-службе НС Арцаха, в заявлении говорится:
-
2023-05-29 19:37343
В данной ситуации мы все находимся в одной лодке вне зависимости от статуса человека. Нужно все оставить и защищать Родину. Если мы все объединимся вокруг четко сформулированной идеи, которую никто не будет нарушать, то я проблем не вижу. Об этом в гостях у Новости Армении –NEWS.am на передаче «Фактор силы» заявил бывший госминистр Нагорного Карабаха Рубен Варданян, отвечая на вопрос о возможном сотрудничестве с Самвелом Бабаяном.