ԲԴԽ․ Աշոտ Մինասյանի գործի հետ կապ չկա
Քրեական գործի քննության առարկա փաստերը որևէ կապ չունեն Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործի հետ և վերաբերում են դատավոր Բորիս Բախշիյանի գործունեությանը՝ կապված շատ ավելի վաղ կատարված դեպքի հետ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հայտնել էինք, որ ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել։
Դատախազությունն ու ԱԱԾ–ն սկսել են քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց։
«Գլխավոր դատախազն օրենքով սահմանված կարգով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրգործի շրջանակներում ԲԴԽ-ին ներկայացրել է դատավոր Բ. Բ.- նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` քրգործի վերաբերյալ լրացուցիչ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել` ելնելով Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված այն դրույթից, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն։
Աբրահամյանը հավելեց, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա հանգամանքներն ու փաստերը որևէ կապ չունեն Աշոտ Մինասյանի գործի հետ և վերաբերում են դատավորի գործունեությանը՝ կապված շատ ավելի վաղ արված բացահայտումներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ` հունվարի 26-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխվեց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.