Последние новости

«ՆԱԽՔԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՍԿՍԵԼԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», -

համարում է նախկին վարչապետ և ԱԺ նախագահ, ՔԴՄ առաջնորդ Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Այն բանակցությունները Հայաստանը վարում էր հավասար պայմաններով»

-Դուք հանդես եք եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին դեռևս 1992 թվականին, երբ լինելով վարչապետ՝ կարողացաք պայմանավորվել Սուլեյման Դեմիրելի հետ Թուրքիայի տարածքով 100 հազար տոննա ցորեն մատակարարելու մասին՝ 38 մլն էկյու եվրոպական վարկի դիմաց: Մոսկվայում մեկնարկած «առանց նախապայմանների» բանակցություններն ընդդիմությունն ու անկախ վերլուծաբանները բացատրում են նրանով, որ հայկական կողմն արդեն կատարել է բոլոր նախապայմանները ժողովրդի թիկունքում։ Համամի՞տ եք արդյոք նման գնահատականին և ինչպե՞ս կբնութագրեք հայ-թուրքական մեկնարկած բանակցությունները «ֆուտբոլային դիվանագիտության» հետ համեմատելու փորձերը։

-Գնահատականի առնչությամբ կցանկանայի նշել մոտեցումների տարբերությունը: Պետության նախկին ղեկավարները հիմք էին ընդունում այն, որ սահմանը փակել է Թուրքիան։ Հարաբերությունների կարգավորումը՝ առանց Հայաստանի և Արցախի շահերին լուրջ վնաս պատճառելու, թույլ կտար նվազագույնի հասցնել Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքը։ Այդպիսին էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գլխավոր նպատակը երկրորդ և երրորդ նախագահների օրոք։

Այդ իսկ պատճառով տեղին չէ ներկայիս գործընթացի ցանկացած համեմատություն «ֆուտբոլային դիվանագիտության» հետ։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը անհրաժեշտ էին համարում չեզոքացնել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքը, ինչին ձգտում էր Ադրբեջանը։ «Ֆուտբոլային դիվանագիտությունն» ու «առանց նախապայմանների» ներկայիս բանակցությունները ընդհանուր ոչինչ չունեցող երկու գործընթացներ են։

Երկրորդ և երրորդ նախագահները համարում էին, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը անվտանգության հարց է, յուրօրինակ զսպաշապիկ Թուրքիայի համար։ Պատահական չէ, որ Անկարան միշտ էլ պնդել է, որ Հայաստանը հրաժարվի այդ կետից՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ մեկտեղ, ներառյալ Արցախը։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նախկին ղեկավարների օրոք այդ դիրքորոշմանը միշտ ըմբռնումով են մոտեցել աշխարհի առաջատար խաղացողները։

-44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո երկու մարզերի 8-ամսյա բռնազավթման պայմաններում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը կարծես բանակցությունների ծաղր լինի: Ո՞րն է այդ գործընթացի առանձնահատկությունը, ըստ Ձեզ։

-Իրավիճակն արմատապես տարբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախորդ փորձերից։ Անկարան և Բաքուն ելնում են նրանից, թե Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և հարցը՝ փակված։ Հայաստանն այն վիճակում չէ, որ կարողանա պաշտպանել իր շահերը բանակցությունների ընթացքում։ Փաշինյանը հրապարակավ կասկածի տակ է առնում Ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակահարմարությունը, կասկածի տակ է առնում ցեղասպանության քաղաքականությունը Թուրքիայի կողմից, բացահայտ խոսում է Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության մասին։

Այս խորապատկերին կարելի է հավաստել, որ հայկական կողմն արդեն կատարել է Անկարայի բոլոր նախապայմանները, ներառյալ սահմանագծման և սահմանազատման առաջիկա գործընթացները։

Ուզում եմ հիշեցնել, որ 2009 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ ՀՀ ՍԴ-ն՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, հնչեցրեց սահմանադրական պահանջների տեսական մեկնաբանությունը՝ կապված Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ։ Բանակցությունների ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը ցանկանում էր հանդես գալ դրան վերաբերող հայտարարությամբ, սակայն մեր նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդդիմացավ այդ փորձին։ Արձանագրությունների ստորագրումը հետաձգվեց 11 ժամով և կայացավ առանց հայտարարությունների, ընդ որում ամերիկացիներն աջակցեցին հայկական կողմի դիրքորոշմանը։

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Երևանը կվավերացնի արձանագրություններն այն բանից հետո, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից։ Այդ բանակցությունները Հայաստանը վարում էր հավասար պայմաններով, ուստի «առանց նախապայմանների» ներկայիս բանակցությունների հետ դրանք համեմատելն առնվազն հիմարություն է։

«Պետք է պայմանավորվել գլխավոր սկզբունքների մասին»

-Վերին Շորժայում զավթիչների հունվարյան դիվերսիայից հետո, որը հայ երեք զինվորների կյանք խլեց, Փաշինյանը հրահանգեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին զբաղվել սահմանագծումով ու սահմանազատումով: Կա՞ արդյոք համաշխարհային պրակտիկայում նախադեպ, որ նման գործընթացը սկսված լինի բռնազավթման պայմաններում։

-Պետական սահմանը ինքնիշխանության կարևորագույն պարագաներից է։ 2017թ. դեկտեմբերին ԵԱՀԿ քարտուղարությունը ընդունեց «Պետական սահման. սահմանագծում և սահմանազատում։ Հրատապ հարցեր և լուծումներ» վերնագրով փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը կոչված է կարգավորելու հիշյալ գործընթացները նախկին միութենական պետությունների տարածքում։ Ներկայումս դրա հիման վրա ընթանում են Բելառուսի և Լիտվայի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացները:

ԵԱՀԿ փաստաթղթում նշված է, որ նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացների մեկնարկը պետությունները պետք է համաձայնության գան գլխավոր սկզբունքների շուրջ, այդ պայմանավորվածությունները առանցքային դեր են կատարում միջազգային պրակտիկայում: Այնտեղ ամրագրված է նաև «ունեմ այն, ինչ ունեմ» սկզբունքը։ Առաջնորդվելով այդ սկզբունքով՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի սողացող բռնազավթումը, փորձելով գրավել ռազմավարական կարևորության հնարավորինս շատ բարձունքներ։

Փաստաթղթում նշված է, որ այդ սկզբունքը որոշակի ռիսկեր է պարունակում հեռանկարում, ուստի հավասարակշռության համար միջազգային իրավունքն առաջարկում է նաև այլ սկզբունքներ: Ասված է նաև, որ սահմանագծումն ու սահմանազատումը չի կարելի նույնացնել պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման հետ։ Դա միջազգային իրավունքի այլ ոլորտ է։ 1992 թվականին Միջազգային դատարանը, քննելով Սալվադորի և Հոնդուրասի վեճը, որոշում կայացրեց այն մասին, որ սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է նույնացվեն տարածքային ամբողջականության ճանաչման հետ:

Այդ որոշումը դարձել է միջազգային իրավունքի նորմ և կիրառվում է սահմանագծման և սահմանազատման բոլոր գործընթացներում։ ԵԱՀԿ փաստաթղթում նշվում է, որ նոր սահմանը չի կարող լինել ապակայունացման և անվտանգային սպառնալիքների աղբյուր, իսկ սահմանագծման և սահմանազատման ընթացքում սահմանամերձ շրջանների բնակիչները չպետք է զրկվեն նորմալ կենսապայմաններից: Խոսքը տրանսպորտային հաղորդակցության, հողագործությամբ զբաղվելու հնարավորության, անասունների արոտավայրերի և ջրային ռեսուրսների օգտագործման մասին է…

-Այդ ամենից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչները զրկված են ահա արդեն 8 ամիս շարունակ, ինչի մասին պետական մակարդակով խոսում է միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ցուցանշական է, որ երբ ռեժիմին մեղադրում են Անկարայի հետ 4 նախապայմանների վերաբերյալ սեպարատ պայմանավորվածությունների մեջ, ապա առարկություն է առաջացնում միայն, այսպես կոչված՝ «միջանցքային տրամաբանությունը»։ Փաշինյանը անդադար կրկնում է այն թեզը, թե մտադիր չէ համակերպվել այդ տրամաբանության հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

-Ես չգիտեմ, թե ինչ իմաստ է դնում Փաշինյանը «միջանցքային տրամաբանություն» բնորոշման մեջ։ Շատ ավելի պարզ կլիներ նշել, որ տրանսպորտային այդ հաղորդակցության համար անընդունելի է այն կարգավիճակը, որ տրվել է Լաչինի միջանցքին 44-օրյա պատերազմի արդյունքներով։ Մինչ գործընթացն սկսելը՝ քարտեզների հիման վրա կողմերը պետք է նախորոշեն սահմանագծման և սահմանազատման գլխավոր սկզբունքները, ընդ որում, եթե սկզբունքներից թեկուզ մեկը չհամաձայնեցվի, պետք է համարել, որ համաձայնեցված չեն բոլորը։

Քարտեզների օգտագործման հարցը չորրորդ քայլն է. հակացուցված է սկսել սահմանագծումն ու սահմանազատումը քարտեզներից: Քարտեզները պետք է լինեն ոչ միայն ռազմական կամ աշխարհագրական, այլև կադաստրային և տեղագրական: Այլապես գործընթացը կհանգեցվի «ունեմ այն, ինչ ունեմ» սկզբունքին, իսկ նման իրադրությունը որոշակի ռիսկեր է պարունակում…

«Զանգվածային մոբիլիզացիան ընդդիմությունը պետք է սկսի մարզերից...»

-Ընդդիմության կանխատեսումների համաձայն, սահմանագծման և սահմանազատման արդյունքում ադրբեջանցիների վերահսկողության տակ կմնա բռնազավթված 41 քառ. կմ տարածքը, ընդ որում այդ թիվը նշել է ինքը՝ Փաշինյանը: Ռոբերտ Քոչարյանի հաշվարկներով, զավթիչների վերահսկողության տակ գտնվող մեր տարածքի մասը շատ ավելին է։ Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընդդիմությանը հասցեագրված կոշտ քննադատությունը, որին մեղադրում են նրանում, որ չի կատարել ռեժիմին տապալելու իր խոստումը:

-Հասարակության ընդդիմադիր հատվածը չափազանցված պահանջներ ունի խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որը մտավոր մակարդակով ակնհայտորեն գերազանցում է քաղաքական մեծամասնությանը։ Ինչ վերաբերում է չկատարած խոստումներին, ապա դա բնորոշ է բոլոր ընդդիմություններին, հատկապես նրան, որն իշխանություն դարձավ 2018-ին։ Պատասխանատվությունն առավել բնորոշ է համակարգային ընդդիմությանը։

Ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը բախվել է աննախադեպ երևույթի՝ ի դեմս կառավարման գործող համակարգի, որը կարելի է բնութագրել ոչ այլ կերպ, քան բացարձակ անձնիշխանություն։ Նման բան չի եղել պետության նախկին ղեկավարներից ոչ մեկի օրոք։

-Խոստովանեք, շատերը համարում էին, որ Փաշինյանը թույլ վարչապետ կլինի՝ նկատի առնելով օբյեկտիվ պատճառներն ու անձնական հատկանիշները։ Քչերը կարող էին ենթադրել, որ նա կկարողանա տոտալ վերահսկողության տակ առնել պետական ամբողջ մեքենան և երկրի ողջ տարածքը։

-Այդ վերահսկողությունը ոչինչ չի ասում ընդունած որոշումների որակի մասին, իշխանության որակը առաջվա պես հեռու է լավը կոչվելուց: Փաշինյանը լուծում է կառավարելիության, այլ ոչ թե հասարակության սպասումներին համարժեք արձագանքելու հարցը։ Վերահսկողությունը, որի մասին խոսում եք, ապահովվում է բացառապես ուժայինների վրա հենվելով։

Ընդդիմության դժբախտությունն այն է, որ գորշ ագրեսիվ զանգվածն ատում է պետության նախկին ղեկավարներին շատ ավելի, քան թուրքերին ու ադրբեջանցիներին։ Այդ տրամադրությունները մշտապես բորբոքվում են իշխանության քարոզչամեքենայի կողմից, հասարակության այդ հատվածի գիտակցությունը ձևավորվում է Հանրային հեռուստաալիքի ազդեցությամբ, ընդդիմադիր հեռուստաալիքները մարզերի բնակիչներին հասանելի չեն: Չնայած ընդդիմության հասցեին հնչող քննադատությանը՝ ես տեսնում եմ, որ նա շարժվում է սահմանադրական իշխանափոխության, այլ ոչ թե հեղաշրջման ճանապարհով, ինչը շատ կարևոր է…

-Նույնիսկ երբ խոսքը վերաբերում է մի ռեժիմի, որն ամեն քայլափոխի խախտո՞ւմ է Սահմանադրությունն ու օրենքները, շարժվելով քաղաքական տոտալ բռնաճնշումների ուղեգծով։ Փողոցային ակցիաների ճնշման տակ ռեժիմի հրաժարականը նույնպես սահմանադրական ճանապարհ է, այնպես չէ՞։

 -Ես չեմ հիշում մեր երկրի կյանքում այնպիսի մի փուլ, որ իշխանությունը բոլոր հարցերը լուծած լինի ուժի միջոցով, բայց ամեն դեպքում բոլոր փոփոխությունները պետք է կրեն սահմանադրական բնույթ, ներառյալ ռեժիմի հրաժարականը ժողովրդի ճնշման ներքո: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բացահայտեցին ռեժիմին ցուցաբերվող դիմադրության բազմաթիվ օջախներ տեղերում. ես գտնում եմ, որ զանգվածային մոբիլիզացիան ընդդիմությունը պետք է սկսի մարզերից

Основная тема:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԻԼՀԱՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
      2022-01-14 18:53

      Ադրբեջանական հեռուստաալիքներին Իլհամ Ալիևի տված վերջին հարցազրույցն այլ կերպ, քան պարծենկոտության ու ինքնագովության նմուշ, չես անվանի: Ծաղրալից ու վիրավորական արտահայտություններն առավել քան լիառատ էին, բաժին հասավ բոլորին. Հայաստանին, ռուս խաղաղապահներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին…